12:40 27.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:11 27.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,59 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:26 27.01.2024
Հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումները շարունակվում են։ Շիրակի մարզում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչեւ 20սմ-ի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Տեսանյութը՝ Շիրակի մարզից, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
10:06 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների […]
08:08 27.01.2024
Հունվարի 26-ին, ժամը 21։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում մերկասառույցի պատճառով բեռնատարն արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել […]
08:01 27.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ են Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ […]
22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
22:11 26.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ` 10:30-12:30 Նորաշեն գյուղ մասնակի, 12:00-14:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք` Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի և Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. […]
21:24 26.01.2024
Երևանի արտաքին լուսավորությունն ամեն երեկո՝ նույն ժամին միանում է «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների շուրջօրյա աշխատանքի շնորհիվ: Քաղաքային լուսավորության կարգավարներից է Արշավիր Մերտինյանը, ով պատմում է, թե երբ և ինչպես է կատարվում աշխատանքը: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում:
21:07 26.01.2024
Հունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ: Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս […]
20:30 26.01.2024
Հունվարի 25-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Շիրակի պետական համալսարանում Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հանդիպում-քննարկում են անցկացրել քաղաքացիների և մարզի ոստիկանների հետ։ «Փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ Քրեական ոստիկանությունում կարողանան աշխատանքի անցնել ոչ միայն փորձառու ոստիկաններ, որոնք տարիներ շարունակ իրենց ուրույն ներդրումն են ունեցել Քրեական ոստիկանության և, առհասարակ, ոստիկանության […]
20:16 26.01.2024
44-օրյա պատերազմից երեք տարի չորս ամիս անց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 5 հերոսների ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2022 թվականի հունիսի 5-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Բաբայանի քույրը` Մարիամ Սևակի Բաբայանը, 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ հերոս Փայլակ Ղազարյանի քույրը` Մարի Դավթի Ղազարյանը, 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ […]
18:26 26.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]
18:10 26.01.2024
Հունվարի 22-ից 26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, տարածքային ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև պարեկային և փրկարար ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրապետության հիմնական դպրոցներում անցկացվել են զրույց-հանդիպումներ։ Թեմաներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ իրավունքներ ու պարտականություններ, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում, վարքի և համակեցության կանոններ, փողոցային բարքերի ու հանցավոր ենթամշակույթների բացառում և այլն։ Նման […]
16:29 26.01.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական […]
16:08 26.01.2024
Հունվարի 25-ին, ժամը 4.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում, զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի բեռնախցիկի տեսանելի հատվածում առկա էր 23-ամյա վարորդի «ԱԿՍ-366» մոդելի […]
16:01 26.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, թմրանյութի իրացման ու խուլիգանության՝ 3-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի […]
15:47 26.01.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 25-ին, ժամը 7.00-ին, Բավրայի սահմանային անցակետով ՀՀ վերադարձել և Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Մանուկ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
15:26 26.01.2024
Հունվարի 26-ին, ժամը 10։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշարկման միջոցով արգելափակումից դուրս են բերել 17 […]
15:19 26.01.2024
2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ 2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, […]
15:05 26.01.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. 15 մլն 533 հազար […]
13:51 26.01.2024
Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։ Հիշեցնենք, որ դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը: Ընդունելության համար […]
11:43 26.01.2024
Սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Արդյունքում՝ կապահովի հասանելիությունը և մատչելիությունը, նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: Կառավարության 2023 թ․ հունվարի 25-ի N106-Ն որոշումը՝ այստեղ:
11:12 26.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաթև-Լծեն, Շինուհայրի խաչմերուկից Հարժիսի խաչմերուկ և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող (բուք է) ավտոճանապարհները: Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, […]
10:29 26.01.2024
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի […]
10:23 26.01.2024
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկությունն իրացրին հունվարի 18-ին: Չինչին գյուղի 35-բնակչի տանը կից փայտամշակման արտադրամասի բակում հայտնաբերվեց մեկ մետր երկարությամբ մոտ 3,5 խորանարդ մետր փայտ, ինչի համար անհատ ձեռնարկատերը չուներ համապատասխան փաստաթուղթ: Նա հայտնել է, որ փայտանյութն իրենն է, հաճարենին էլ անցած տարվա նոյեմբերին հատել էր գյուղի մերձակա անտառում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […]
09:25 26.01.2024
Հունվարի 26-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Թթուջուր-Նավուր, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի […]
09:08 26.01.2024
Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում առվակի ջուրը արյան կարմիր գույն է ստացել, ինչը աշխարհի վերջի նշան է, գրում է Daily Mail-ը։ «Աշխարհի վերջի նշա՞ն. հունվարի 24-ին քաղաքացի Փերի Քոմոն Մեդոուսում արյունոտ հոսք նկատեց: Այդ ժամանակից ի վեր Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը հետաքննություն է սկսել արտասովոր երևույթի վերաբերյալ»,- ասվում է նյութում։ Խորհրդի խոսնակ Ջիլի Բերմինգհեմը տարօրինակ երեւույթի լուսանկար է […]