12:04 20.03.2024
ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ․ «Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ […]
11:47 20.03.2024
Եղանակային կանխատեսումները մտահոգիչ են: Ներթափանցած հզոր ցիկլոնները և օդային սառը հոսանքները հանրապետության ողջ տարածքում ստեղծել են վտանգավոր իրավիճակ հատկապես բարձրադիր վայրերում: Ինտենսիվ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր: Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց: ՆԳՆ ստորաբաժանումները, հատկապես պարեկներն ու փրկարարները, բնական ու տեխնածին հնարավոր վտանգների պայմաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն` ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ, […]
11:28 20.03.2024
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156սմ, Ջերմուկում՝ 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ, մյուս լեռնային մարզերում՝ 20-50սմ։ Հանրապետության առանձին շրջաններում […]
11:15 20.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ • Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ […]
10:52 20.03.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։ Ըստ այդմ, 2023թ․-ին Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։ Այսպիսով մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևութ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։ Դրան զուգահեռ […]
10:47 20.03.2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 […]
10:35 20.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների […]
10:25 20.03.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հիմնվելով տնայնագործ պահածոներից մարդկանց թունավորման հետ կապված ահազանգերի մտահոգիչ վիճակագրության վրա, հորդորում է խուսափել տնային պայմաններում սննդամթերքի պահածոյացումից: «Ոչ ճիշտ տեխնոլոգիայով, սանիտարահիգիենիկ աննպաստ պայմաններում պատրաստված պահածոները կարող են պարունակել տարբեր բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք հանգեցնում են թունավորումների: Սա հատկապես հավանական է, եթե պահածոն չի ենթարկվել համապատասխան ջերմային մշակման կամ բավականաչափ […]
09:40 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 21։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Գորայքի հենակետի մարտական հաշվարկը մեկնել են շրջայցի Գորայք-Զանգեր հատված: Ժամը 21:57-ից մինչև մարտի 20-ը, ժամը 00:48-ը փրկարարները օգնություն են ցուցաբերել 92 մարդատար ավտոմեքենայի (հրելով, երթևեկությունը կարգավորելով և այլն), 1 բեռնատար քարշակման եղանակով դուրս են բերել արգելափակումից (208 ուղևոր):
09:35 20.03.2024
Մարտի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ […]
09:25 20.03.2024
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Տնօրեն Զազա Աբաշիձեն, ողջունելով պատվիրակությանը, անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։ Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում […]
09:04 20.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:42 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել […]
08:37 20.03.2024
Մարտի 20-ին, ժամը 02:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում ծառն առատ ձյան հետևանքով կախվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վրա. ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին մասնատել են մոտ […]
08:31 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 19:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կցորդիչով բեռնատարն արգելափակվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը երկկողմանի փակել է ավտոճանապարհը, կան այլ արգելափակված ավտոմեքենաներ։ […]
08:26 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 23:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը քարաբեկորներից մաքրվել է. երթևեկությունը երկկողմանի […]
08:21 20.03.2024
Մարտի 19-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի շենքերից մեկի բակում ծառը տապալվել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ ծառը տապալվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. […]
08:16 20.03.2024
Մարտի 20-ին, ժամը 02:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարտկոցների սենյակում (10,5 քմ)։ […]
08:05 20.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Դիլիջանի ոլորանները (ձյուն) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Տիգրանաշենի ոլորանները և Վեդի-Լանջառ ավտոճանապարհը փակ են […]
21:44 19.03.2024
Այսօր Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է: Երևանի քաղաքապետարանը 2023-ին աջակցություն է տրամադրել ավելի քան 32 հազար ընտանիքի։ 2024-ին ծրագրերը շարունակական են։
21:26 19.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Դավթաշեն 2-րդ թաղ․ 1, 2, 46 շենքեր, Ս․Տարոնցի փ․ 1, 3, 5 հանրակացարաններ, Ս․Տարոնցի փ. 1/1, 3/1, 3/2, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ. Նժդեհի […]
19:57 19.03.2024
Մարտի 19-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, բքի պատճառով Գավառի տարածաշրջանի միջպետական ավտոճանապարհը, Թթուջուր -Նավուր ճանապարհահատվածը դժվարանցանելի են։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Արարատի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ […]
19:53 19.03.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ․ Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը և Տ․ Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել […]
18:45 19.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․ «7 մահ՝ երկու ավտովթարի հետևանքով, միայն մեկ օրում․ թվում է՝ սթափվելու կոչն էլ է այլևս անհույս բան․․․․ Երևան-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած՝ 3 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի մարտի 19-ին, ժամը 12.50-ի սահմաններում, […]
18:25 19.03.2024
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: «Տիկին Արիսյանը շնորհավորեց Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Էդիտա Գզոյանն էլ շնորհակալություն հայտնեց դեսպան Արիսյանին ջերմ խոսքերի համար: Նրանք քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող […]
18:19 19.03.2024
Մարտի 19-ին Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի տեղակալ Սաուլիուս Տամուլևիչուսին։ Ողջունելով ներկաներին՝ Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին լիտվական կողմի ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։ ՆԳՆ […]
17:43 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:55 19.03.2024
Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են […]