TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոկորդիլոսը  աղջկան քարշ է տվել ջրի տակ` նրա եղբայրների աչքի առաջ

00:00 17.01.2024

Ինդոնեզիայում կոկորդիլոսը հարձակվել է մեծ եղբայրների հետ ձկնորսության գնացած աղջկա վրա և սպանել նրան։ Այս մասին հայտնում է Detikcom-ը։ Գիշատչի հարձակումը տեղի է ունեցել հունվարի 10-ին Հարավարևելյան Սուլավեսի նահանգի Լեմոամբո գյուղի մոտ։ Դեսի գյուղի իննամյա բնակչուհին մեծ եղբայրների հետ ձկնորսության է գնացել։ Մինչ նրանք ձկնորսություն էին անում, աղջիկը խաղում էր ափին։ Ինչ-որ պահի կոկորդիլոսը դուրս […]

̰
Ավստրիայում քուրդ փեսային արտաքսել են ամուսնությունը գրանցելու ժամանակ

23:36 16.01.2024

Ավստրիայի միգրացիոն վարչության աշխատակիցները եկել են Վուզենդորֆ քաղաքում հարսանիքի և իրենց հետ տարել փեսային, ով նախկինում փախել էր Թուրքիայում զորակոչից։ Այս մասին գրում է Kurier թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 25-ամյա քուրդ Համզան և նրա գերմանաբնակ նշանած Գունդուլան գրանցում էին իրենց ամուսնությունը։ «Աշխատակիցն արարողության ժամանակ դուրս է եկել սենյակից, քանի որ ուզում […]

̰
Կնոջը 12 տարի բանտում են պահել առանց դատավարության

23:25 16.01.2024

Մեքսիկայում 45-ամյա կինը ազատ է արձակվել այն բանից հետո, երբ ձերբակալվել է առևանգման մեղադրանքով և 12 տարի առանց դատավարության բանտում պահվել։ Այս մասին հայտնում է People-ը։ Վերոնիկա Ռազո Կասալեսը ձերբակալվել է 2011 թվականի ամռանը Մեխիկոյի իր տան մոտ գտնվող փողոցում: Ձերբակալությունն իրականացրել են քաղաքացիական հագուստով որոշ անձինք՝ մոր և երկու երեխաների աչքի առաջ։ Կնոջ հետ […]

̰
Բուժքույրը դանակահարել է ինքն իրեն հիվանդանոցից դուրս՝ փոխհատուցում խնդրելու համար

23:14 16.01.2024

Շոտլանդացի բուժքույրը իրեն խոցել է խոհանոցային դանակով՝ հնարավոր փոխհատուցման համար։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Դոննա Մաքսվելը, ով աշխատում է Այր քաղաքի Ailsa Hospital-ում, ասել է, որ իրեն դանակահարել է հոգեբուժական հիվանդը: Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին, հիվանդանոցի մուտքի մոտ, որտեղ վկաները գտել են Մաքսվելին, երբ նա օգնություն է կանչել։ Ժամանած […]

̰
Էստոնիան ծրագրում է դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը

23:03 16.01.2024

Էստոնիայի կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը՝ միասնական էստոնական դպրոցին անցնելու ժամանակ, երեքշաբթի ասել է վարչապետ Կայա Կալլասը։ «Իրոք, սահմանադրության մեջ գրված է. Էստոնիայի պետական ​​լեզուն էստոներենն է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի սովորել էստոներեն: Կառավարությունը մտադիր է դադարեցնել ռուսալեզու կրթության ֆինանսավորումը և անցնել մեկ էստոնալեզու կրթության»,- ասել է Կալլասը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Վարչապետը […]

̰
Ինչո՞ւ է իր թեկնածությունը հանել ԱՄՆ նախագահի հայամետ թեկնածուն

22:30 16.01.2024

Միացյալ Նահանգներում կայացել են առաջին նախնական ներկուսակցական ընտրությունները: Հանրապետական կուսակցության դեպքում դրանք հաստատել են ակնհայտ ֆավորիտին: Դոնալդ Թրամփը հաղթում է մեծ տարբերությամբ: Ո՞վ է Թրամփի գլխավոր մրցակիցը կուսակցության ներսում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ներկուսակցական նախնական ընտրությունները տարբեր նահանգներում տարբեր ձևաչափերով են տեղի ունենում. Caucuses կամ Primaries: Caucuses-ը ներկուսակցական ժողովներն են, երբ կուսակցական […]

̰
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

22:16 16.01.2024

ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Ըստ ընդունված կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը […]

̰
Շինուհայրի խաչմերուկից Նորավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է երթեւեկության համար

20:35 16.01.2024

Շինուհայրի խաչմերուկից Նորավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է երթեւեկության համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Վարորդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։ Մարդատար մեքենաները կարող են ընթանալ Տաթեւ-Լծեն հատվածով։ Կցորդով տրանսպորտային միջոցների համար Տաթեւ-Լծենը նույնպես փակ է։

̰
Աշոցքի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

19:50 16.01.2024

Հունվարի 16-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Աշոցքի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի է։ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել […]

̰
Գեղարքունիքի մարզում հաշվառված արցախցի 898 երեխաներից հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը

19:45 16.01.2024

Գեղարքունիքի մարզում հաշվառված  արցախցի 898 երեխաներից 2024 թվականի հունվարի 16-ի դրությամբ հանրակրթության մեջ ընդգրկված են 895-ը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած  898 երեխաներից  751-ը հաճախում են մարզային ենթակայության հանրակրթական, 57-ը ԿԳՄՍ նախարարության  ենթակայության դպրոցներ, 19 երեխա՝ նախակրթարաններ, իսկ  65-ը սովորում են քոլեջներում  կամ ուսումնարաններում։ «Հանրակրթությունից դուրս մնացած 3 երեխաներից 2-ը դպրոց կհաճախեն նոր ուսումնական տարում, իսկ մեկ երեխա ունի  առողջական խնդիր, ում  բուժմանն աջակցելու նպատակով, Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ,   մարզպետի աշխատակազմի կողմից […]

̰
Մեղրիի լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:05 16.01.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մեղրիի լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:    

̰
Արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին

17:30 16.01.2024

«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը […]

̰
Ռուս կինն իր մեկ սենյականոց բնակարանում 66 կատու է պահել

16:21 16.01.2024

Նովոսիբիրսկում մի կին իր մեկ սենյականոց բնակարանում ավելի քան 60 կատու է պահել։ Այս մասին հաղորդում է Precedent-ը։ Ըստ հրապարակման՝ տերը և նրա 66 կատուները ապրում են Վիսոցկի փողոցում՝ 37 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարանում։ Հաղորդվում է, որ ընտանի կենդանիների պատճառով մուտքի բնակիչները մի քանի տարի «տառապում են» գարշահոտությունից։ Հունվարի 15-ին նրա բնակարան է այցելել […]

̰
Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

16:11 16.01.2024

Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ ✅ մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, ✅ աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ✅ մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով […]

̰
21-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Գեղակերտ գյուղում

15:07 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Գեղակերտ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Համլետ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
44-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

14:42 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արմեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Քրեական հետախույզները 53-ամյա աշտարակցու տանը զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

14:21 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տան նկուղում պահում է 2018-ին Արցախից բերված զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար կանեփ տեսակի թմրամիջոց: Նախաձեռնված քրեական […]

̰
Կուբանում մի կին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ երեխաներին թմրանյութ օգտագործել դրդելու համար

14:05 16.01.2024

Կրասնոդարի երկրամասի դատարանը մեղավոր է ճանաչել և 12 տարվա ազատազրկման դատապարտել մի կնոջ, որը դեղորայքի անվան տակ «աղ» է տվել որդուն և թմրանյութ է առաջարկել ընկերոջ դստերը։ Այս մասին լրագրողներին հայտնել են մարզային դատարանների միասնական մամուլի ծառայությունից։ «Նովոպոկրովսկի շրջանային դատարանը դատավճիռ է հրապարակել տեղի 33-ամյա բնակչի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել անչափահասներին թմրանյութ օգտագործելու դրդելու […]

̰
Ելփին գյուղի բնակչի մոտ ապօրինի պահվող հրացան կար

13:55 16.01.2024

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 15-ին որսագողության դեմ պայքարի շրջանակում իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Ելփին բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդու մոտ նկատել են երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Ստուգմամբ պարզվել է, որ նա հրացանը կրում է առանց համապատասխան փաստատթղթերի: Ելփին գյուղի 40-ամյա բնակիչը, երկփողանի որսորդական ողորկափող հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

̰
Սյունիքի մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա

13:33 16.01.2024

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։ Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։ Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում […]

̰
67 քննիչ 2023թ․ ընթացքում «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում

