TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆ-ն ներկայացրել է Նոր Արեշ թաղամասում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակը

14:38 05.02.2024

Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

̰
Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է շչակ

14:34 05.02.2024

Փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Փլատակներից դուրս է բերվել նաև երկրորդ քաղաքացին

13:44 05.02.2024

Փլատակներից դուրս է բերվել նաև երկրորդ քաղաքացին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր առաջին քաղաքացու՝ փլատակներից դուրս բերման մասին։ Քաղաքացիներից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […]

̰
Քիչ առաջ մեկ տուժածի են դուրս բերել փլատակներից

13:36 05.02.2024

Քիչ առաջ մեկ տուժածի են դուրս բերել փլատակներից։ Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Կա երկու տուժած։

̰
16-ամյա պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

13:34 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում իրացնելով ստացված տվյալները՝ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Մրգաստան գյուղի բնակիչ 16-ամյա մի պատանու: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ առանց […]

̰
Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

13:12 05.02.2024

Փետրվարի 3-ին, ժամը 4.20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն: Նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը): Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:06 05.02.2024

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի […]

̰
Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն

12:56 05.02.2024

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի հիման վրա մշակված նախագիծը ծառայությանը նոր լիազորությունների հնարավորություն կտա, ինչի շնորհիվ համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 28 պատահար. 38 մարդ ստացել է վնասվածքներ

12:51 05.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 5-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ […]

̰
Չինաստանում մահապատժի է դատապարտվել ավստրալացի գրող Յան Հենցզյունը

12:44 05.02.2024

Ավստրալացի գրող և գործարար Յան Հենցզյունը, որը 2019 թվականից Չինաստանում կալանավորված էր լրտեսության մեղադրանքով, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահապատժի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։ Դատավճիռը պետք է իրականացվի երկու տարի անց։ Ըստ Ավստրալիայի արտգործնախարարության հայտարարության՝ եթե գրողն այս ընթացքում հանցանքներ չգործի, ապա նրա մահվան դատավճիռը կարող է փոխվել […]

̰
Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

12:39 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից փետրվարի 3-ին, ժամը 4.25-ին, Համբուրգ-Աթենք-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 58-ամյա Մարտին Մ.-ն: Նա 2020 թ. փետրվարի 13-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի […]

̰
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:18 05.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից ձերբակալել և գծային բաժին են տարել 42-ամյա Անտոն Կ.-ին: Նա 2020 թ. հուլիսի 30-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված բանդայի շրջանակում փողերի լվացման, խմբակային խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ դատախազությանը:

̰
Նախագծով կթեթևացվի դատարանների ծանրաբեռնվածությունը

12:11 05.02.2024

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է այն բովանդակային եւ խմբագրական բնույթի փոփոխությունները, որոնք […]

̰
Մեքենան բեռնված էր հաճարենու կոճղերով. Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:31 05.02.2024

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքը հունվարի 27-ին գրանցել են ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ծառայողները։ Նրանք Նորապատ գյուղում ստուգել են կոճղերով բարձված մի բեռնատար։ Բեռնատարը բարձված էր 5 խմ հաճարենու կոճղերով, մինչդեռ վարորդը համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել միայն 4 խմ փայտանյութի վերաբերյալ։ Նա հայտնել է, որ փայտանյութը «Սևքարի անտառտնտեսությունից» տեղափոխում էր Արմավիր: […]

̰
Արագածոտնի մարզի Ագարակավան բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք

11:19 05.02.2024

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Ագարակավան բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ

̰
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ

10:49 05.02.2024

Ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս Տավուշի ոստիկանները հունվարի 31-ին պարզեցին, որ Արծվաբերդ գյուղի 36-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է մարիխուանա: Ըստ տեղեկության` անցած տարվա հոկտեմբերին տղամարդը կանեփ էր հավաքել հանդամասում վայրաճ թփերից, պատրաստել թմրանյութ և պահել անձնական օգտագործման համար: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Փետրվարի 1-ին, դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն: Տան տանիքում հայտնաբերվեց 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով […]

̰
Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

10:23 05.02.2024

Հունվարի 30-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մուսալեռ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում վարորդը, 27 և 29 տարեկան 2 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ։ Պարեկները երիտասարդներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և […]

̰
Ամփոփվել են 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները

10:14 05.02.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կենսաբազմազանության ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ այնմ՝ արձանագրվել է  6 ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) 1024 իրավախախտման դեպք 250 վարչական տույժ, 24.120.000դր. տուգանք 14.374 ապօրինի հատված ծառ  2.248խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում  1.273.384.433դր. պատճառված վնասի չափ  119 վայրի կենդանու ապօրինի որս  21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում՝ […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Մալերի թիվ 1 սիմֆոնիան

09:59 05.02.2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-ին երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան ունկնդրելու Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Այն տարբերակը, որով մեզ է հասել ավստրիացի մեծանուն կոմպոզիտոր Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան, արդյունքն է բազմաթիվ վերանայումների, որոնք կոմպոզիտորը կատարել է ստեղծագործության առաջին մի քանի հանրային կատարումներից հետո, որոնք այնքան էլ մեծ […]

̰
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

09:42 05.02.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են,  որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց․ այդ օգնության շնորհիվ, ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։ Նախաձեռնության պաշտոնական […]

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:06 05.02.2024

Փետրվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ապարանի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]

̰
Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն

08:17 05.02.2024

Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն. փոփոխությունների մասին հարցազրույց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի հետ:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:06 05.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Փրկարարները խցանումից դուրս են բերել ավտոմեքենաները

08:00 05.02.2024

Փետրվարի 4-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է […]

̰
Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

21:20 04.02.2024

Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ […]

̰
Մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը

13:22 04.02.2024

Մահացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: «Ցավով տեղեկացնում ենք,որ կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը։ Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը՝ փետրվարի 4-ին»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է

23:15 03.02.2024

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բարեբախտաբար վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել […]

̰
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

22:55 03.02.2024

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Սաստիկ բքի և ձյան պատճառով Հանրապետության որոշ ավտոճանապարհներ փակ են

22:38 03.02.2024

Փետրվարի 3-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Սիսիանի, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Սաստիկ բքի պատճառով Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար […]

̰
Հոգեբանը խոսել է երեխայի համակարգչային կախվածության նշանների մասին

21:52 03.02.2024

Հոգեբան և պրոդյուսեր Իրինա Չիլիբիևան «Իզվեստիային» պատմել է երեխաների համար համակարգչային խաղերի առավելությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել պարզ հոբբին խաղային կախվածությունից: Փորձագետն ասել է, որ համակարգչային խաղերը կարող են օգտակար լինել երեխայի համար. օրինակ՝ դա նրան կսովորեցնի շփվել մարդկանց հետ սոցիալական ցանցերի միջոցով, աշխատել բազմաֆունկցիոնալ ռեժիմով, զարգացնել տրամաբանությունը և […]

̰
BACK_TO_TOP