21:59 31.12.2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է գալիք տոների առթիվ․ «Սիրելինե՛րս, Ուրախ եմ նշել, որ անցնող տարում մեր հաստատակամության եւ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք արձանագրել բարձր տնտեսական աճ եւ արդյունավետ հաղթահարել ընթացիկ դժվարությունները: 2023 թվականի ձեռքբերումները վստահություն են տալիս, որ հաջորդ տարի անելու ենք ավելին՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը եւ ինստիտուցիոնալ զարգացումը: Տարեմուտի վերջին […]
21:38 31.12.2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Ամանորն ու Սուրբ Ծնունդը: «Խաղաղություն և բարեկեցություն բոլորիդ ընտանիքներին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
21:31 31.12.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ […]
18:38 31.12.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ավարտին է մոտենում մեր պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի 2023 թվականը: Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու […]
18:10 31.12.2023
Քաղաքապետարանի Ամանորյա հերթական նախաձեռնությունն այս անգամ «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի փոքրիկների համար էր: «Ամանորյա մեր հերթական նախաձեռնությունն այս անգամ Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի փոքրիկների համար էր: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների հետ միասին մեր սերը, ջերմությունն ու տոնական մթնոլորտը փորձեցինք փոխանցել նրանց: Համայնքը շարունակելու է լինել նմանատիպ կառույցների […]
17:49 31.12.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ։ «Հայ ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին դիմակայելու անսասան հանձնառության մեջ մենք սրտանց մեր` Ամանորի ողջույններն ենք հղում բոլորիդ: Մտնելով 2024 թվական` մենք ձգտում ենք միասնության, առանց դժվարությունների և կորուստների տարվա, որը կնշանավորվի միմյանց սիրելու և հանդուրժելու ունակությամբ՝ տարածելով ուրախություն, տոկունություն, խաղաղություն և ուժ: Թող […]
16:45 31.12.2023
Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհերի թիվը անկլավում լարվածության սրման սկզբից մինչ օրս մոտեցել է 22 հազարի, նման տվյալներ է տրամադրել առողջապահության նախարարությունը։ «Այս տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 21822-ի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Hadath […]
15:28 31.12.2023
Շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության: Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Շուրջ 2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով: Երեխաների ուրախ […]
14:32 31.12.2023
Ֆիզիոլոգ Սայմոն Քորկը և էնդոկրինոլոգ Հարշալ Դեշմուխն ասել են, որ ամանորյա տոների ընթացքում քաշը նվազեցնելու դեղամիջոցների օգնությամբ քաշը վերահսկելու փորձը կարող է վտանգավոր և անարդյունավետ լինել: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Բժիշկները կոչ են արել Ամանորից առաջ կամ տոնական օրերին նիհարել ցանկացողներին հույս չդնել նիհարող դեղամիջոցների վրա: Քորկը նշել է, որ նման դեղամիջոցների ընդունումը […]
13:38 31.12.2023
Երևան Սիթի տուրն Ամանորի համար պատրաստել է տոնական նվեր երևանցիների ու քաղաքի հյուրերի համար: Մեր հայտնի կարմիր ավտոբուսը կշրջի Երևանի վարչական կենտրոններում և կտեղափոխի իր ուղևորներին դեպի մայրաքաղաքի տեսարժան վայրեր: Հունվարի 1, ժամը 12։00-ին և 15։00-ին Սիթի տուրի ավտոբուսն իր հյուրերին կսպասի Գայի պողոտայում /Նոր Նորք, Ավան, Զեյթուն վարչական շրջաններ/ Հունվարի 2, ժամը 12։00-ին և […]
12:11 31.12.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների առթիվ։ «Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է: Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար: Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր: Սիրելի՛ […]
11:54 31.12.2023
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին: Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին: 2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված […]
11:17 31.12.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել […]
10:59 31.12.2023
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը շնորհավորել է գալիք տոների առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։ Ամփոփելով անցնող 2023 թվականը՝ ուզում եմ նշել, որ չնայած բարեփոխման փուլ թևակոխած Փրկարար ծառայության առաջ ծառացած մի […]
21:32 30.12.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին: Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում: Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն […]
20:09 30.12.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփում է 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով: Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց: Մասնավորապես, իրականացվել է՝ շուրջ 40 […]
17:53 30.12.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցից» և հայտնել են որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության […]
17:25 30.12.2023
Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների տնօրեններին և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու տարին։ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացված աշխատանքները, իսկ Արթուր Մարտիրոսյանը՝ միջազգային համագործակցության շրջանակում ծավալած գործունեությունը։
15:10 30.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել: Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել […]
13:00 30.12.2023
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները։ Այս մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի էջում: «Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս […]
12:50 30.12.2023
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․ «Հարգելի գործընկերներ, Մոտենում ենք 2023 թվականի ավարտին՝ ամփոփելով արդյունքներ և մեզ հետ տանելով անգնահատելի փորձ և գիտելիքներ դեպի 2024 թվական։ 2023 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մեծ աշխատանք ենք կատարել և Հայհիդրոմետն արդեն իսկ ավարտում է այս […]
12:42 30.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող խանութում 2 երիտասարդ կանանց նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 կին։ Ահազանգով հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը […]
12:10 30.12.2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի […]
10:44 30.12.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արևաբույր, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի, գ.Նոր Կյուրին 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:20 30.12.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,50 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
09:57 30.12.2023
Տարեվերջին մարդիկ հաճախ հանդիպում են հուզական այրման և աշխատելու, գործեր անելու դժկամության, ասում է հոգեբան Նատալյա Մոտեևան: Նա «Մոսկվա 24»-ի հետ զրույցում բացահայտել է այս խնդրից դուրս գալու միջոցը։ Նրա խոսքով՝ շատերն ասում են «այլևս չեմ կարող դա անել» արտահայտությունը տարեվերջին։ «Հետապնդելով առավելագույն արդյունավետության և արժանապատիվ եկամուտների՝ մարդը հյուծում է իրեն, այրվում և տառապում։ Տեղեկատվության […]
08:14 30.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Սույն թվականի դեկտենբերի 29-ից մինչև 2024 թ փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապահահատվածի մոտ 38-40-րդ կմ հատվածը փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
00:03 30.12.2023
ԱՄՆ-ում հատուկ վարժեցված շունը փրկել է դիաբետով հիվանդ տիրոջը, որի արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացել էր։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նոյեմբերին Վիրջինիայից Շենոն Բոգսը ամուսնու հետ տանը հեռուստացույց էր դիտում, երբ նրանց մոտ վազեց իրենց շունը՝ Սփայը: Ընտանի կենդանին զույգին տարել է իրենց իննամյա դստեր՝ Ռեյլինի սենյակ, ով ունի 1-ին տիպի շաքարախտ։ […]