13:27 16.01.2024

Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ․ ապրիլից մեկնարկած «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում, տարվա ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 123 դասաժամ են վարել հանրապետությունում՝ մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 56 ուսումնական հաստատություններում՝ հիմնականում հանրակրթական դպրոցներում: Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին […]

̰
Telegram-ում հայտնվել են նոր ֆունկցիաներ

13:21 16.01.2024

Telegram-ը թարմացրել է մի շարք գործառույթներ. օգտատերերն այժմ կարող են ձայնագրել «մեկանգամյա» ձայնային և տեսահաղորդագրություններ, որոնք ջնջվում են նամակագրությունից՝ անմիջապես լսելուց հետո։ Օգտատերերը նաև հնարավորություն ունեն ձայնագրման ընթացքում վիդեո կամ աուդիո հաղորդագրությունները մի պահ դադարեցնել, այնուհետև վերսկսել դրանք ուղարկելուց առաջ: Ավելի վաղ՝ դեկտեմբերի վերջին, Telegram-ը զանգերին ավելացրել էր նոր անիմացիաներ և գունավոր ֆոն, որոնք փոխվում […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:45 16.01.2024

Հունվարի 14-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա ինքնագլորավարին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 15-ին, ժամը 6.10-ին, Երևանի Գևորգ Չաուշի, Շիրազի, Մազմանյան փողոցների և Սիլիկյան Նոր խճուղու շրջանաձև խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին ու էլեկտրասյանը. […]

̰
Երևանում դրիֆտներ կատարած երիտասարդը ձերբակալվել է

12:37 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով, հունվարի 15-ին Կորյունի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և հասարակության նկատմամբ, «ԲՄՎ»-ով կատարել է դրիֆտներ, իսկ սրահում […]

̰
Քաղաքացին շտապօգնության բժիշկների առջև փակել է սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել. հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել

10:56 16.01.2024

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել. կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք […]

̰
Երևանում 17-ամյա տղան օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

10:51 16.01.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:37 16.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Բանկ թալանելու համար 40 տարի բանտում անցկացրած տղամարդուն բռնել են նոր հանցագործություն կատարելիս

00:00 16.01.2024

ԱՄՆ-ում ձերբակալել են 71-ամյա տղամարդուն, ով Լոս Անջելես քաղաքում բանկ է թալանել և խոշոր գումարով փախել։ հայտնում է Los Angeles Times-ը։ Բրյուս Էդվարդ Բելը լավ հայտնի էր տեղի իրավապահներին, որոնք նրան անվանում են բանկերի սերիական կողոպտիչ։ Իր քրեական կարիերայի ընթացքում նա չորս անգամ բանտարկվել է նմանատիպ հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ նա ճաղերի հետևում անցկացրել է […]

̰
Մասնագետը հուշել է ձկան թարմությունը որոշելու միջոց

23:35 15.01.2024

Խոհարար Ալեքսանդր Գուրյաևը թվարկել է այն հիմնական նշանները, որոնց միջոցով կարելի է որոշել ձկան թարմությունը և խուսափել անորակ մթերք գնելուց։ Նրա խոսքերը մեջբերում է Life-ը. Գուրյաևը նախ և առաջ հորդորել է ուշադրություն դարձնել ձկների աչքերին. դրանք պետք է լինեն պարզ, փայլուն և դուրս ցցված։ Միաժամանակ նա պղտոր ծիածանաթաղանթն անվանել է հնացած մթերքի նշան։ Գուրյաևը նաև […]

̰
ԱՄՆ-ում մարդիկ մահանում են -56°C-ի պայմաններում, մոտ 100 միլիոն մարդ տուժել է ձյան առատ տեղումներից

23:28 15.01.2024

Սաստիկ ցրտերն ընդգրկել են Հյուսիսային Ամերիկայի գերակշիռ մասը։ Ալբերտայում կիրակի առավոտյան ջերմաստիճանն իջել է այն մակարդակին, որը վերջին անգամ դիտվել է տասնամյակներ առաջ: Ջերմաստիճանի անոմալիաները (նորմայից շեղումները) հասել են -30 աստիճանի։ Կեգ Ռիվեր օդերևութաբանական կայանում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ -51.5°C, ինչը -50 աստիճանից ցածր երկրորդ ցուցանիշն է Կանադայում այս սեզոնին և երրորդը՝ Ալբերտայում երկու […]

̰
BACK_TO_TOP