13:27 16.01.2024
Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ․ ապրիլից մեկնարկած «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում, տարվա ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 123 դասաժամ են վարել հանրապետությունում՝ մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 56 ուսումնական հաստատություններում՝ հիմնականում հանրակրթական դպրոցներում:
Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրման կառուցակարգ։
Դասերի ընթացքում քննիչները ուսումնական հաստատությունների ավագ դասարանների աշակերտներին մատչելի իրազեկել են հատկապես դեռահասության շրջանում ինչպես ներգրավման, այնպես էլ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների, դրանցից խուսափելու միջոցների մասին։
Ստորաբաժանումների առջև խնդիր է դրված եղել ապահովել առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում, որի ժամանակացույցն ու առարկայական ծրագիրը համաձայնեցվել է ուսհաստատությունների վարչակազմերի հետ։
Դասընթացների հիմնական թեմաներն են եղել հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը եւ դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը եւ դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան եւ դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը եւ դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը եւ այլն։
Ծրագրին ներգրավված են եղել ՀՀ քննչական կոմիտեի թվով 32 ստորաբաժանումներ՝ սկսած ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի վարչություններից մինչև մարզային, ընդհուպ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինները։ Դպրոցներ է այցելել և դասեր անցկացրել ընդհանուր 67 քննիչ։ Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է գիտամանկավարժական գործունեության փորձ և լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող քննիչներին։
Հաշվի առնելով անչափահասների ներգրավմամբ կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման կարևոր նշանակությունը, 2023թ․ ընթացքում դասըթնացների հաջող ընթացքը և ուսումնական հաստատությունների դրական և քաջալերող արձագանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն «Դասը» վարում է քննիչը» ծրագիրը շարունակելու է նաև 2024թ․ ընթացքում՝ ներգրավվելով նաև այլ կրթօջախներ։
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...