10:48 21.03.2024
Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լուսակերտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:25 21.03.2024
Մ-2 միջպետական ավտոճանապարհի 148-րդ կմ-ում՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան հատվածում‚ տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
09:10 21.03.2024
Մարտի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ‚ Ախուրյանի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում և Լանջիկ բնակավայրի հատվածում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 խորանարդ մետր ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, հայտնում են […]
08:20 21.03.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Վաղվանից սկսած հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»։
08:13 21.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:07 21.03.2024
Մարտի 20-ին, ժամը 14:01-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատաշեն գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 15։07-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, […]
08:00 21.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
23:08 20.03.2024
ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն […]
20:47 20.03.2024
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա: Ինչ […]
20:34 20.03.2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ին՝ ժամը 19.30‚ կներկայացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։ Երեկոն հագեցած է լինելու ֆրանսիական շնչով։ Համերգային ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը՝ փոքր նվագախմբի համար‚ Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի կեսօրվա պրելյուդ» սիմֆոնիկ պոեմը և «Ծովը»։ Հայաստանի պետական […]
20:29 20.03.2024
Ճանապարհը սպասարկող ընկերությունը՝ «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն, շարունակում է Ջերմուկ տանող ճանապարհին տեղի ունեցած քարաթափման վերացման աշխատանքները, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
20:10 20.03.2024
Մարտի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Մ2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանարդ ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
16:17 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել է խմբի կողմից թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա: Քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ […]
15:49 20.03.2024
Բելգորոդի շրջանի մեկ բնակիչ զոհվել, ևս հինգը, այդ թվում՝ երկու դպրոցական, վիրավորվել են վերջին 24 ժամվա գնդակոծությունների հետևանքով: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Մարտի 19-ի առավոտյան ժամը 7-ից մինչև մարտի 20-ի ժամը 07:00-ն մեր շրջանին ուկրաինական զինված ուժերի կողմից հասցված հարվածների մասին․ հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 […]
15:37 20.03.2024
Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշտարակ քաղաքի հասցեներից մեկում 37-ամյա տղամարդը առանց լիցենզիայի ծխախոտի խմբաքանակ էր ձեռք բերում և վերավաճառում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները նույն օրը Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով բաժին են […]
15:30 20.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։ Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել […]
15:07 20.03.2024
Մարտի 20-ին, ժամը 09:02-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու Գորայքի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10:10-ից մինչև 12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն […]
14:58 20.03.2024
2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։ Պարզվել է, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ է, 36 տարեկան։ […]
14:46 20.03.2024
ՊԵԿ-ը հորդորում է աշխատանքի ընդունվելիս գործատուից պահանջել աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպել, ինչը միակ երաշխիքն է հետագայում ձեր աշխատանքային ստաժը և կենսաթոշակային իրավունքների իրականացումն ապահովելու համար: Ինչ պետք է իմանալ օրենքով սահմանված կարգով՝ աշխատողների գրավոր ձևակերպման մասին, ինչ պարտավորություն ունի գործատուն վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում, ինչ ժամկետում է ներկայացվում նոր աշխատողի գրանցման հայտը, […]
14:33 20.03.2024
Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով էլ ներկայումս զբաղվում է մեր բաժինը, համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան:
14:11 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 19-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տեղափոխվել 42-ամյա Տատյանա Գ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
13:53 20.03.2024
Երևան քաղաքում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի […]
13:37 20.03.2024
Պակիստանի ածխահանքում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունից հետո առնվազն 18 հանքափորներ մնացել են ներսում: Այս մասին հայտնում է Dawn-ը: Հանքավայրի ղեկավարության տվյալներով՝ հզոր պայթյունի ժամանակ հանքում աշխատում էին 10 հանքափորներ։ Միջադեպից հետո մի խումբ տեղացի հանքափորներ փորձել են փրկել ներսում մնացածներին, սակայն նրանք նույնպես հայտնվել են թակարդում՝ մեթան գազի առկայության պատճառով։ Լեռնահանքային արդյունաբերության գլխավոր վարչությունից […]
13:30 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-21723» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21723»-ի երեք ուղևորները՝ 38-ամյա Զոհրաբ Գասպարյանը, 34-ամյա Իշխան Արսենյանը և 37-ամյա Խաչատուր Մարգարյանը, տեղում մահացել են: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21723»-ի վարորդը՝ 33-ամյա Տիգրան Մարգարյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:23 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, […]
13:03 20.03.2024
Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ « Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռի նախազգուշացման ազդանշան է արձակվել։ Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին։ Պատսպարվեք ամուր պատերով, առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե դրսում եք, գնացեք ապաստարան կամ այլ ապահով վայր»,- […]
12:45 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նարեկ Պ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
12:30 20.03.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի պարեկները մարտի 19-ի գիշերը, ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղուց ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գագիկ Բ.-ին, որը մարտի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]
12:18 20.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության և փաստաթուղթ կեղծելու՝ 6-ական, ֆիզիկական ներգործության ու […]