TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտաշատի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

11:42 22.03.2024

Մարտի 1-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված ամուսնու «ՎԱԶ-2106»-ի բեռնախցիկից գողացել մոտ 700 հազար դրամի գույք: Նշված հասցե ոստիկանության Արտաշատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ փետրվարի 29-ի ժամը 18-ից մինչև մարտի 1-ի ժամը 8.20-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ապօրինի զավթված տարածքներից

10:43 22.03.2024

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ապօրինի զավթված տարածքներից: հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի շրջանակում երևանյան հերթական բակը կդառնա բարեկարգ ու հարմարավետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Ջուրը խաղաղության համար». այսօր նշվում է ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը

10:21 22.03.2024

1993 թվականից սկսած ամեն տարի այս օրը՝ մարտի 22-ին աշխարհի հիդրոլոգիական հանրությունը նշում է Ջրի համաշխարհային օրը, որն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո և համակարգվում ՄԱԿ-ՋՈՒՐ կառույցի կողմից։ Մեր հանրապետությունում, 2022 թվականից սկսած այդ օրը նշվում է նաև որպես Ջրաբանի օր: Այս կապակցությամբ ուղերձ է հղել ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն […]

̰
Դանակահարություն Հրազդանի կիրճում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

10:09 22.03.2024

Մարտի 21-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած պարեկները ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում […]

̰
Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

09:55 22.03.2024

Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը վարում էր Վարդենիսի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Մեքենայից իջնելիս վարորդն ինչ-որ բան է թաքցրել գրպանում: Պարեկների հարցին նա անկեղծորեն պատասխանել է, որ գրպանում կաթուցիչ է: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և, […]

̰
Այսօր և վաղը տեղումները կշարունակվեն. Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնը չի նահանջում

09:46 22.03.2024

ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ […]

̰
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ավտոճանապարհներին

09:16 22.03.2024

Մարտի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Իրականացվում են քարաթափման մաքրման աշխատանքներ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սպիտակի (տեսանելիությունը՝ 100-150 մետր), Թումանյանի […]

̰
Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է

08:57 22.03.2024

Մարտի 22-ին, ժամը 08։30-ի դրությամբ ճանապարհը միակողմանի փակ է։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի […]

̰
Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն

08:04 22.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Աշոցքի […]

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին

22:36 21.03.2024

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների  արդյունքները:  Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին: Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն […]

̰
Պենտագոնում կարծում են, որ Ռաֆահի բնակիչների տարհանումը կտևի մի քանի շաբաթ

21:45 21.03.2024

Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակչության տարհանումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ խոշոր ռազմական գործողության համար կպահանջվի մի քանի շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլլան։ «Կարծում եմ՝ շաբաթներ կպահանջվի», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ այն հարցը, թե որքան ժամանակ […]

̰
Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը․ քաղաքապետարան

21:05 21.03.2024

Մարտի 21-ն անտառների համաշխարհային օրն է: Երևանի քաղաքախետարանից հայտնում են, որ Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատման գործընթացը: Ժայռապատ հատվածների համար մշակվել է դենդրոնախագիծ. կկիրառվեն լանդշաֆտային ճարտարապետության էլեմենտներ: Երևանյան լճի կանաչապատման նախագծով նախատեսված է տարածքը ձևավորել բազմաթիվ գեղարվեստական թփերով ու բույսերով։

̰
Մարտի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:41 21.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ. 24/30, 24/33, 56/6, 56/7 շենքեր, «Սալկո», «Դիջիթեյ Էյ Էմ», «Նորաշեն Գրուփ», «Պարտնյոր Գրուպ», «Բիք Քափիթալ», «Մռավ սար», «Քոնթրաքշն», «Պրեմիում Ռիելթի», «Պանորամա», «Քլինսովթ», «Տիդա 2023» ՍՊԸ-ներ, Ներքին Շենգավիթ […]

̰
2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը. ֆինանսների նախարար

16:00 21.03.2024

Հայաստանում 2023թ.-ին հարկեր- ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3.9%, 2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստին ասել է Ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքն և գրանցած արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տաշիր համայնքի Բլագադարնոյե բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:49 21.03.2024

Մարտի 22-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Բլագադարնոյե բնակավայրում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի շրջանակներում՝ ժամը 11:00-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Առողջապահության նախարարի առաջին տեղակալը Քեյթ Նյութոնին ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները

15:35 21.03.2024

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին: Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին: Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և […]

̰
Վայք քաղաքից դեպի Ջերմուկի խաչմերուկ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

15:09 21.03.2024

Մարտի 21-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Վայք քաղաքից դեպի Ջերմուկի խաչմերուկ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Սարի թաղում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

15:04 21.03.2024

Մարտի 15-ի ժամը 22.35-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի պատի կտրած-ծակած թափանցող վերք, լյարդի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել […]

̰
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

14:30 21.03.2024

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում՝ մարտի 21-ին Ստրասբուրգում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը համատեղ հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քատուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ներքին գործերի նախարարության ստեղծմանը, Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, […]

̰
Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

14:19 21.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակ քաղաքում

14:04 21.03.2024

ՆԳՆ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 65-ամյա Գուրգեն Ա.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 5-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու և նախաքննական մարմին ներկայանալուց խուսափելու համար: Գուրգեն Ա.-ն պարտավորվել է ներկայանալ հետախուզումը նախաձեռնողին: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է […]

̰
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղում

13:37 21.03.2024

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները մարտի 20-ին Պռոշյան գյուղի Գամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 33-ամյա Ռուբեն Ա.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

13:34 21.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Գաբրիելյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

13:24 21.03.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:17 21.03.2024

Երևանում մարտի 21-ին, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 21-ի և 26-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Մարտի […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

12:42 21.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Հաղթանակ թաղամասում. կա ձերբակալված անձ

12:36 21.03.2024

Մարտի 19-ին, ժամը 21.32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին […]

̰
Կասեցվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

12:30 21.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում: Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:12 21.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 20-ից մարտի 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16-ական, հոգեկան ներգործության՝ 8, ֆիզիկական ներգործության, խարդախության ու անձնական […]

̰
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

12:06 21.03.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ։ «Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ: Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, […]

̰
BACK_TO_TOP