TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:32 19.12.2023

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.40-ին, […]

̰
1 զոհ, 3 վիրավոր. վթար Արմավիր-Երևան ճանապարհին

12:18 19.12.2023

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Արմավիր-Երևան ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 64-ամյա վարորդ Լորիկ Ադամյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
ՌԴ-ում մեկամյա երեխան անհայտ նյութով թունավորվել է ձյան մի քանի փաթիլ կուլ տալուց հետո

11:37 19.12.2023

Սանկտ Պետերբուրգում մեկ տարեկան երեխան հոսպիտալացվել է ցերեկային զբոսանքից հետո։ Այս մասին հայտնում է 47.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Շուվալով փողոցում։ Մոր խոսքով՝ ինքը երեխայի հետ գնացել է զբոսնելու, որտեղ աղջիկն ընկել է ձյան մեջ և պատահաբար մի քանի ձյան փաթիլներ է կերել։ Որոշ ժամանակ անց երեխան հիվանդացել է։ «Фонтанка»-ի հաղորդմամբ՝ զբոսանքից հետո աղջիկը շնչառական […]

̰
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:32 19.12.2023

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Վճարային տերմինալներից գողություն կատարելու համար Գյումրիից մեկնել էին Երևան

11:27 19.12.2023

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 14-ին գյումրեցի 33-ամյա մի երիտասարդ իր կողմից շահագործվող «Օպելով» համաքաղաքացի երեք ընկերների հետ մեկնելու են Երևան՝ վճարային տերմինալներից գողություն կատարելու: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, դեկտեմբերի 15-ին, ժամը 5.50-ին, Երևանի Աշտարակի խճուղում հայտնաբերել, […]

̰
Որպես անհետ կորած որոնվող օտարերկրացի 24-ամյա աղջիկը ներկայացել է նախաքննական մարմին

11:21 19.12.2023

Նոյեմբերի 15-ին հաղորդվել էր 1999 թ. ծնված Խադիշատ Դիդգովայի անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին Խադիշատ Դիդգովան ներկայացել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
Սիփանիկ գյուղում ապօրինի արդյունահանվել է ավազ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

11:16 19.12.2023

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի մի բնակիչ Սիփանիկ գյուղում զբաղվում է ավազի ապօրինի արդյունահանմամբ։ Մասիսի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը գյուղում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց համապատասխան թույլտվության, դեկտեմբերի սկզբից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, ապօրինի արդյունահանել է ավազ և բեռնատարներով տեղափոխել Ռանչպար գյուղի ավազի լվացման […]

̰
ՀԿԵ-ն երկարացնում է անվճար երթևեկության ակցիան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

11:04 19.12.2023

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան: Այս մասին հայտնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն: Ակցիան գործում է հոկտեմբերի 1-ից այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սույն թվականի սեպտեմբերի 25-ից հետո: Ակցիայի ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում դրանից օգտվել է 3200 քաղաքացի։ Ավելի վաղ […]

̰
Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

10:58 19.12.2023

Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մեկնեցին Լիճք գյուղի վարչական տարածք: Ըստ ստացված տվյալների՝ Ներքին Գետաշեն գյուղի 26, 27 և 28 տարեկան չորս բնակիչ, թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, մեքենայով գնացել են նշված տարածք: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդներից երկուսը դիմել են փախուստի, իսկ երկուսը մնացել են մեքենայում։ 26 և 28 տարեկան երիտասարդները […]

̰
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք. ՊԵԿ

10:53 19.12.2023

Պետեկամուտների կոմիտեն ծառայություն մատուցող հարկ վճարողներին տեղեկացնում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում, ֆիզիկական անձի կողմից իր և ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերը հիմնավոր կհամարվեն և կարող են հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվել, եթե այդ ծախսերի համար դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքով […]

̰
Տաթև-Լծեն ավտոճանապարհին «Volvo»-ն մկրատաձև դիրք է ընդունել․ առաջացել են խցանումներ

10:47 19.12.2023

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին խցանումներ են առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 42–րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ի․) մկրատաձև […]

̰
Այսօր վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

10:35 19.12.2023

Երևանի քաղաքապետարանը, դիմելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին, հայտնում է, որ այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: «Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն: Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները: Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» անսամբլի սաները, […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

10:22 19.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը, Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-“Զանգեր” կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին […]

̰
24 ժամով ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում

10:07 19.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի, Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
«Հակահրդեհային անվտանգություն» թեմայով գործնական պարապմունք և շչակի գործարկում Արմավիրում

09:38 19.12.2023

Դեկտեմբերի 20-ին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղում անցկացվելու է «Հակահրդեհային անվտանգություն» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 14:30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

