TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ ՃՏՊ-ները՝ Հայաստանում

12:13 16.12.2023

Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, Երևանի […]

̰
Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին

11:31 16.12.2023

Դեկտեմբերի 9-13-ը ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) հրավերով Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում մասնակցել է «HOPE. Քաղված դասեր և հետագա քայլեր» աշխատաժողովին։ Պատվիրակության կազմում էին ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ […]

̰
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալի հետ

11:23 16.12.2023

Դեկտեմբերի 13-ից 15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է կիբեռհանցավորության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովը, որի շրջանակում ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը հանդիպել է Ռումինիայի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ, ոստիկանության գլխավոր քվեստոր Էդուարդ Միրիցեսկուի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աջակցությամբ։ Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Շիրակի մարզի դպրոցներ

11:08 16.12.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի Լանջիկ համայնքի դպրոց եւ Գյումրու համար 19 հիմնական դպրոց: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ: Ամիսներ առաջ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի վերոնշյալ դպրոցների […]

̰
Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից․ ԲԴԽ նախագահ

10:57 16.12.2023

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դատական համակարգում կատարված փոփոխություններին։ «Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին: Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները: Մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ […]

̰
Նշվել են նշաններ, որոնք վկայում են ամուսնանալուն պատրաստ լինելու մասին

09:44 16.12.2023

Ամուսնության առաջարկություն անելու և ամբողջ կյանքում զուգընկերոջ հետ ապրելու ցանկությունն ինքնին ամուսնանալու պատրաստակամության նշան է, բայց միայն դա բավարար չէ ընտանեկան կյանքի համար, ասում են հոգեթերապևտ Նաթանիել Կարելան և հոգեբան Սթեն Տատկինը։ Նրանք Men’s Health ամսագրին պատմել են, թե ինչպես կարելի է որոշել, որ ամուսնանալու որոշումը հապճեպ չի եղել։ Կարելան ընդգծել է, որ ընտանիք կազմելու […]

̰
Բացահայտվել է տղամարդկանց կյանքի ավելի կարճ տևողության պատճառը

09:11 16.12.2023

Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը զգալիորեն ավելի կարճ է, քան կանանցը, այդ թվում՝ կապված ճարպերի կուտակման առանձնահատկությունների հետ. տղամարդկանց մոտ այն կուտակվում է օրգանների շուրջ՝ վերածվելով ներքին օրգանների ճարպի, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Բժիշկ, պրոֆեսոր Օլգա Շարապովան է խոսել այս թեմայի շուրջ։ Ամբողջ աշխարհում կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Հնարավոր պատճառները […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:30 16.12.2023

‼️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կրակոցներ՝ Երևանում․ 3 քաղաքացի հրազենային ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

00:00 16.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 3 քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերությունից վերադարձած անձանց

23:03 15.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14-ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

̰
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը

22:40 15.12.2023

Լրատվամիջոցների հաղորդմամբ 46 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նշվում է, որ նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։  

̰
Ադրբեջանում երկարացնում են կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմը՝ նախագահական ընտրարշավում ընդդիմությանը սահմանափակելու համար

22:04 15.12.2023

Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Հիշեցնենք՝ անցած շաբաթ Իլհամ Ալիևը սեփական լիազորություների վաղաժամ դադարեցման ու նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր էր ստորագրել: Քվեարկությունը կկայանա փետրվարի 7-ին: Ովքե՞ր են առաջին առաջադրված թեկնածուները: Արդյո՞ք հնարավոր է ակնկալել, որ ընտրությունները ժողովրդավարական մթնոլորտում կանցնեն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, ինչպես որ […]

̰
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի աշակերտները հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից

20:47 15.12.2023

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Արցախից բռնի տեղահանվածները Մեծ Մասրիկում» նախագծային աշխատանքի (առարկան՝ «Հայոց պատմություն») շրջանակում հարցազրույց են վերցրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել Մեծ Մասրիկ համայնքում բռնի տեղահանված հայրենակիցների վերաբերյալ տեղեկություններ, ուսումնասիրել, վերլուծել և այդպիսով նաև բարձրացնել իրենց ինքնակրթության […]

̰
Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետին նվիրված միջազգային գիտաժողով Հռոմում

20:40 15.12.2023

Հինգշաբթի, նոյեմբերի 30-ին և ուրբաթ, դեկտեմբերի 1-ին 2023 թ․ Հռոմի Արևելագիտության քահանայապետական ինստիտուտում տեղի ունեցավ «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Սբ. Ներսես Շնորհալու վախճանի 850-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, մինչդեռ նախատեսված այլ միջոցառումները՝ Հռոմում և Վատիկանի տաճարում, հետաձգվեցին անորոշ ժամանակով։ Գիտաժողովի նիստերին ուսումնասիրվեց պատմական համատեքստը, որում Սբ. […]

̰
Դեկտեմբերի 19-ին կվառվեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

20:22 15.12.2023

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը: «Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ուղևորի բանկային հաշվեհամարից 9 միլիոն 774 հազար դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին. Ոստիկանության տեսանյութը

18:16 15.12.2023

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: Տաքսի ծառայություն իրականացնող «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երևանի Գևորգ Քոչարի փողոցից քաղաքացուն տեղափոխել էր բնակության վայր՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց: Այդ ընթացքում օգտվելով ուղևորի ոչ սթափ լինելու և ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը և կցված բանկային հաշվեհամարից […]

̰
Առաջիկա շաբաթ օրերին բոլոր տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց

17:55 15.12.2023

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարությունից: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և […]

̰
Սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս զանգահարեք 118

17:00 15.12.2023

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ իրականացրել են համատեղ նախագիծ՝ տարածելով ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկ՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել. ՍԱՏՄ տեղեկատվական թերթիկները փակցված են Երևանի մետրոպոլիտենի գործող շարժակազմերի բոլոր վագոններում, ինչպես նաև հանրապետության մարզերի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի յուրաքանչյուր միավորում: «Հիշեք Սննդամթերքի անվտանգության […]

̰
ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը. հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

16:56 15.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության այլ աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին […]

̰
Փրկարարները հեռացրել են շենքի թուլացած սալիկները

16:51 15.12.2023

Դեկտեմբերի 15-ին, ժամը 10։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 8-րդ հարկի մակարդակից արտաքին երեսպատման սալիկները պոկվել, ընկել են կայանած ավտոմեքենայի վրա, առկա են թուլացած սալիկներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]

̰
Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից

15:51 15.12.2023

Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։ 2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությանը

15:47 15.12.2023

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Թբիլիսիի գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացված միջոցառումների թեմայով։ Իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտման հետևանքով 100 հազարից ավել հայերի բռնի տեղահանությանը։ Տեղահանված բնակչության կարիքների […]

̰
Կաթնամթերը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

15:35 15.12.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը

15:03 15.12.2023

Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

̰
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մուսալեռի դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

14:07 15.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դպրոց են ժամանել […]

̰
24-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

14:00 15.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Միհրան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

̰
Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

12:45 15.12.2023

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել Հրայր Գ.-ն, որը 2022 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

̰
Վրաերթի ենթարկված 73-ամյա տղամարդը մահացել է

12:29 15.12.2023

Դեկտեմբերի 14-ին, ժամը 8.50-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Լևոն Կարապետյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:06 15.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ […]

̰
Տելեգրամով թմրամիջոց իրացնող երիտասարդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

11:21 15.12.2023

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ վանաձորցի մի երիտասարդ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրում և տելեգրամյան ալիքի միջոցով իրացնում է թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը: Նա մայրաքաղաքի Ազատության պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նոր Նորքի բաժին: Խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի […]

̰
BACK_TO_TOP