12:12 02.02.2024
Բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: «Եթե, այնուամենայնիվ, հայրենակիցներն ունեն նման խնդիր, առաջարկում ենք այդ մասին դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e.request.am հարթակին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով կամ առձեռն՝ մոտենալով […]
11:37 02.02.2024
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել և բաժին են ներկայացվել 37-ամյա Ռոբերտ Խ.-ն և 29-ամյա Վիկտորյա Խ.-ն: Նրանք 2023 թ. դեկտեմբերի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
11:15 02.02.2024
Քննիչները բացահայտել են Գորնո-Ալթայսկում 89-ամյա կնոջ դաժան սպանությունը։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ալթայի Հանրապետության Քննչական կոմիտեի Քննչական վարչության մամուլի ծառայությունը։ Պարզվել է, որ հարձակվողը սպանվածի ամուսինն է՝ տեղի 88-ամյա բնակիչը։ 2023 թվականի նոյեմբերի 2-ի գիշերը հեռուստացույցն անջատելուց հրաժարվելու պատճառով ամուսինների միջև վիճաբանություն է սկսվել։ Տղամարդը բռնել է փայտե մահակը և մի քանի հարված է […]
11:08 02.02.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արթուր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
10:56 02.02.2024
2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ: Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն […]
10:17 02.02.2024
ՆԳ նախարարությունն առաջարկում է ՃԵԿ խախտումներով նախատեսել բոնուսային համակարգ, պարզեցնել վարչարարությունը և թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի […]
09:30 02.02.2024
Փետրվարի 2-ին՝ ժամը 09։20-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմաբ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:26 02.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
23:19 01.02.2024
Գազայի հատվածում ՄԱԿ-ի աշխատակիցները այնտեղ աշխատող լրագրողներին պաշտպանելու ոչ մի հնարավորություն չունեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք որևէ քայլ ձեռնարկել տեղում,- ասել է նա։ Դյուժարիկը հավելել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կերպով արտահայտել է […]
22:55 01.02.2024
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է […]
22:49 01.02.2024
Հատուկ վերելակներ՝ ստորգետնյա անցումներում: Երևանի քաղաքապետարանը գետնանցումները հարմարեցնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
22:39 01.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը։ Հանրային ռադիո – Ընդհանրապես 2020-ը վերանայեց չէ՞ մեր գոյաբանական կոնցեպտը՝ ստիպելով մտածել պաշտպանական և անվտանգային մեր համակարգը սեփական հնարավորությունների հաշվին կառուցելու մասին: Այս առումով ունե՞ք անվտանգության բանաձևի Ձեր կոնցեպտը, Ձեր մոտեցումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե Ձեր ասածը ճշմարտություն չլիներ, այսօր մենք այս […]
22:27 01.02.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:10 01.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ղափանցյան փ. 14-211 առանձնատներ, Ադոնցի փ. 71/5 առանձնատուն, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 21-96 առանձնատներ, Ղափանցյան փ. 85, 43/10-180 առանձնատներ, Հերացի փողոցի թիվ 2 ծննդատուն, ՆԳՆ պոլիկլինիկա միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի […]
21:03 01.02.2024
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է […]
20:32 01.02.2024
Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
19:14 01.02.2024
Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: […]
19:07 01.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 1-ին այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Առանձնազրույցների ընթացքում ներկայացվել են քրեական վարույթների քննությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ու հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխությանն առնչվող մի շարք հարցեր: Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց պահման […]
18:48 01.02.2024
Ստեղծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, այսօրվանից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը, սուբվենցիոն ծրագրերին հատկացվել է ևս 30 միլիարդ 300 միլիոն: Նախագծերը հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:06 01.02.2024
Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաեւ համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ. ասել է Զարուհի Բաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում: Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» […]
17:40 01.02.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ։ Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ […]
16:52 01.02.2024
Կառավարությունն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4/1 շենքի (էներգետիկական քոլեջի), Ուսանողական 4 շենք (Ճարտարագիտական քոլեջի), Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հանրակացարաններ հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և […]
14:05 01.02.2024
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թվականին ծնված Կատրին Գասպարյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգայհարել 1-02։
13:44 01.02.2024
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների, այդ թվում՝ 4 կնոջ։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը «ազատ է արձակել 114 մարդու, այդ թվում՝ 4 կին բանտարկյալների»։ Նշվում է, որ բոլոր այս պաղեստինցիներն ազատ են արձակվել «Քերեմ Շալոմ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ հրեական պետության […]
13:35 01.02.2024
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, եւ մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի […]
13:22 01.02.2024
ՆԳ նախարարի հրամանով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վեցօրյա աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև փետրվարին: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում մարդկանց կուտակումների պատճառով կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ են առաջանում: Լեռնային Ղարաբաղից բռնի […]
12:49 01.02.2024
Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ, փետրվարի 6-ին՝ 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
12:42 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հունվարի 31-ի ժամը 19-ի սահմաններում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-24» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, նաև բացակայում էր մեքենայի հաշվառման վկայականը: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ […]
12:35 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին: Նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք:
12:18 01.02.2024
2024թ.-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 151 մլն դրամ՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Այդ ծրագրերից երկուսը սկսվել էին 2021թ.-ին, 10-ը՝ 2022թ.-ին և 31-ը՝ 2023թ.-ին: Ծրագրերը հիմնականում ավարտվել էին 2023թ.-ին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք վճարում կատարում: 2023թ.-ին […]