23:59 03.01.2024
Քրեական ոստիկանությունը հայտարարել է կրթական նոր ծրագիր, որին կարող են դիմել ինչպես քաղաքացիները, այնպես էլ գործող ոստիկանները: Կրթական այս ծրագրով անցնողները համարվելու են ատեստավորված և ստանալու են համապատասխան հավելավճարներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից` նշելով, որ ուսուցումն անվճար է, և ուսման ողջ ժամանակահատվածում սովորողները ստանում են վարձատրություն` ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ […]
22:29 03.01.2024
Հունվարի 3-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
22:16 03.01.2024
ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ, ներկայացրել է 2024 թվականին սպասվող անելիքները։ Նա իր խոսքում շեշտել […]
21:37 03.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի […]
20:38 03.01.2024
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կատարված կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 25 միլիարդ դրամ, ինչի արդյունքում շինարարական աշխատանքներ են ընթացել կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ դրանից շուրջ 11 միլիարդ 500 միլիոն դրամը ծախսվել է ճանապարհաշինության ոլորտում, ինչի արդյունքում հիմնանորոգվել կամ միջին նորոգման են ենթարկվել միջպետական, հանրապետական, մարզային […]
17:00 03.01.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Սյունիքի մարզ, ք․ Կապան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:45 03.01.2024
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 1734 երեխա՝ 952 տղա, 782 աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից, 2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 152 երեխա՝ 86 տղա, 66 աղջիկ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 30 երեխա՝ Գավառի, 25 երեխա՝ Սեւանի, 19 […]
16:04 03.01.2024
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման: Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Հարկ է նշել, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, ովքեր որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. […]
15:35 03.01.2024
Վրաստանում ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետի ուղղությամբ սահմանափակվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը հայտնել է, որ սահմանափակումներ են մտցվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում։ Տրանսպորտի մյուս տեսակների երթևեկությունն ազատ է։ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի […]
15:23 03.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ […]
15:16 03.01.2024
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, հայտնում են Մայր Աթոռից։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են բազմավաստակ եկեղեցականի՝ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության […]
15:00 03.01.2024
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը 2023 թվականի աշխատանքային վերջին օրն անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստ, որին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համլրման ծառայության (ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում […]
14:30 03.01.2024
Դեկտեմբերի 25-ից 31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 583 դեպք, որից 228-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 123, պայթուցիկ սարքերի տեղադրման` 2, փլուզման, կեղծ ահազանգի` 4-ական, թունավորման, ձնաբքի՝ 6-ական, ուժեղ քամի՝ 9, մերկասառույցի՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 1-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, […]
13:45 03.01.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 65-ամյա Արա Պ.-ն: Նա 2012 թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:09 03.01.2024
Հունվարի 2-ին, ժամը 17.10-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի պատռված վերք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ 42-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վանաձորցի 42-ամյա կինը հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն է կացնով խփել իրեն: Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կենցաղային […]
12:59 03.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 46, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 22-ական, խարդախության՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, հոգեկան ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու […]
12:28 03.01.2024
Հունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ […]
11:06 03.01.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքների կազմակերպման հարցում, այս մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։ «Վերջերս Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի սերժանտական կորպուսի կատարելագործման, քաղաքականության ձևավորման և նախնական մշակման աշխատանքներին։ Ամուր գործընկերություն հանուն ավելի ամուր ապագայի»,- […]
10:27 03.01.2024
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու […]
09:59 03.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
17:48 02.01.2024
Երբ երեխան Ամանորի համար շատ թանկ նվեր է խնդրում, արժե սկզբում համաձայնության գալ նրա հետ, որ ծնողներից նվեր խնդրելիս նա հաշվի առնի նրանց հնարավորություններն ու ցանկությունները։ Այս մասին Газета.Ru-ին ասել է մանկական հոգեբան, նյարդահոգեբան, կլինիկական հոգեբան Կիրա Մակարովան։ «Բացի դրանից, Ամանորից որոշ ժամանակ առաջ կարող եք առաջարկել նամակ գրել Ձմեռ պապին, բայց անպայման նշեք, որ […]
16:13 02.01.2024
Նոր տարին միայնակ նշելը նորմալ է և պարտադիր չէ, որ կապված լինի որևէ դրամատիկ իրադարձությունների հետ, ասում է հոգեբույժ Վիկտոր Ռուդովը: Նրա կարծիքով՝ Ամանորը, որը մարդն անցկացնում է միայնակ, կարող է դառնալ «վերագործարկելու» և հաջորդ տարվա պլաններ կազմելու ժամանակ։ Ռուդովը կոչ է արել ազատվել սոցիալապես պարտադրված վերաբերմունքից, որը ոչ մի կապ չունի մտավոր օգուտի հետ։ […]
14:50 02.01.2024
Երևան քաղաքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում […]
11:52 02.01.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆոտոշարք է հրապարակել ամանորյա Երևանից: «Ամանորյա Երևանը»,- հրապարակմանը կից գրել է նա: – – – – – – – – – – – –
11:08 02.01.2024
Երկարատև հիվանդությունից հետո 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին հայտնում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։ «Լուսինես լույս դարձավ … Սիրեք, մարդի՜կ, Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս … Ամեն վայրկյանը գնահատեք… Լուսոս Սպասում էր հրաշքի` չիմանալով , որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանն իր Ինստագրամի էջում։ Լուսինե Ղարիբյանն ավարտել է Երևանի […]
10:08 02.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մասիսի […]
23:04 01.01.2024
2024 թվականի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան տղա է եղել։ 2023 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2728 երեխա` 1444 տղա, 1284 աղջիկ, ծնունդներից 25-ը զույգ է եղել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: