18:42 06.02.2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին: Նա պարզաբանել է, իբր […]
18:37 06.02.2024
Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգ սահմանող նախագիծը կքննարկվի ավագանու` փետրվարի 13-ի նիստում։ Որոշումը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակվել են տարբեր տոմսային պրոդուկտներ՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:20 06.02.2024
Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՀ կուսակցության մամուլի ծառայությունը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը։ Ցավակցում ենք մեր թանկագին ընկերոջ ընտանիքին այս ծանր կորստի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:10 06.02.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հուշագիր՝ երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը: Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստում են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության […]
16:16 06.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:12 06.02.2024
ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովներն իրականացնում են ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու […]
15:49 06.02.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:45 06.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ […]
15:30 06.02.2024
Փետրվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ չորս անձինք Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի 21 շենքի բնակարաններից մեկում փորձում են կատարել գողություն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ՔՈ գլխավոր վարչության և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված շենքի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին են […]
15:10 06.02.2024
Փետրվարի 6-ին, ժամը 11։41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 13:00-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ) և կից կայանած «UAZ» մակնիշի ավտոմեքենայի […]
14:55 06.02.2024
Ստամբուլում երկու հոգի հարձակվել են դատարանի շենքի վրա, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։ «Այսօր ժամը 11:46-ին փորձ է արվել գրոհել Չաղլայանի դատարանի շենքի մուտքի անվտանգության կետը, հարձակվողները՝ տղամարդ և կին, սպանվել են»,- գրել է նախարարը։ Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք ոստիկան։
14:50 06.02.2024
Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և 700 մահվան դեպք, այլ երկրներ այս հիվանդության տարածման վտանգը շատ մեծ է, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Աֆրիկայի բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական Ժնևում կայացած ճեպազրույցում։ «Այս տարվա առաջին չորս շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի աֆրիկյան տարածաշրջանի 10 երկրներում գրանցվել է ավելի քան 26,000 […]
14:30 06.02.2024
Հունվարի 31-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Էջմիածնի մի բնակիչ: 54-ամյա տղամարդը հայտնում էր, թե անձը, որին ինքը ճանաչում է, բայց անունը չգիտի` իրեն դանակահարել է: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Քիչ անց հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. տղամարդն ընդունվել էր բուժօգնության` կտրած-ծակած բազմակի վերքերով: Վաղարշապատի […]
14:16 06.02.2024
Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի սպասվող գներին։ «Սա է հանրային տրանսպորտի ամենաէժան տոմսը, որը կկարողանաք ձեռքբերել, եթե ավագանին հաստատի սա. «70 րոպե» թղթային տոմս ձեռքբերելու դեպքում՝ ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն տոմսի արժեքը 300 […]
13:47 06.02.2024
2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, […]
13:45 06.02.2024
Հունվարի 29-ից փետրվարի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4794 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 256 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 253, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից […]
13:38 06.02.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում պայթյունի հետևանքով անդառնալի կորստի կապակցությամբ։ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անունից ցավակցում եմ երեկ Երևանում տեղի ունեցած պայթյունի և շինության փլուզման պատճառով գրանցված ողբերգական կորստի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածքներ ստացածներին»,-նշված է դեսպանի ուղերձում։
13:16 06.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերը քննարկել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներ, […]
13:08 06.02.2024
ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից: «Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն […]
13:03 06.02.2024
Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու […]
12:55 06.02.2024
Թուրքիայի բնակչությունը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 2022 թվականի համեմատ աճել է 92,8 հազարով և կազմել 85,37 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի վիճակագրության պետական ինստիտուտը։ Տղամարդկանց բնակչության տեսակարար կշիռը կազմում է 50,1% (42,73 մլն մարդ), իգական սեռի ներկայացուցիչները՝ 49,9% (42,63 մլն մարդ)։ Աճել է նաեւ թուրքերի միջին տարիքը՝ մինչեւ 34 տարեկան։ 2022 թվականին […]
12:34 06.02.2024
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից […]
12:28 06.02.2024
«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ Գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։ Գույքագրմանը մասնակցել են պետական և […]
12:21 06.02.2024
Փետրվարի 6-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքում՝ «Սան Հոլդինգ» բեռնափոխադրումների ընկերության պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի 5-րդ […]
12:17 06.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության, շորթման, համակարգչային հափշտակության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, […]
12:10 06.02.2024
ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ […]
11:54 06.02.2024
Այսօր` փետրվարի 7֊ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը։ Ղևոնդ Երեցը Վարդանանց պատերազմի գործնական և իրական կազմակերպողն ու նահատակյալների խմբի հեղինակավոր և կրոնական դիմադրության առաջնորդն էր: Խմբի ամենատարեցն էր։ Նա գրեթե 70 տարեկան էր իր նահատակության ժամանակ: Սուրբ Ղևոնդը Սուրբ Սահակ Պարթևի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից էր: Խիզախ և […]
11:10 06.02.2024
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։ Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը […]
11:06 06.02.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ից տեղեկացնում են, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության […]