TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:16 10.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.03.2024

Մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

10:01 10.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-Կապան ավտոճանապարհը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Արագածի տարածաշրջանում, Գավառ, Վանաձոր, […]

̰
ՌԴ պերինատոլոգիայի կենտրոնում երկվորյակներով հղի կին է մահացել

23:23 09.03.2024

Վլադիմիրի շրջանային պերինատոլոգիայի կենտրոնում երկվորյակներով հղի կին է մահացել, մարզային առողջապահության նախարարությունը ստուգում է անցկացնում, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ «Առողջապահության նախարարությունը հաստատում է երկվորյակներով հղի կնոջ մահը մարզային պերինատոլոգիայի կենտրոնում և իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին ողբերգության կապակցությամբ: Նախարարությունը կազմակերպել է գերատեսչական ստուգում, որի արդյունքում առողջապահական հաստատությունում խախտումներ հայտնաբերվելու դեպքում կձեռնարկվեն արձագանքող միջոցներ»,- […]

̰
Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Ելփին բնակավայրում

22:50 09.03.2024

Չնախատեսված կանգառ Ելփին բնակավայրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիգերիայում հանցագործներն առևանգել են 15 դպրոցականի

21:34 09.03.2024

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում ավազակները առևանգել են 15 դպրոցականների. այս մասին հայտնում է նիգերիական Punch թերթը՝ վկայակոչելով ուսումնական հաստատության ներկայացուցիչ Լիման Աբուբաքարին։ «Այս ժամվա դրությամբ 15 աշակերտ անհետ կորել է, սակայն նրանց թիվը կարող է ավելանալ»,- ասել է նա։ Գիշերվա ընթացքում ավազակները հարձակվել են Սոկոտո նահանգի դպրոցական հանրակացարանի վրա: Դպրոցականների ընթացիկ առևանգումը երկրորդն է այս շաբաթ։ Մարտի […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:19 09.03.2024

Մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

19:50 09.03.2024

Մարտի 9-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Փլուզում շշերի գործարանում․ կան տուժածներ

18:42 09.03.2024

Մարտի 9-ին, ժամը 14:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 20 ֆիլմերի կարճ ցանկում

18:17 09.03.2024

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։ Այդ ֆիլմերը մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ ներկայացնելով 210 տեսանյութ։ Հայաստանից մրցույթին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի 12 դպրոց, […]

̰
Մահացել է գեղանկարիչ Դավիթ Սեդրակյանը

17:23 09.03.2024

Մահացել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Դավիթ Սեդրակյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: Սեդրակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 18:00-20:00 Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Թաղման արարողությունը՝ մարտի 13-ին ժամը 13:00-ին  նույն վայրից:

̰
Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

17:15 09.03.2024

Մարտի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Կանանց միջազգային օրը Պետերբուրգի բնակչուհուն պատուհանից դուրս են նետել

17:00 09.03.2024

Սանկտ Պետերբուրգում 32-ամյա կնոջը Կանանց միջազգային օրը պատուհանից դուրս են նետել։ Այս մասին հայտնում է Fontanka-ն։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ, ովքեր շենքերից մեկի պատուհանների տակ հայտնաբերել են հարբած կնոջ՝ ոտքի կոտրվածքով։ Ռուս կինը պատմել է, որ երրորդ հարկի պատուհանագոգից իրեն հրել է ծանոթը։ […]

̰
Ռուս-ուկրաինական հակամարտությունը խլել է ավելի քան 10 700 քաղաքացիական անձի կյանք

14:36 09.03.2024

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 10 703-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Մոհամեդ Խալեդ Հիարին։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում մտահոգված են Ուկրաինայի արևելքում բնակելի շրջանների վրա հակամարտության տարածմամբ։ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական […]

̰
Ջերմային ալիքները զգալիորեն մեծացնում են վաղաժամ ծննդաբերության վտանգը

14:16 09.03.2024

Ջերմային ալիքներն ամենևին էլ զվարճանք չեն արևի տակ: Ծայրահեղ շոգն ու խոնավությունը կարող են չափազանց տհաճ և վտանգավոր լինել հատկապես նորածինների, երեխաների, հղիների և տարեցների առողջության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: Ջերմային ալիքները զգալիորեն մեծացնում են վաղաժամ ծննդաբերության վտանգը: Ավստրալացի բժիշկները պարզել են, որ […]

̰
Ինչ անելու եք, այսօր արեք․ Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսի եղանակ է սպասվում վաղը

12:35 09.03.2024

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․ «Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»։

̰
Արտարժույթի փոխարժեքները՝ մարտի 9-ին

10:56 09.03.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են արտարժույթի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403․50 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․41 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4․50 դրամ։ Ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

08:04 09.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
32-ամյա հետախուզվողը կերպարանափոխվել էր. նա հայտնաբերվել է Ծաղկաձորի բենզալցակայաններից մեկում

23:15 08.03.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացին։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում […]

̰
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է ՀՀ ուղարկել դիտորդներ «ադրբեջանական հուշարձանների» վիճակին ծանոթանալու համար

22:39 08.03.2024

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]

̰
Մարտի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:11 08.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 4, 5, 6, 7 շենքեր, Բ-2 թաղ․ 91, 92, 93, 95 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […]

̰
Մաղթում եմ անսահման սեր, գարնանային հրաշալի տրամադրություն․ ԱԺ փոխնախագահ

20:31 08.03.2024

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ․ «Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին այս հրաշալի օրվա` կանանց միջազգային գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ անսահման սեր ու երջանկություն, գարնանային հրաշալի տրամադրություն»։

̰
Պայքար մտահոգող վիճակագրության դեմ. ԱՆ-ն փորձելու է նվազեցնել կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը

19:36 08.03.2024

Պայքար մտահոգող վիճակագրության դեմ։ Առողջապահության նախարարությունն այս տարվանից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Որոշման հիմքն անհանգստացնող վիճակագրական տվյալներն են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորում են Կանանց միջազգային օրվա առթիվ

18:57 08.03.2024

Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: «Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում: Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների […]

̰
ՆԳՆ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

18:16 08.03.2024

Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա տոնակատարությանը։ Միջոցառումը սկսվել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգում աշխատող ստեղծագործ կանանց աշխատանքների ցուցադրությամբ։ Միջոցառման երկրորդ մասում տոնական համերգն էր, որը սկսվել է կանանց ուղղված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ցուցահանդեսին մասնակցած ՆԳ համակարգում աշխատող կանանց տրվել են […]

̰
Քրեակատարողական ծառայությունը Մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ազատազրկված կանանց

17:24 08.03.2024

Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով […]

̰
Նիգերիայի նախագահը հրահանգել է փրկել առևանգված դպրոցականներին

16:45 08.03.2024

Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն  X-ում հայտնել է, որ անվտանգության և հետախուզական ծառայություններին հանձնարարել է նախօրեին առևանգված դպրոցականներին ազատելու գործողություն իրականացնել։ Հինգշաբթի օրը Daily Post-ը հայտնել է, որ Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավազակային հարձակումների հետևանքով ավելի քան 200 դպրոցական է առևանգվել։ Սակայն հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ առևանգվածների թիվը կազմում է առնվազն 280 աշակերտ և ուսուցիչ։ «Ես […]

̰
Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ցույցեր ու գործադուլներ են տեղի ունենում

16:24 08.03.2024

Իտալիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ուրբաթ օրը համազգային գործադուլ է տեղի ունենում «Հիմնական կոմիտեների համադաշնություն» (Cobas), Իտալիայի աշխատանքի ընդհանուր համադաշնության (CGIL, CGIL) և մի շարք այլ տեղական արհմիությունների կոչով։ «Մենք կառավարությունից և վարչապետից խնդրում ենք կոնկրետ գործողություններ, այլ ոչ թե հռետորաբանություն, որը չի կարող փոխել կանանց վիճակը, որոնք շարունակում են մնալ չափազանց խտրական, անապահով և […]

̰
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մտքեր է փոխանակել կանանց գումարտակի ներկայացուցիչների հետ

16:15 08.03.2024

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր է փոխանակել Հայոց բանակի կանանց գումարտակի հետ։ «Մեկ տարի առաջ ստեղծված այս ստորաբաժանումը զարգացող բանակի խորհրդանիշ է»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինցիների իրավունքները ոտնահարելը

15:15 08.03.2024

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը Իսրայելից պահանջել է դադարեցնել պաղեստինյան բնակչության դեմ իր գործողությունները, ներառյալ Հորդանան գետի արևմտյան ափին բնակեցման ծրագրերը։ Նա ափսոսանք է հայտնել այնտեղ մոտ 3500 բնակարան կառուցելու Իսրայելի ծրագրերի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ սեփական բնակչությանը օկուպացված տարածքներ տեղափոխելը ռազմական հանցագործություն է։ «Պաղեստինի բնակչության դեմ Իսրայելի գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: […]

̰
BACK_TO_TOP