TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.23 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցմանը մասնակցած շվեդների ավելի քան 40%-ը կցանկանար ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը

15:42 05.01.2024

10 շվեդներից 8-ը ցանկանում են պահպանել կամ ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացվել է Aftonbladet թերթի պատվերով։ Ըստ դրա արդյունքների՝ հարցվածների մոտ 40%-ը կարծում է, որ աջակցության ներկայիս մակարդակը բավարար է, իսկ 43%-ը կարծում է, որ այն պետք է ավելի բարձր լինի։ «Ընդհանուր առմամբ, տասը շվեդներից ավելի քան ութը […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից

15:20 05.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների […]

̰
Երկու դրվագ` նույն գյուղում. Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

14:45 05.01.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը` Վաղարշապատի քրեական հետախույզները հունվարի 1-ին, ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` բյուրեղանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ այն կրիստալ է, 22 հազար դրամով ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի […]

̰
Գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը

14:36 05.01.2024

Հունվարի 4-ին ոստիկանության Թալինի բաժնում Ցամաքասար գյուղի մի բնակչուհի ընտանեկան գերեզմանատնից զարդանախշերի գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Նույն օրը քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը նոյեմբեր ամսվա ընթացքում կատարել էր նույն գյուղի 60-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Թալինի բաժին և խոստովանել արարքը՝ հայտնելով, որ 60 կգ զարդանախշերը հանձնել է […]

̰
Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ 16-30 տարեկանների համար. կարգի փոփոխություն

14:09 05.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգի համաձայն, որում կատարվել են փոփոխություններ: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդները կամ նույն տարիքի երիտասարդներից […]

̰
Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Արին-Բերդի փողոցում

13:56 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Արին-Բերդի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Գոռ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Հետախուզվող կինը հայտնաբերվեց Վանաձորի Թումանյան փողոցի շենքերից մեկում

13:31 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 64-ամյա Վերա Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծնունդի տոնին

13:23 05.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգով: Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ 17:00-ին, Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Կատարումներով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը: 15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

̰
43-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:07 05.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Էրիկ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:25 05.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության […]

̰
Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

11:59 05.01.2024

Հունվարի 5-ին՝ ժամը 11։20-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապրհի կմ18+000-39+000 հատվածը (Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

09:58 05.01.2024

Հունվարի 5-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:38 05.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Օգնության են հասել փրկարարները

08:29 05.01.2024

Հունվարի 4-ին, Ժամը 21:00-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության հերթապահություն իրականացնող Օպերատիվ Խումբը եղանակային պայմաններից ելնելով՝ ավտոճանապարհի անցանելիությանը հետևելու նպատակով, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում իրականացրել է շրջայց: Շրջայց իրականացնելիս Սառնակունք և Ծղուկ գյուղերում փրկարարները 1 մարդատար, 4 բեռնատար ավտոմեքենայի և 3 ուղևորի ցուցաբերել են համապատասխան օգնություն։    

̰
Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ հատվածում կան երթևեկության սահմանափակումներ

08:21 05.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Այն […]

̰
Քաջարան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն

08:04 05.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Քաջարան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Որտե՞ղ է Բաքուն առաջարկում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

22:25 04.01.2024

Բաքվում արդեն քննարկում են, թե կոնկրետ երբ ու որտեղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այդ թեմայի շուրջ անսպասելի առաջարկներով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը: Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: Թեմային «Հոիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի վետերան պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը նաև հայտնի, ազդեցիկ քաղաքագետ […]

̰
Երիտասարդի ինքնազգացողությունը Դավթաշենի կամրջի վրա վատացել է․ բժիշկները փրկել են նրա կյանքը

20:11 04.01.2024

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները, պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 […]

̰
Գիտաշխատողների աշխատավարձը կբարձրանա, հաշմանդամություն ունեցողներին կհատկացվեն անձնական օգնականներ

15:50 04.01.2024

Հունվարի 1-ից բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը: Գործադիրի այս տարվա առաջին նիստի որոշումները՝ ռեպորտաժում:

̰
Փարաքարում 2023թ. հունիսին կատարված 42-ամյա կնոջ սպանության վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

14:43 04.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից Փարաքարում 42-ամյա կնոջը՝ Ն.Ն.-ին, շահադիտական նպատակներով սպանելու, ինչպես նաև՝ սպանության դեպքից ամիսներ առաջ նույն երիտասարդի կողմից համագյուղացիների՝ հոր և որդու դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն […]

̰
33-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում

13:56 04.01.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 3-ին Խորենացու փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Արտակ Ք.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:16 04.01.2024

Երևանում այսօր և հունվարի 6-ի ցերեկը, հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարզերում այսօր ցերեկը առանձին շրջաններում, հունվարի 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց […]

̰
54-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

12:47 04.01.2024

ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Մարինե Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

̰
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

12:20 04.01.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 14.00-ից մինչև հունվարի 5-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ «Կոնտինենտալ» ռեստորանի, Նորագավիթի Կայարանի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վերջին մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 04.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, խուլիգանության՝ 4, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 3-ական, խարդախության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ […]

̰
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` սպասվում են տեղումներ. «Հայհիդրոմետ»

11:56 04.01.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։

̰
Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

09:22 04.01.2024

Հունվարի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:18 04.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի […]

̰
Հրդեհ Թեղուտ գյուղում

08:11 04.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 18։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ հունվարի 4-ին, […]

̰
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

08:01 04.01.2024

Սույն թվականի հունվարի 4-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 3-ին, ժամը 23:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
BACK_TO_TOP