TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով նիստ կանցկացվի

10:33 08.03.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի ուրբաթ օրը՝ մարտի 8-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ում դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան խնդրել է հանդիպմանն ապահովելով Էկվադորի, Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությունը։ Ասում են, որ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պատճառը ռուսական հարձակումն է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավերի բազայի և արտադրամասի վրա, որը […]

̰
Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի բարձրացումը. Վահե Ղազարյանի ուղերձը

10:03 08.03.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք, Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը: Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական […]

̰
Դժվարին այս ժամանակներում առավել նվիրում ու խնամք է պահանջվում՝ հանուն ազգային-հոգևոր արժեքների զորացման. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

09:44 08.03.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ, որում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների […]

̰
Տարիքով ամենամեծ և երիտասարդ կանայք. Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

09:21 08.03.2024

Երևանի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորել է աղջիկներին և կանանց և ներկայացրել ֆոտոշարք համայնքային ենթակայության կառույցների՝ տարիքով ամենամեծ և ամենաերիտասարդ աշխատակիցների մասնակցությամբ:  

̰
Ձյուն, բուք, մառախուղ. իրավիճակը ավտոճանապարհներին

08:11 08.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Շիրակի, Լոռու մարզերում, Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում […]

̰
ՆԳ նախարարությունում քննարկվել են ազատությունից զրկված անձանց ուղեկցման և պահպանության խնդիրներին վերաբերող հարցեր

22:59 07.03.2024

Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և ՆԳՆ ոստիկանության պատասխանատու ծառայությունների ներկայացուցիչներ։ Հիմքում ունենալով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ոլորտային բարեփոխումների շրջանակներում պետական տարբեր կառույցներում գործառույթների հստակեցման, կրկնությունների բացառման կարևորությունն ու ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորումը՝ քննարկման […]

̰
Ղազախստանում ապրում է 8 Բայդեն, Թրամփ և Պուտին

20:28 07.03.2024

Ղազախստանցիներն իրենց երեխաներին տալիս են անուններ, որոնք համընկնում են երկրի, քաղաքների և հայտնի քաղաքական գործիչների աունների հետ: Հանրապետության բնակիչների թվում Ղազախստան անունով 24 մարդ կա, այս մասին հայտնում է Ranking.kz վերլուծական պորտալը։ «Այս տարվա փետրվարի 29-ի դրությամբ երկրում գրանցվել է Ղազախստան անունով 24 մարդ, Ղազախստանի բնակիչների մեծ մասը բնակվում է Ակմոլայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Օտարված պետական հողերի արժեքի 30%-ը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե. գործադիրի որոշումները

19:41 07.03.2024

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները վերաբերել են կրթական ու մարզական հաստատությունների շինաշխատանքներին, դրանց որակի պահպանմանը, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը ու համայնքապետարաններում մատուցվող ծառայությունների թվի ավելացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տեղի է ունեցել մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկում

18:36 07.03.2024

Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ողջունելով ՄԱԿ-ի զարգացման` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նախաձեռնած քննարկման մասնակիցներին: Հյուրերին […]

̰
Պետական աջակցություն կտրամադրվի անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար

18:12 07.03.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման» միջոցառման իրականացման համար 2024 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 104,000.0 հազար դրամ՝ 100 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Վերարտադրողականության […]

̰
Կբարելավվի Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կազմակերպումը

17:46 07.03.2024

Կառավարությունն ընդունել է Վայոց ձորի մարզի մի շարք բժշկական կենտրոններ վերակազմակերպելու վերաբերյալ որոշումներ՝ ՀՀ մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման նպատակով: Որոշումներով նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Արդյունքում՝ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար կսահմանվի հնարավորինս լավ պայմաններ՝ մահճակալների […]

̰
Մեր երկու ժողովուրդներն էլ դիմակայում են գոյաբանական սպառնալիքների. Կիպրոսի ԱԳ նախարար

16:00 07.03.2024

Կիպրոսի արտաքին գործերի նախարարը համարում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Կիպրոսի ժողովուրդներն առերեսվում ու դիմակայում են գոյաբանական սպառնալիքների, և ունեն միևնույն պատմությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կատարած հայտարարության ժամանակ: «Միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր պատմություն. […]

̰
Մրցույթ` Բուլղարիայի բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

15:35 07.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և […]

̰
Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է

14:58 07.03.2024

1981 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։ Այսպիսով, Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է։  

̰
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերը

14:54 07.03.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ԵՄ գործուն աջակցության համար և մատնանշել, որ այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակումն իրականացվում է մարդակենտրոն, իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների ապահովմամբ՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության հետ ազատ ու կառուցողական երկխոսությունը։ Խոսելով Մարդու իրավունքների ոլորտում […]

̰
Գազայում հայտնել են, որ իսրայելական ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30,8 հազարի

14:40 07.03.2024

Անցած տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության զոհերի թիվը հասել է 30,8 հազարի։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր սպանվել է 30800 պաղեստինցի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն։ Նույն ժամանակահատվածում պաղեստինյան անկլավում վիրավորվել է 72298 մարդ։ Նախարարության տվյալներով՝ […]

̰
Սիրելի կանայք և աղջիկներ, վաղը ձեզ նվեր․ Գագիկ Սուրենյանի լավ լուրը

14:06 07.03.2024

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել․ «Սիրելի կանայք և աղջիկներ, վաղը Ձեզ նվեր, արև, արև, արև»,-գրել է նա։

̰
Վիճաբանություն և մարմնական վնասվածքներ գերեզմանատան մոտ

13:40 07.03.2024

Մարտի 6-ի ժամը 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու: ՆԳՆ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտից: ՆԳՆ Մաշտոցի բաժնի […]

̰
ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար. Արթուր Մարտիրոսյան

13:17 07.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:10 07.03.2024

Երևան քաղաքում` մարտի 7-ի ցերեկը, 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` մարտի 7-ի ցերեկը, 10-ին […]

̰
22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:42 07.03.2024

Մարտի 6-ին, ժամը 2.20-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում: 22-ամյա Վիլեն Քոչարյանը՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, և 25-ամյա Սերգեյ Չալյանը՝ «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 6.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վիլեն Քոչարյանը, գիտակցության […]

̰
Ժամանակավորապես փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը

12:35 07.03.2024

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

̰
Մեկ օրում արձանագրվել է 14 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:13 07.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից մարտի 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցի […]

̰
Պարեկները ձեռք են բերել գիտելիքներ՝ բարձր ռիսկային իրավիճակում տրանսպորտային միջոցին մոտենալու, գաղտնի որոնման վերաբերյալ

12:07 07.03.2024

Փետրվարի 19-ից մարտի 5-ը անցկացվել է «Պարեկային հրահանգիչների համար նախատեսված բազային առաջին օգնության և մարտավարական հմտությունների զարգացման» վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ։ Վերապատրաստման դասընթացը բազային հնգամսյա կուրսի հավելումն է. այն ծառայության մեջ գտնվելու ընթացքում անցկացվող վերապատրաստումներից է, որոնց արդյունքում, տարվա կտրվածքով խնդիրների հաշվառմամբ, կկատարելագործվեն պարեկների […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Էմիլ Սարգսյանի դիակը

11:39 07.03.2024

Փետրվարի 29-ին հաղորդվել էր 1937 թ. ծնված Էմիլ Սարգսյանի անհետ կորելու մասին: Մարտի 6-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ գետի ափին, տղամարդու դիակ կա: ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնից մեկնած օպերատիվ խումբը Տանձուտ գետի ափին հայտնաբերել է Էմիլ Սարգսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […]

̰
Երկու դրվագ Վաղարշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից

11:25 07.03.2024

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Մուսալեռ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը և կից օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։ Տեղեկություն կար նաև, որ տղամարդը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կեղծ օղիներ էր արտադրում, շշալցնում և իրացնում։ Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ 29-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ունի […]

̰
Աշտարակի բաժնի քրեական հետախույզները կոկաին և մարիխուանա են հայտնաբերել

11:09 07.03.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Կոմիտասի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 23 և 27 տարեկան երկու երիտասարդի։ 27-ամյա վարորդի հայտնածով՝ մեքենայում կոկաին կա, որը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։ 23-ամյա ուղևորը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք են բերել 27-ամյա ընկերոջ հետ, […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

10:57 07.03.2024

Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Լեռնագործների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 23-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Վարորդը մեքենայից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգավածով լուցկու տուփ և հայտնել, որ տուփի մեջ թմրանյութ է։ Երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Նալբանդյան […]

̰
Գագիկ Սուրենյանը տեսարան է ներկայացրել «գիժ մարտից»

10:03 07.03.2024

«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Գրառմանը կից նա ներկայացրել է տեսանյութ:   Ավելի վաղ նա գրել էր. «Որքան շատ տեղումներ լինեն, ջուրն ու կանաչը շատ կլինեն»:

̰
Այսօր նշվում է Երևանի մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակը. Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

09:45 07.03.2024

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 43-ամյակի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 43-րդ տարեդարձի առթիվ։ Այսօր հիանալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Երևանի մետրոպոլիտենի դերն ու առաքելությունը հանրային տրանսպորտի […]

̰
BACK_TO_TOP