09:11 19.12.2023

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Սեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է արվում երթևեկել […]

̰
Շինուհայր-Հարժիս ճանապարհին մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա

08:33 19.12.2023

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ճանապարհին առկա են արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով խցանման մեջ է հայտնվել մոտ 50 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենա: Ժամը 18:20-ից 01:05-ը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում մերկասառույց է

08:20 19.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները: Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորայք-Հարժիս, Տաթև-Լծեն, Գորիս-“Զանգեր” կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Փրկարարները քարշակման միջոցով  դուրս են բերել Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակված 17 բեռնատար

08:04 19.12.2023

Դեկտեմբերի 18-ին, ժամը 14։46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 15:17-ից 23:22-ը փրկարարները քարշակման […]

̰
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

23:20 18.12.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով, այս մասին տեղեկացնում են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։ Որոշմամբ հաստատվել է նաև հանձնաժողովի անհատական կազմը: Նախագահն է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հոբելյանական հանձնաժողովը 3-ամսյա ժամկետում պետք է […]

̰
Հոգեթերապևտը սիրային անհաջողությունների անսպասելի պատճառ է անվանել

22:29 18.12.2023

Հոգեթերապևտ Գաբրիել Ռեյեսը կարծում է, որ սիրո մեջ անհաջողակ մարդիկ հաճախ ընտրում են նույն տիպի զուգընկերներ և, հետևաբար, կրկին ու կրկին ձախողվում են: Նա Newsweek-ի հետ զրույցում անվանել է ռոմանտիկ հիասթափությունների անսպասելի պատճառը։ Ռեյեսը նշել է, որ մարդու ուղեղը հակված է օրինաչափություններ ստեղծել և գործել դրանց հիման վրա, քանի որ նրա համար ավելի հեշտ և […]

̰
Ֆրանսիացի պետական գործիչները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու մասին որոշումը

21:13 18.12.2023

Եվրոպացի բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու որոշումը: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, քաղաքապետեր ու նահանգների ղեկավարներ նույնպես միացել են այդ պահանջին: Ինչո՞ւ են բնապահպանները դեմ Բաքվին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ, ըստ էության, վերացվել է վերջին խոչընդոտը, որը խանգարում […]

̰
Այսօր և վաղը մայրաքաղաքի որոշ փողոցներ փակ կլինեն

18:50 18.12.2023

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված` այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը: Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը: Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

̰
Երևանում սոցիալապես անապահով 703 ընտանիքի վառելափայտ կտրամադրվի

18:44 18.12.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մետրոպոլիտենում դեկտեմբերի 11-ին գիծ է դուրս եկել 1 շարժակազմ՝ 3 վագոնով: Տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ 3 վագոնով 1 շարժակազմ գիծ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024 թ.-ի հունվարի 15-ին։ Երևանի բազմաբնակարան շենքերում շարունակվում է հին վերելակները նորերով փոխարինելու գործընթացը, մուտքերում էլ տեղադրվում են կոդային […]

̰
Հրկիզել էր համագյուղացու «ԳԱԶ-53» բեռնատարը

15:30 18.12.2023

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պռոշյան գյուղի Եղբայրական գերեզմանատան մոտ բեռնատար ավտոմեքենա է այրվում: Նշված վայր մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին Պռոշյան գյուղի 42-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը ժամը 19.00-ի սահմաններում հրկիզել է իր «ԳԱԶ-53» բեռնատարը՝ պատճառելով 2 500 000 […]

̰
Մաքուր պահել ճանապարհի ինչպես երթևեկելի հատվածները, այնպես էլ մայթերը. Տիգրան Ավինյան

14:42 18.12.2023

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքում ձյան տեղումներով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ձյունը տեղացել է հատկապես Երևանի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրի հյուսիսային հատվածում, Ավանում, Նոր Նորք վարչական շրջանում, Նորք-Մարաշում: «Տեխնիկան նախապես պատրաստ էր, խառնուրդը՝ նույնպես, որևէ խնդիր չենք ունեցել: Ճանապարհները մշակվել են: Տեղումները թույլ են եղել, առաջին […]

̰
Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ՌԴ քաղաքացին Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում հանկարծամահ է եղել

12:34 18.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 44 ՃՏՊ, 79 մարդ ստացել է վնասվածքներ

12:07 18.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, խարդախության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4-ական, մարդու առևանգման, […]

̰
48-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

11:57 18.12.2023

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Նոր Արեշի 5-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա Գայանե Բ.-ն, որը հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
37-ամյա տղամարդը, ով մեղադրվել է թմրամիջոցներ իրացնելու համար, գտնվել է Նորագյուղում

11:15 18.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին Նորագյուղ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 37-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք […]

̰
BACK_TO_TOP