TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին 4 օրում գրանցվել է 49 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

13:00 11.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-11-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 231 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 36, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 30-ական, խարդախության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված […]

̰
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:36 11.03.2024

Մարտի 12-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում պատսպարում և բնակավայրի խոցելիությունը ՔՊ տեսանկյունից», «Բնակավայրին բնորոշ արտակարգ իրավիճակները և դրանց կանխարգելումը» թեմաներով տեսական և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ

12:24 11.03.2024

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է նաև, որ Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ:

̰
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ

12:18 11.03.2024

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:07 11.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վանաձորում կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

11:57 11.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ արտադրամասը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների առաստաղները, պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առկա են […]

̰
Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

11:52 11.03.2024

Մարտի 7-ի ժամը 23.25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Ակակի Մ.-ն: Նա 2015 թ. հունվարի 1-ից Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցատեսակների՝ գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից զրկելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
Դանակով հարվածներ էր հասցրել 42-ամյա համագյուղացուն, որը մահացել էր

11:42 11.03.2024

Մարտի 10-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Օշական գյուղի բնակիչ 42-ամյա Նորիկ Բաքոյանի դիակը: Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ մարտի 10-ի ժամը 15.30-ի […]

̰
Ո՞ր հասցեների ջրամատակարարումն է դադարեցվել «Արզնի 2 – Երևան» ջրատարի վնասման հետևանքով և ե՞րբ ջուր կստանան տուժած բաժանորդները

11:04 11.03.2024

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Այս պահին դադարեցված է […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչ չափի փողերի լվացման մեջ է մեղադրվում մանկապարտեզի տարածքներ ապօրինի օտարած Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարը. հակակոռուպցիոն կոմիտե

10:55 11.03.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի նախկին ղեկավարը, տվյալ համայնքում գտնվող նախադպրոցական հաստատության տարածքն ապօրինի, անհատույց իրենը դարձնելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ Ա. Շ.-ի հետ նշված տարածքը Երևան համայնքից հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ա. Շ.-ն նշված հասցեի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին խափանված լինելու պատճառով կայանված «Մերսեդեսը» գողացել էին

10:37 11.03.2024

Մարտի 6-ի ժամը 20.20-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Մասիս-Երևան ճանապարհին կայանված «Մերսեդեսը»: Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ 2023 թ. դեկտեմբերի 23-ի ժամը 23-ից մինչև մարտի 6-ի ժամը 20.20-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին խափանված լինելու պատճառով կայանված «Մերսեդեսը» գողացել են: […]

̰
Թալին քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:26 11.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Երևանի մետրոպոլիտենը հայտնել է, թե մարտի 8-ին քանի կանայք ու աղջիկներ են անվճար օգտվել մետրոյից

10:08 11.03.2024

Մարտի 8-ին Երևանի մետրոպոլիտենից անվճար օգտվել են 24․141 կանայք և աղջիկներ։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից և ներկայացնում շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 485 հազար 196 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2742 շարժակազմ,որոնցից 420-ը երեք վագոնանի, 1350-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված […]

̰
Հիմնանորոգվում է ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

10:00 11.03.2024

Հիմնանորոգվում է Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածը։ Մոտ 4կմ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ Այն ներառում է Աշխատակ քաղաքի Երևանյան և Արամ Մանուկյան փողոցները‚ ինչպես նաև իջատեղեր։ Այժմ նշված հատվածում կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը‚ քանդվում է ճանապարհային պատվածքը‚ այնուհետև տեղադրվելու է 10սմ […]

̰
Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը. «Վեոլիա Ջուր»

09:41 11.03.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։ «Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում […]

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:11 11.03.2024

Մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:32 11.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:17 11.03.2024

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Տաշիր քաղաքի Անտառային փողոցում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ

08:05 11.03.2024

Մարտի 10-ին, ժամը 21։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, […]

̰
Լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր

22:58 10.03.2024

Երկու օր շարունակ լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափեր. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն այսօր Գյումրիում էր: Համերգների ընթացքում հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը՝ Ներսես Մկրտչյանի ղեկավարմամբ: Այս անգամ հանդիսատեսի հետ միասին երաժշտական երեկոն վայելել է նաև նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը

21:43 10.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը։ Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր կանանց միջազգային օրվան։ Ներկայացմանը ներկա […]

̰
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

20:18 10.03.2024

Մարտի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Դեղատոմսով տրվող դեղերը՝ էլեկտրոնային. նոր կարգի մանրամասները

19:10 10.03.2024

Դեղատոմսով տրվող դեղերը՝ էլեկտրոնային. նոր կարգի մանրամասների վերաբերյալ հարցազրույց Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։

̰
Անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ․ «Լադանիվա»

17:42 10.03.2024

«Լադանիվա» խումբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մենք գնում ենք Եվրատեսիլ: Անչափ հպարտ ենք ու պատիվ ունենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում և անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երվատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:24 10.03.2024

Մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Թալինի, Դիլիջանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Այս մութ ու ցուրտ օրով ձեզ համար լավ լուր. Սուրենյան

16:30 10.03.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս մութ ու ցուրտ օրով Ձեզ համար լավ լուր։ Հայհիդրոմետը տեղեկացնում է, օդի ջերմաստիճանը մարտի 11-ի ցերեկը, 12-15-ին այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով, և հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ»։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:55 10.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:25 10.03.2024

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կապանից Սիսիանի «Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի, Գեղարքունիքի (բացառությամբ Սևան քաղաքի) մարզերում, Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

̰
Բացվել է Վարդան Փենեսյանի և Էդիկ Թանգյանի նախագծերի ցուցահանդեսը

13:41 10.03.2024

Ճարտարապետական նորարարական լուծումներ՝ Երևանի համար. բացվել է ճարտարապետ Վարդան Փենեսյանի և Էդիկ Թանգյանի նախագծերի ցուցահանդեսը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մեկ է, որքան էլ գժվի, պարտվելու է տաքին. Գագիկ Սուրենյան

10:41 10.03.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Գժուկը Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղում: Մեկ է, որքան էլ գժվի, պարտվելու է տաքին»:  

̰
BACK_TO_TOP