10:11 13.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
08:40 13.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 13.03.2025
Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և […]
08:00 13.03.2025
Մարտի 12-ին, ժամը 18:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 22:38-ին: Այրվել է խոտածածկ տարածք․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի […]
23:59 12.03.2025
Հողի խոնավությունը հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի, զարգացման և բերքի հիմնական գործոններից մեկը։ Հողի խոնավության գարնանային պաշարների ճիշտ և ժամանակին գնահատումը թույլ է տալիս խոնավության պակասի դեպքում ժամանակին կազմակերպել հալոցքային ջրերի կուտակման, բույսերի սնուցման, հողի գարնանային խոնավության պաշարների պահպանության, ոռոգման ցանցի ժամանակին նախապատրաստման և այլ բազմաթիվ աշխատանքներ։ Իսկ խոնավ տարիներին ժամանակին կազմակերպել գրունտային և հալոցքային […]
23:57 12.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
21:24 12.03.2025
Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն […]
20:38 12.03.2025
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […]
20:21 12.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ս․Տարոնցի փ․ 14, 15, 16, 30, 32 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 10, 12 շենքեր, Ներքին Շենգավիթ 9 փողոց 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդնոր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, […]
19:53 12.03.2025
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ համագործակցությամբ պատրաստվում է «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման առաջնախաղին։ Համատեղ բեմադրության փորձին այսօր հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Դանիել Դանիելյանը փորձի դիտումից հետո կարևորել է այն փաստը, որ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները հնարավորություն […]
19:47 12.03.2025
Մարտի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ տնտեսական և զարգացման հարցերով պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ Էստոնիայի կողմից […]
19:21 12.03.2025
Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Ռազմավարական գործընկերության շրջանակ 1. Քաղաքական երկխոսություն 1. Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր») որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ […]
19:11 12.03.2025
Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: «Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև […]
19:00 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:53 12.03.2025
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնարագչան, Համաշխարհային բանկի կլիմայական փոփոխությունների ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օդի կոնվենցիայի քարտուղարության մասնագետ Կարոլին Սանս Նորիեգան, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և […]
18:45 12.03.2025
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։ Հաշվապահական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն, և նախատեսվում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառումն ամբողջովին կկատարվի էլեկտրոնային համակարգով՝ համաձայն Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենքի և […]
18:38 12.03.2025
Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։ Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող […]
18:31 12.03.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սուբվենցիոն հայտերի քննարկման նիստը, որի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված թվով 64 սուբվենցիոն փաթեթ՝ 25.06 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 13.2 մլրդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Քննարկման արդյունքներով […]
18:19 12.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում […]
18:05 12.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել […]
17:54 12.03.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […]
17:46 12.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […]
17:39 12.03.2025
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:31 12.03.2025
Մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
17:26 12.03.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին Հանդիպումը մեկնարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին անդրադարձով։ Զրուցակիցները քննարկել են համաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաև այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում։ Նախարարը նշել է, որ […]
17:20 12.03.2025
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են ուսումնավարժանքներ, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ: Բնակչության իրազեկվածության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանական միջոցառումների կարևորության ընդգծման նպատակով Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից Կարմիրգյուղի, Վարսերի, Զոլաքարի, […]
17:14 12.03.2025
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և միևնույն ժամանակ շահագրգռված է զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, իսկ Հայաստանի գործընկերությունները տարբեր երկրների հետ ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ […]