10:14 08.01.2024
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահին երթևեկելի գծում աշխատում են 3 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ «Կիսվում ենք նաև հիանալի լուրով՝ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուրս կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը: Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու […]
08:05 08.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
21:35 07.01.2024
Կյանքից հեռացել է Ռուբեն Մարուխյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ռ.Մարուխյանի հարազատներին և գործընկերներին»,-ասվում է հաղորդագրությունում:
20:20 07.01.2024
Պատրիկ Բեթ-Դեյվիդը, ով «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հարևանն է, խոսել է ֆուտբոլիստի ազդեցության մասին այն տարածքի գների վրա, որտեղ նա ապրում է։ «Ես գնել եմ իմ տունը 20 միլիոն դոլարով, իսկ Մեսսիի գալուց հետո այն դարձել է 45 միլիոն դոլար, և ես իմ կապիտալն ավելացրել եմ 25 միլիոն դոլարով։ Մեսսին տեղափոխվել […]
18:00 07.01.2024
16-ից 24 տարեկան ֆրանսիացիների գրեթե կեսը չգիտի, որ Ֆրանսիական հեղափոխությունը սկսվել է 1789 թվականին, ասվում է OpinionWay հետազոտական ընկերության կողմից հրապարակված հարցման մեջ: «Հազիվ թե յուրաքանչյուր երկրորդ հարցված մարդ կարողանա ասել, օրինակ, որ Ֆրանսիական հեղափոխությունը սկսվել է 1789 թվականին. OpinionWay-ի հարցվածների 46%-ը սխալ տարեթիվ է նշել կամ ընդհանրապես չի պատասխանել»,- ասվում է հոդվածում։ Բացի այդ, […]
16:29 07.01.2024
Սանկտ Պետերբուրգում 85 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Օլեգ Ռյաբոկոնը: Նրա մահվան պատճառը չի նշվում։ Ռյաբոկոնը ծնվել է 1939 թվականին: 1972 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսուրայի բաժինը։ Նրա ամենահայտնի աշխատանքը «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ֆիլմն է: Նրա մյուս ֆիլմերից են «Գեղեցիկ Ելենա» և «Մեկը […]
13:14 07.01.2024
Ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները տանը և դրսում ՝տարբեր պատահարներից խուսափելու համար: Ի՞նչ վարքագիծ դրսևորել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ի՞նչ հեռախոսահամարների զանգահարել: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության տեսանյութում:
12:02 07.01.2024
69 տարեկանում կյանքից հեռացել է գրող Հրանտ Մաթևոսյանի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել են նրա հարազատները:
23:58 06.01.2024
Ամերիկացի կինը հարստացել է ամուսնու անուշադրության շնորհիվ. այս մասին հայտնում է UPI-ն։ Տանյա Համոնդսը Կենտուկիից խնդրել է ամուսնուն գնել վիճակախաղի տոմսեր խանութից խաղարկության համար: Սակայն տղամարդը սխալմամբ ձեռք է բերել ակնթարթային վիճակախաղի այլ տոմսեր: Արդյունքում՝ ամուսնու անուշադրությունը կնոջը հարստություն է բերել։ Երբ նա տոմսերից մեկի վրայից հանել է պաշտպանիչ շերտը և ստուգել վիճակախաղի հավելվածում, պարզել […]
20:57 06.01.2024
Չելյաբինսկի մի բնակչուհի խնջույքի ժամանակ ընկերների վրա եռացրած ջուր է լցրել այն բանից հետո, երբ նրանք խանգարել են նրա ճաշ պատրաստելուն։ Համապատասխան կադրերը հայտնվել են սոցցանցերում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է աղջիկը կաթսան վերցնում վառարանից և պարունակությունը լցնում իր հյուրերից մեկի վրա։ Նրա արարքներից վախեցած՝ ընկերներն անմիջապես սկսում են բորբոքվել: Հայտնի է, որ […]
20:14 06.01.2024
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին մեկնարկել է նաև ոստիկանության ծառայողների ատեստացիան։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններով՝ ոստիկաններին հնարավորություն է տրվել անցնելու ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Կառավարության կողմից հաստատվել են ատեստավորման անցկացման կարգերը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափերը: Ատեստացիային ընդառաջ իրականացվել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով նաև մշակվել […]
18:57 06.01.2024
Հունվարի 6-ին՝ ժամը 18։20-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
18:35 06.01.2024
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվարի 8-ին հանրապետությունում կմեկնարկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում` «Պաշտպան հայրենյաց» 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով […]
16:28 06.01.2024
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ եղել է Արմավիրի մարզում: Վարչապետը շրջել է դպրոցներում, նկատել թերություններ և հանձնարարել դրանք շտկել ամբողջությամբ: Վարչապետի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արագած բնակավայրում էր: Նիկոլ Փաշինյանը Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում շինարարական թերությունները նախ բակում է նկատել: Ինչպես Լոռիում, Արմավիրում ևս վարչապետը դժգոհ է մնացել շինաշխատանքների ու նոր գույքի որակից. ջրի […]
12:51 06.01.2024
Հունվարի 6-ին, ժամը 10։14-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի […]
12:48 06.01.2024
Ճապոնիայում մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 126-ի։ Այս մասին են վկայում Ճապոնիայի տարածաշրջանային իշխանությունների հրապարակած տվյալները։ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը 2016 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100-ը։ Այն ժամանակ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլեց 273 մարդու կյանք: Վերջին տվյալներով՝ առնվազն 516 մարդ ստացել է […]
12:40 06.01.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, […]
11:02 06.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403, 50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:37 06.01.2024
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հանդիպում է ունեցել դիրքապահների հետ: Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
08:35 06.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տիգրանաշենի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Ապարանի տարածաշրջանում, Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]
23:55 05.01.2024
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր […]
23:33 05.01.2024
ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակին ու դեկտեմբերի 28-ին հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքի տարածքում տեղի ունեցած միջադեպին: Ի՞նչ գնահատական է տալիս տեղի ունեցածին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, խոսնակ Մեյթու Միլլերը պատասխանել է այդ հարցին հերթական բրիֆինգի ժամանակ: Պարզաբանելով պաշտոնական […]
22:08 05.01.2024
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հետևաբար, սկսած 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է […]
21:56 05.01.2024
2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Սահմանված են հինգ գերակայություններ՝ 1) Համակարգի գործառույթային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, ռիսկի ինդեքսավորման և […]
21:39 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», «Մեղրու […]
20:18 05.01.2024
Հունվարի 5-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշեն- Զանգակատուն ճանապարհահատվածին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, […]
18:53 05.01.2024
Հանրապետությունում շրջանառվում են գրիպի տարբեր ենթատեսակներ, սուր շնչառական վարակի վիրուսներ: Հոսպիտալացվածների 76 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները: « Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնցից 95%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով հոսպիտալացված է 230 պացիենտ, որոնցից 62%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները և վերակենդանացման բաժանմունքում նույն օրվա դրությամբ […]
18:20 05.01.2024
Պետություն-մասնավոր գործընկերութուն ծրագրի շրջանակում՝ Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով տվել է հայտատուների ընտրության փուլի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը մատուցել բարձրորակ ծառայություններ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման համար, ինչը կնպաստի պետական-մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը: Այն հնարավորություն կտա սահմանել քաղաքացու […]
17:00 05.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 33–ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր.Ներսիսիյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է […]
16:15 05.01.2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: Պետրոս Դանիելի Պետրոսյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային […]