21:54 21.12.2023
Ամանորի տոներից առաջ աշխատունակության նվազումը կապված է ցերեկային ժամերի նվազման և սթրեսի հետ, երբ կան տարբեր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կարճ ժամանակում, ասում է կլինիկական հոգեբան Դարիա Յաուշևան։ Նա «Իզվեստիային» հայտնել է այս վիճակի պատճառները և դրա հաղթահարման ուղիները։ Յակուշեւան նշել է, որ ֆիզիկական և էմոցիոնալ հոգնածությունը հաճախ առաջանում է տոներից առաջ ավելացող աշխատանքի […]
20:37 21.12.2023
2023 թվականին Պարեկային ծառայությունը մեկնարկեց նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում։ Այսպիսով, այս տարվանից ծառայությունը ծածկում է հանրապետության ողջ տարածքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Կառավարության հովանու ներքո պրոֆեսիոնալ ու նոր գործելաոճով Պարեկային ծառայություն ունենալուն նախորդեցին լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացվել են ներառական գործընթացներով՝ ԱՄՆ, Եվրամիության, ՄԱԶԾ և […]
20:31 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
18:50 21.12.2023
2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով, սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։ Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են […]
16:16 21.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա դե Դոմինիկիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացման գործընթացների վերաբերյալ։ Նախարար […]
16:00 21.12.2023
Կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում են փոփոխություններ եւ լրացումներ Աշխատանքային օրենսգրքում: Նոր համակարգի` Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման հարթակի ներդրման առնչությամբ բավականին հարցեր եւ մտահոգություններ են առաջացել գործատուների եւ աշխատողների ներկայացուցչական մարմինների` արհմիությունների մոտ: Հարցի առնչությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել քննարկում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որին մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից` գործադիրից […]
14:55 21.12.2023
Ավարտվել է Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է […]
12:57 21.12.2023
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.40-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Նա վնասվածքներ ստանալու վերաբերյալ ոչինչ չի հայտնել: ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի […]
12:34 21.12.2023
Կառավարությունը հաստատեց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հունվարին հաստատվել է մի նախագիծ, համաձայն […]
11:19 21.12.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիչիսը դեկտեմբերի 18-ին այց են իրականացրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ: ‼ Նպատակն էր ծանոթանալ կենտրոնում երեխաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող ծառայություններին: Այցին մասնակցել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Պաշտպանի աշխատակազմի […]
11:14 21.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Թումանյանի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պատանու հայրը, որի գլխի շրջանում ակնհայտ երևում էին վնասվածքներ, ոստիկաններին հայտնել է, որ ինքն ու որդին վնասվածքները ստացել են […]
10:16 21.12.2023
Դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի պարեկները ծառայություն էին իրականացնում Մուսալեռ գյուղում, երբ մոտեցան կայանված «ԲՄՎ» մակնիշի մի մեքենայի: Վարորդը դրսևորում էր կասկածելի վարքագիծ, և թմրանյութ ու զենք պահելու վերաբերյալ կասկածանքով պարեկները մեքենան ու վարորդին տեղափոխեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ վարորդը հայտնեց, որ կասկածները ճիշտ են: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ դեկտեմբերի 15-ին […]
09:46 21.12.2023
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:11 21.12.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:43 21.12.2023
Դեկտեմբերի 18-ին համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) ընդունել է Ռամոն Օմար Ալմա Գարսիային` վերջինիս՝ Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ առաջին պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ, և նրան հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը, շնորհավորելով Ռ. Գարսիային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա Հայաստանն ըստ արժանվույն կներկայացնի […]
08:05 21.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
23:51 20.12.2023
Մշտական սովի զգացումն առաջանում է խրոնիկական սթրեսի, որոշակի դեղամիջոցների ընդունման և վատ սնվելու պատճառով։ Դիետոլոգ Ռոբ Հոբսոնը Daily Mail-ին պատմել է սննդի անդիմադրելի հակումների ի հայտ գալու այս և այլ պատճառների մասին։ Հոբսոնը նշել է, որ քաղցի զգացումը արագ վերադառնում է, եթե հիմնական կերակուրը շատ թեթև է, և մարմինը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր։ Դիետոլոգը […]
21:55 20.12.2023
Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի քննարկումից: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց այն դժգոհությունը, որը Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ից և ամերիկացի դիվանագետներից: Ըստ էության, սա հերթական փորձն է՝ տապալել բանակցությունների […]
21:11 20.12.2023
«Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Լավ ծրագիր է, առաջինն ու ամենագլխավորը՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո լուման ունենում երկրիդ անվտանգության ապահովման գործում, և ծառայությունդ էլ վարձատրվում է՝ աշխատավարձ ես ստանում: Անկեղծ լինենք՝ այսօր կայուն աշխատավարձով կայուն աշխատանք այնքան էլ հեշտ չէ գտնելը: Բանակից հետո շատ երիտասարդներ հասնում են օտար ափեր՝ աշխատանք գտնելու […]
20:35 20.12.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի […]
20:11 20.12.2023
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2 միջպետական ճանապարհի Հարժիս բնակավայրի հատվածում թույլ բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
19:02 20.12.2023
Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային հավաքականներն այս տարի նվաճել են ընդհանուր առմամբ 36 մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային, և յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ: «Անցնող տարին մեզ համար հաջող էր: Չեմ ասի շատ հաջող, քանի որ սպասելիքներ ունեինք նաև աշխարհի առաջնությունից և մենք պետք է […]
18:55 20.12.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ միասեռ զույգերին օրհնելու Վատիկանի որոշումը նրա ներքին եկեղեցական խնդիրն է։ Այս կարծիքը դիվանագետը հայտնել է ճեպազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես կարծում եմ, որ սա Վատիկանի ներքին եկեղեցական խնդիրն է, և հավանաբար անհրաժեշտ է հարցեր տալ այնտեղ», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ կաթոլիկ վարդապետության հիմքը […]
18:42 20.12.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատասխանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին: Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ […]
16:33 20.12.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
15:23 20.12.2023
Հայաստանում փորձարկվել են նորարարական համայնքային ոլորտային ծառայությունների մեծ եւ փոքր մոդելներ: Մասնավորապես, բարելավվել է ոռոգման ծառայությունը Ճամբարակ համայնքում, ստեղծվել է արտադպրոցական ծառայություն Արենի համայնքում եւ առողջության առաջնային պահպանման ծառայություն Բերդ համայնքում: Բացի այդ, ծրագրի շահառու կանանց, երիտասարդների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով վերափոխվել են եւս յոթ համայնքային ծառայություններ: Այս ամենն իրականությունն է դարձել ՄԱԿ-ի զարգացման […]
15:10 20.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես […]
14:40 20.12.2023
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, պաշտոնական անձինք, մշակութային գործիչներ և արվեստասեր հանրություն: Ցուցադրությանը ներկայացված […]
11:54 20.12.2023
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները դեկտեմբերի 15-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է, ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
11:48 20.12.2023
Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2023 թվականի ընթացքում, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 1 միլիարդ 146 միլիոն 257 հազար 780 […]