TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուշագիրն ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. Գևորգ Պապոյան

17:07 12.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝ ✔ Գործարար միջավայրի բարելավում, ✔ Պետություն-մասնավոր համագործակցության խորացում, ✔ Շինարարության […]

̰
Արթիկ ՔԿՀ-ի ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը․ ներնետում կատարած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

15:20 12.03.2025

Մարտի 12-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ծառայություն իրականացնելիս հիմնարկի պարսպի մոտ նկատել են քաղաքացու, որը ինչ-որ փաթեթ է ներնետել պարսպից ներս։ Ծառայողներն անմիջապես զննել են նշված հատվածը և հայտնաբերել ներնետված փաթեթը, որում առկա են եղել պլաստմասե շշի մեջ սպունգով փաթեթավորված 3 բջջային հեռախոս, wi-fi սարք և լիցքավորման լար։ Ներնետում կատարած […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 12.03.2025

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

̰
Փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

12:05 12.03.2025

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է՝ 117,372 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ փետրվարին՝ 127,241։ 2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):

̰
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

10:41 12.03.2025

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

10:11 12.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ:

̰
Ձնահյուս Արագած լեռան գագաթին․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

09:55 12.03.2025

Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ»,-ասված է հաղորդագրության […]

̰
«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:33 12.03.2025

Մարտի 13-ին՝ ժամը 14։15-ին, «Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է

09:07 12.03.2025

Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն»,-ասված է տեսանյութում։  

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:28 12.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 12.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Լարսը բաց է

00:09 12.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

00:04 12.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆ

23:47 11.03.2025

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։

̰
Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

23:26 11.03.2025

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […]

̰
Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […]

̰
ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցը

22:19 11.03.2025

Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Երևանի նոր կանաչ պատկերը

21:44 11.03.2025

2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև […]

̰
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

21:17 11.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 11-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Դավիթ Խուդաթյանը Գյումրիում այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի»  կառուցման շինհրապարակ

21:09 11.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Գյումրիում այցելել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» սպորտային համալիրի կառուցման շինհրապարակ: Նախարարը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

21:00 11.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ե․Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Միխաիլ Բլոխին» և «Մարինե Ալախանյան» ԱՁ-ներ, «Մաննի Մոթորս» ՍՊԸ, Գ․Մահարի փ. 125 Ա, 127 շենքեր, 11։00-17:00 Նազարբեկյան թաղ․ 1ա, 1բ, 2, […]

̰
Մոտիվացիա էր դարձել պաշտպանել տղաներին ոչ միայն թիկունքում, այլև՝ ուս ուսի տված․ Ռազմական ակադեմիայի կուրսանտ

20:50 11.03.2025

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Ռազմական ակադեմիայի կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովայի մասնագիտական ընտրության ու զինվորական գործին նվիումի մասին։  

̰
Էկոկրթական հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հետ

20:28 11.03.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են էկոկրթական հանդիպումները, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և խթանել պատասխանատու վարքագիծը շրջակա միջավայրի նկատմամբ։ Հանդիպումները կենտրոնանում են տարբեր թեմաների շուրջ՝ կլիմայի փոփոխություն, անտառների պահպանություն, աղբի տեսակավորում, էներգաարդյունավետ վարքագիծ, կենսաբազմազանության պահպանություն և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Հանդիպումների ընթացքում դպրոցականները, ուսանողները և տարբեր ոլորտների մասնագետներ […]

̰
Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ

20:02 11.03.2025

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև): Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ […]

̰
2025 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաքը Ապարանն է

19:29 11.03.2025

Մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին, Ապարան քաղաքում (Գարեգին Նժդեհ 4) տեղի կունենա 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաքի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդական համայնքի ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

̰
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

19:01 11.03.2025

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեզ խորապես հուզում է մեր հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի ծանր վիճակը, ովքեր սերունդներ շարունակ ապրել են այդ հողում, որտեղ ապաստանել են 1915 թվականի սարսափելի Հայոց ցեղասպանությունից […]

̰
Հայաստանում վիրուսային հեպատիտով շուրջ 1000 պացիենտի բուժման նպատակով տրամադրվում են նորագույն սերնդի դեղեր

18:49 11.03.2025

«Համագործակցության տարիների փորձ ունենք, և պատրաստ ենք քննարկելու ոչ միայն հեպատիպների դեմ պայքարում տարվող աշխատանքները, այլև ընդլայնելու գործակցությունն առողջապահության ոլորտում»,- ողջունելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակությանը` նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հյուրերը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` hեպատիտ Ց-ի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ: […]

̰
Արարատի բաժնի համայնքային ոստիկանների բացահայտմամբ կանխվեց 64 փաթեթ մարիխուանայի իրացում

18:05 11.03.2025

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և […]

̰
Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ ՇՄՆ

17:18 11.03.2025

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու […]

̰
Կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

16:37 11.03.2025

ՆԳՆ ոստիկանության ղեկավարության անունից էլ․ փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, որոնցում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ ու տարածել դրանք։ Խարդախները պահանջում են, որ 24 ժամվա ընթացքում պատասխանեք և ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը՝ վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։ «Տեղեկացնում ենք, որ […]

̰
BACK_TO_TOP