14:08 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) […]
13:55 19.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:47 19.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների […]
13:41 19.03.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ […]
13:28 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ռ. Պ., ծնված 1981 […]
13:08 19.03.2024
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը 20-ի գիշերը` նաև […]
13:01 19.03.2024
Մարտի 11-18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4848 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 231 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 724, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 139, […]
12:50 19.03.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ հանրային հեռարձակողին առանց լիցենզիայի եւ մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալու եւս մեկ համապետական ծածկույթով սլոթ: Ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունը` ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով այս պահին հանրային հեռարձակողն ունի մայրաքաղաքային սփռում ունեցող լրատվական հեռուստաալիք: Ըստ հեղինակի` վերջին չորս տարիների միջազգային հարցումները ցույց են տվել, […]
12:39 19.03.2024
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի խանութից շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 34-ամյա կնոջ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում ընտանեկան հարցերի շուրջ խանութում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա կնոջը, որը նշված խանութի […]
12:13 19.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18-ական, ֆիզիկական ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, հոգեկան ներգործության՝ 9, փաստաթուղթ կեղծելու՝ […]
12:07 19.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։ Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում […]
11:58 19.03.2024
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն Ապարանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 18-ին Երևան քաղաքի Խորեն Աբրահամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և մարզային վարչություն են տեղափոխել 31-ամյա Հովհաննես Հ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 8-ից Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
11:52 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել […]
11:41 19.03.2024
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնել էր, որ իր առանձնատնից գողություն են կատարել: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բաց դռնից մուտք են գործել տուն և ննջասենյակից գողացել 400 000 դրամ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել […]
11:30 19.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 2.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քացաքացի 30-ամյա Դաի Դ.-ն: Նա 2018 թ. մարտի 8-ից Կատարի Պետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում […]
11:22 19.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։ 2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ […]
10:52 19.03.2024
Մարտի 19-ին, ժամը 08:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի սկզբնամասում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն արգելափակումից դուրս […]
09:37 19.03.2024
Մարտի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:04 19.03.2024
Մարտի 19-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջաններում ՝անձրև։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ): Միջպետական […]
22:46 18.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 1, 4, 5, 11 փողոցների առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ա․ Արմենակյան […]
22:18 18.03.2024
Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս տարի մայրաքաղաքում կտնկվի մոտ 2000 ծառ:
20:07 18.03.2024
Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […]
18:17 18.03.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկի քարտապանները՝ • «Ակբա բանկ» ԲԲԸ • «ԱյԴի բանկ» ՓԲԸ • «Արարատբանկ» ԲԲԸ • «Արդշինբանկ» ՓԲԸ • «Արցախ բանկ» ՓԲԸ • «Էվոկաբանկ» ՓԲԸ • «Ինեկոբանկ» ՓԲԸ • «Կոնվերս բանկ» ՓԲԸ • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ […]
16:24 18.03.2024
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով […]
16:00 18.03.2024
Մարտի 16-ի գիշերվա ժամը 2.15-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 31-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել: Բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մոտ եղբայրներ՝ 30 և 25 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են որպես […]
15:44 18.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 31-ամյա Արտուշ Թ.-ն: Նա փետրվարի 6-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում […]
15:41 18.03.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ քաղաքացիները փորձել են ՀՀ պետական սահմանով տեղափոխել չհայտարարագրված 102 հազար վրացական լարի, որը համարժեք է 15,5 միլիոն ՀՀ դրամին, 2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 840 տուփ ծխախոտ, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի տեղափոխումը, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր և […]
15:30 18.03.2024
Մարտի 17-ին, ժամը 2.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ալեկո Կ.-ն: Նա 2004 թ. հուլիսի 7-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: