TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

12:55 12.03.2024

ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շինություն է փլուզվել

12:21 12.03.2024

Իրանի արեւմուտքում գտնվող Լորեստան նահանգում գտնվող Բորուջերդ քաղաքում բնակելի շինությունը պայթյունի հետեւանքով փլուզվել է։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նադեր Մուսիվանդը։ «Դյուրավառ նյութերի բռնկման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել բնակելի շինությունում», – մեջբերում է ISNA-ն նրա խոսքերը: Փլատակներում տակ կարող են մարդիկ լինել, հավելել է Մուսիվանդը։

̰
63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել. նախաքննությունն ավարտվել է

11:43 12.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 2023թ․ մարտի 8-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին ոստիկանություն է ներկայացրել տարբեր ավտոմեքենաների կողային հայելիներ և հայտնել, որ դրանք գողացել է իր որդին: Օրեր անց նույն կինը ցուցմունք է տվել […]

̰
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել

10:54 12.03.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մարտի 11-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստ։ Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները: Մխիթար Հայրապետյանը, խորհրդի անդամներն ու հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։ Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են […]

̰
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը առնվազն 23 հարված է հասցրել 17-ամյա մատուցողի գլխին և մարմնի տարբեր մասերին. գործն ուղարկվել է դատարան

10:27 12.03.2024

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային […]

̰
Գործարկվելու են Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի էլեկտրական շչակները

10:06 12.03.2024

Մարտի 13-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու են բնակավայրում առկա էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

09:40 12.03.2024

ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մազային փրկարարական վարչությունների ծառայողները մարզային ենթակայության մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան։ Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, ուստի վերջիններիս անվտանգության և կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես […]

̰
Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

09:13 12.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում‚ և մառախուղ է‚ տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:04 12.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Մարտի 12-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:28 11.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 16 թաղ․ 18, 19, 20, 21 շենքեր, Արարատյան 1-ին զանգ․ 8, 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 1-ին փողոցի առանձնատներ, Նորք 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք Թաղի առանձնատներ, […]

̰
Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը

20:32 11.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատիրակությունը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի բացման արարողությանը(CSW68)։ Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Գյումրու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի Ադվոկացիայի թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։ Նստաշրջանը, որի պաշտոնական բացումն ազդարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո […]

̰
Բնակչության գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը կրկին իրավապահ կառույցներից առաջինն է․ IRI

19:43 11.03.2024

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։ Կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23 %-ը եղել են լիովին գոհ, 39 %-ը ավելի շուտ գոհ […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

16:27 11.03.2024

Մարտի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Վլադիմիր Բ.-ն: Նա 2023 թ. օգոստոսի 17-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր վատնելու և յուրացնելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Կանայք` Հայաստանի Հանրապետության բանակում

16:00 11.03.2024

Զինծառայող կանայք աչքի են ընկնում իրենց պատարստակամությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության բանակում կանանց մասին պատմող տեսանյութ։

̰
Կարծում եմ՝ հավանականություն կա, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը․ ՏԿԵ փոխնախարար

15:49 11.03.2024

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին: Հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: ՀՀ […]

̰
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

15:45 11.03.2024

Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանը նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով: Այս տարի կհինանորոգվի ստորգետնյա անցումը, աստիճանահարթակն ու երթևեկելի հատվածը։ 1956 թվականի շահագործումից հետո սա երրորդ նորոգումն է:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

15:37 11.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ

15:30 11.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:24 11.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ են արել տեղափոխել չհայտարարագրված և պակաս հայտարարագրված ապրանքներ, 117.5 կգ քաշով ապրանքի` ներկերի, լաքերի, շուշաթղթերի տեղափոխումն անօրինական ճանապարհով կանխվել է, բացահայտվել է ապրանքների հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, 2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2420 լիտր դիզելային վառելիք, կանխվել է մաքսային […]

̰
Դովեղ գյուղում քաղաքացին ընկել էր ձորը

15:05 11.03.2024

Մարտի 11-ին, ժամը 13:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 30 մ) դուրս են բերել Մ․ Փ․-ին (ծնված 1953 թ.) […]

̰
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին

14:42 11.03.2024

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։ Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Այցի […]

̰
Ի՞նչ է ենթադրում անվճար բուժօգնության նոր կարգը

14:12 11.03.2024

Այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկումն ու կարգը: Որքանո՞վ են այս փոփոխություններն իրենց արդարացնում. թեմայի շուրջ այսօր մամուլի ասուլիս է հրավիրվել: «Օրինակ, եթե մենք ունենք սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրաբուժական միջամտության ծրագիր, որով պետպատվերի շրջանակում փոխհատուցվում է, դիցուկ որի համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալը կազմում […]

̰
Դիտավորությամբ հրկիզել էր համագյուղացու մեքենան

14:02 11.03.2024

Մարտի 10-ին, ժամը 17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղում ավտոմեքենա է այրվում: ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շենավան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, դիտավորությամբ հրկիզել է 61-ամյա համագյուղացու «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան: 45-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ

13:53 11.03.2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից քաղաքացիների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական են լինելու, և միաժամանակ հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ՝ […]

̰
Մի քանի դրվագ Արագածոտնի պարեկների հակաթմրամոլային պայքարից

13:45 11.03.2024

Արագածոտնի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված։ Ձերբակալվածը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել Տելեգրամից։ Մարտի լույս 1-ի գիշերը Արագածոտնի պարեկները Երևան-Գյումրի […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:34 11.03.2024

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

̰
Շվեյցարիայում հայտնաբերվել են լեռներում անհետացած զբոսաշրջիկների դիերը

13:28 11.03.2024

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում լեռնադահուկային  արահետին անհետացած վեց զբոսաշրջիկներից հինգին մահացած են գտել, հայտնել է Վալե կանտոնի ոստիկանությունը: Զերմատ-Արոլա զբոսաշրջային երթուղու վրա անհետացած մի խումբ զբոսաշրջիկների որոնողական աշխատանքները շարունակվում են մարտի 9-ից։ «Կիրակի օրը՝ մարտի 10-ին, երեք փրկարարներից և լեռնային ոստիկանից կազմված խումբը ժամը 21.20-ին հասել է Թետ Բլանշի տարածք, որտեղ հայտնաբերել են նախորդ օրը անհետացած վեց […]

̰
Գյումրեցի տղամարդը դանակի սպառնալիքով փող էր հափշտակել. ավազակությունը բացահայտվել է

13:21 11.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 1-ի ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, դանակով կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա մի կնոջից փող է հափշտակել: Մարտի 9-ին վերոհիշյալ կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների […]

̰
Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:14 11.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
16-ամյա պատանու մոտ 20 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է հայտնաբերվել

13:07 11.03.2024

Մարտի 9-ին, ժամը 23.45-ին, Հին Էրիվացու փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 31-ամյա մի երիտասարդ և մատնացույց անելով մի քաղաքացու՝ հայտնել է, որ նա առաքման դիմաց իրեն վճարել է կեղծ 20 000-դրամանոց: Պարեկները, կեղծ թղթադրամ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 16-ամյա մի պատանու: Բաժնում […]

̰
BACK_TO_TOP