22:19 15.01.2024
Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում:
Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ տարօրինակ շինություններ են կառուցվում: Մի խումբ հայ փորձագետներ, վերլուծաբաններ ավելի լուրջ հետազոտեցին այս խնդիրը՝ օգտվելով Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությունից, և ահա նրանց կատարած վերլուծությունը, լրագրողական հետաքննությունը ուրբաթ օրը հրապարակել է ամերիկյան New Lines Magazine պարբերականը:
Վերլուծաբանները, որպես իրենց հետազոտության հիմք, վերցրել են Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel-2A արբանյակից արված լուսանկարները, որոնք հաստատում են, որ Աղդամի շրջանում, Ասկերանի Խրամորթ գյուղից ոչ հեռու, իսկապես շատ տարօրինակ շինություն էր կառուցվում, որը շատ նման է համակենտրոնացման ճամբարի:
Դատելով ժամանակի ընթացքում արված այդ լուսանկարներից, կարող ենք համոզվել, որ այդ շինարարությունը սկսվել է 2022թ.-ի հուլիսին, և շինաշխատանքները դադարեցրել, սառեցրել են 2023թ.-ի սեպտեմբերի սկզբին, այսինքն՝ հավանաբար այն ժամանակ, երբ արդեն կայացվել էր քաղաքական որոշումն այն մասին, որ ռազմական օպերացիա են իրականացնելու, Արցախ են ներխուժելու և իրականացնելու են էթնիկ զտում, այլ ոչ թե հայերին թույլատրելու են այնտեղ շարունակել ապրել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ինչի՞ հիման վրա կարող ենք պնդել որ այդ շինությունները իսկապես համակենտրոնացման ճամբար են եղել: Բացահայտված փաստը ի՞նչ կարող է փոխել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...