TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.17 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետախուզվում էր գողության, խարդախության և կեղծիքի մեղադրանքով

15:15 07.02.2024

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Սյունիք բնակավայրում հայտնաբերվել և Կապանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Արսեն Խ.-ն: Նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով: […]

̰
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին

14:43 07.02.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստին և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառման նպատակն էր քննարկել Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացմանն առնչվող հարցեր՝ համախմբելով ծրագրի գործընկերներին, դերակատարներին ու փորձագետներին, ներկայացնել համագործակցության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի […]

̰
27-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

14:36 07.02.2024

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Երևանի Արհեստավորների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Կարեն Գ.-ն, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

̰
Պարեկները ոսկետափցի երիտասարդի մեքենայում մեկփողանի ողորկափող հրացան են հայտնաբերել

14:24 07.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին Երևան-Մեղրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենա: Կայանման պատճառը պարզելու համար մոտեցել են նշված մեքենային, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մեկփողանի ողորկափող հրացան: 32-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է հանգուցյալ պապին, և առանց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:30 07.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:45 07.02.2024

Երևանում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

̰
Խորհրդարանը շարունակել է նշանակված տուգանքների նվազեցմանն ուղղված փաթեթի քննարկումը

12:32 07.02.2024

Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Հղումն այստեղ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

12:21 07.02.2024

Փետրվարի 7-ին ժամը՝ 12։10 դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:15 07.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 22, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության, խուլիգանության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, համակարգչային […]

̰
Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

12:08 07.02.2024

Փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Սպիտակ- Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
44-ամյա տղամարդը գողացել էր Առինջ գյուղի փողոցներից մեկի բոլոր դիտահորերի կափարիչները

11:31 07.02.2024

Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 7-րդ փողոցի բոլոր դիտահորերի կափարիչները գողացել են։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նշված հանցանքը կատարել է […]

̰
Երկու դրվագ Վաղարշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից

11:19 07.02.2024

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 31-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել. Գեղակերտ գյուղի մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց, ունի նաև զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ 48-ամյա տղամարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա, իսկ իրավապաների աչքից չվրիպեց ինքնաձիգի նմանվող առարկան։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հայտնաբերվեցին […]

̰
Բքի պատճառով Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է

10:43 07.02.2024

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։35-ի դրությամբ, բքի պատճառով Սպիտակ-Լուսաղբյուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

̰
Տարոնիկցի տղամարդու տանը զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել

10:25 07.02.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 5-ին: Ըստ տեղեկությունների՝ Տարոնիկ գյուղի 63-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է զենք-զինամթերք, նաև ունի կանեփի չոր զանգված: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են Տարոնիկ գյուղի նշված տուն: Տանտերը հայտնել է, որ ունի զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար մարիխուանա, […]

̰
Ինչպե՞ս տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում աջակցության վճարման ընթացքի մասին

09:46 07.02.2024

«Հարգելի՛ հայրենակիցներ, եթե ուզում եք ստուգել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ  https://rb.gy/ls8fqv։ Համապատասխան դաշտում […]

̰
Փրկարարները դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները

08:17 07.02.2024

Փետրվարի 6-ին, ժամը 11։00-ից ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի խաչմերուկում կան արգելափակված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 615 տրանսպորտային միջոց և 1760 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:05 07.02.2024

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-27 կմ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:22 06.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ստամբուլի դատարանի մոտ ահաբեկչության փորձից հետո ձերբակալվել է 40 կասկածյալ

22:42 06.02.2024

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ երեքշաբթի Ստամբուլի Արդարադատության պալատի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակներում 40 մարդ է բերման ենթարկվել։ «Գործի հետաքննության շրջանակներում առ այսօր կալանավորվել է 40 կասկածյալ, գործողությունները շարունակվում են»,- լրագրողներին ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը հայտարարել էր 34 մարդու կալանավորման և […]

̰
Ի՞նչ նոր էջ կբացվի հայ-հունգարական հարաբերությունների զարգացմամբ

22:31 06.02.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը  պաշտոնական այցով Հունգարիայում է:  Սա Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր: Նախագահի այցը լուսաբանում է նաև «Շանթնյուզի» նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վաղը Ադրբեջանում նախագահական ընտրություններ են․ որքան ձայն կհավաքի Իլհամ Ալիևը

22:18 06.02.2024

Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]

̰
Շրջանառության մեջ է դրվել հանրային տրանսպորտի տոմսային համակարգին առնչվող ավագանու որոշման նոր նախագիծ

22:07 06.02.2024

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար շրջանառության մեջ է դրվել ավագանու որոշման նոր նախագիծ: Նախատեսվում է ունենալ մեկանգամյա ու բազմակի օգտագործման, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան տոմսեր:

̰
Ինչ է ենթադրում փախստականի իրավական կարգավիճակը և ինչով է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից

21:53 06.02.2024

Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Այս առումով հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու […]

̰
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային

21:51 06.02.2024

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի […]

̰
Երևանի և Կոտայքի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

21:22 06.02.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի […]

̰
Փետրվարի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:14 06.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3, 46 շենքեր, Քուչակ թաղ. 47 շենք, Ալմա-Աթայի փ. 20 շենք, Բաբաջանյան փ. 54 առանձնատուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 5, […]

̰
Ռուսաստանում հավի ձվերի հսկայական աղբանոց է հայտնաբերվել. ինչո՞ւ են դրանք դեն նետվել

20:36 06.02.2024

Օմսկի Օկտյաբրսկի շրջանի Չկալովսկի գյուղում հարյուրավոր հավի ձվերի ապօրինի աղբանոց է հայտնաբերվել։ Տեղի բնակիչներից մեկը պատմել է այդ մասին և տեսագրել, որը հետագայում տարածվել է սոցիալական ցանցերում։ Հրապարակված կադրերում երևում են հավի ձվերի հարյուրավոր ծղոտե սևացած տուփեր։ Հրապարակման հեղինակները նշել են արտադրանքի բարձր արժեքը։ Քաղաքապետարանն իր հերթին գրառման տակ գտնվող մեկնաբանություններումխնդրել է  ճշտել աղբավայրի կոորդինատները։ […]

̰
Բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետեւանքով փակված ճանապարհը

19:50 06.02.2024

Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատանքի շնորհիվ բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետեւանքով փակված ճանապարհը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիշեցնենք, որ 2մ բարձրությամբ եւ 25մ երկարությամբ ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել էր ճանապարհի երթեւեկությունը։

̰
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ

19:45 06.02.2024

Հայ մեծանուն մշակութային գործիչների (ցանկը` ստորև) հոբելյանների առթիվ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարարական ծրագրերի ներկայացման և իրականացման դրամաշնորհային բաց մրցույթ, որը, նպատակ ունենալով արժևորելու և հանրայնացնելու արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, միտված է Երևան  քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական և ստեղծարար ծրագրերի խթանմանը, մայրաքաղաքում մեծանուն արվեստագետների և վերջիններիս հավիտենարժեք ստեղծագործությունների ներկայությունն ավելի արտահայտված դարձնելուն: Դրամաշնորհային հայտերը պետք […]

̰
Գարեգին Խումարյանը չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը․ ՀՀԽ

19:25 06.02.2024

Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ․ «2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։ Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը […]

̰
BACK_TO_TOP