13:30 23.12.2023
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22.50-ին, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն: Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է […]
13:00 23.12.2023
Բրազիլիայի բանտերից մեկում որոշվել է հսկիչ շներին փոխարինել սագերով։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը: Ըստ ուղղիչ հիմնարկի ղեկավարության՝ սագերն ապացուցել են, որ ավելի արդյունավետ են պաշտպանում այն վայրերը, որտեղ գտնվում են բանտարկյալները, և բացի այդ, նրանց սպասարկումն ավելի էժան է։ Բացի այդ, պարզվել է, որ սագերը շատ սուր լսողություն ունեն, նշել են անվտանգության ծառայությունից։ […]
12:29 23.12.2023
ՆԳՆ ՔՈԳՎ և ոստիկանության Արարատի բաժի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի բնակավայրի Լ. Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արարատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Էդգար Մ.-ն, որը 2022 թ. հունվարի 4-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) […]
12:21 23.12.2023
Դեկտեմբերի 22-ին, ժամը 11.30-ին, Երասխ-Պարույր Սևակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Իվեկո» մակնիշի մեքենաները: «ՎԱԶ-2121»-ի 61-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2121»-ի 61-ամյա վարորդ Գագիկ Դանիելյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:35 23.12.2023
Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պարանոցի և կրծքավանդակի 1-ին և 2-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու […]
11:14 23.12.2023
Դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մարզի 9 հանրակրթական ուսումնական հաստատություններում անց են կացվել «Արագածոտնի մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետները» թեմայով դասախոսություններ։ Վերոնշյալ դասախոսությունները հիմնականում վերաբերել են երկրաշարժին, կայծակին, սելավին, հրդեհներին ու սողանքներին՝ նպատակ ունենալով ծանոթացնել սովորողներին աղետների տեսակներին և դրանց ժամանակ վարվելակերպի կանոններին։ […]
11:06 23.12.2023
Ավստրալացի հարսնացուն բարկացել է իր հարսանիքի հյուրերի վրա և որոշել պատժել նրանց։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Կինը, ով ցանկանում էր գաղտնի պահել իր անունը, «She’s on the Money»-ի հաղորդավարներին պատմել է մոտալուտ հարսանիքի հետ կապված իր երկընտրանքի մասին: Տոնակատարությունը հարսնացուն պլանավորել էր մի քանի տարի և առաջին անգամ հյուրերին հայտնել էր […]
10:08 23.12.2023
ԱՄՆ-ում ձերբակալել են մոր օգնությամբ բանտից փախած հանցագործին։ Այս մասին հայտնում է New York Post թերթը։ 39-ամյա Ռոբերտ Յանսեյը, որը ցմահ դատապարտվել էր յոթամյա աղջկան բռնաբարելու համար, անհետացել էր Տեխասի Բրազորիա շրջանի բանտից կիրակի օրը՝ դեկտեմբերի 17-ին: Այդ օրը նրան այցելել էր մայրը՝ Լեոնոր Փրիսթլը։ Կնոջը մի կերպ հաջողվել է տեսակցության սենյակ մտցնել որդու համար […]
09:46 23.12.2023
Հոգեբան Տատյանա Իսրայելյանը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է վատ միջավայրում գտնվող երեխային օգնելու ուղիները։ Իսրայելյանի խոսքով, երեխայից դժվար է պարզել, որ նա խնդիրներ ունի, քանի որ միշտ չէ, որ երեխաները պատրաստ են կիսվել անձնական փորձով ու անհանգստությամբ։ Արժե մտածել նրա շրջապատի մասին, պարզաբանել է հոգեբանը, եթե նա սկսում է շատ ժամանակ անցկացնել տնից դուրս, վերադառնում […]
09:37 23.12.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, […]
08:13 23.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ և բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջերմուկ, Սևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, […]
23:26 22.12.2023
Հոգեթերապևտներ Ավիգեյլ Լևը, Նիկոլ Մուրը բացահայտել են այն պատճառները, թե ինչու են շատ կանայք բարձրահասակ տղամարդկանց ավելի գրավիչ համարում: Նրանց կարծիքը փոխանցում է Fox News-ը։ Ըստ Լևի՝ բարձրահասակ տղամարդկանց նկատմամբ կանանց «թուլությունը» պայմանավորված է էվոլյուցիոն, կենսաբանական և սոցիալական պատճառներով։ «Էվոլյուցիոն կամ կենսաբանական տեսություններն ասում են, որ հասակը կապված է զուգընկերոջ առողջության և ուժի հետ, սոցիոլոգիական […]
22:36 22.12.2023
Մինչ շատ մարդիկ պատրաստվում են ավանդական ձմեռային արձակուրդներին, մյուսները հավաքում են ճամպրուկները՝ տաք երկրներ այցելելու համար: Երկար թռիչքի, կլիմայի և ժամային գոտիների փոփոխության ժամանակ մարդը կարող է զգալ հոգնածություն, քնկոտություն կամ, ընդհակառակը, անքնություն: Թերապևտ Անաստասիա Ստոլնայան «Известия»-ին պատմել է, թե ինչպես օգնել ձեզ և ձեր սիրելիներին՝ նվազագույնի հասցնելու այդ ախտանիշները: Ինչպես նշել է մասնագետը, թռիչքի […]
22:25 22.12.2023
Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Արցախի հայերին պատկանող բնակարաններում բնակեցնել ադրբեջանցիներին՝ տալով նրանց սեփականության իրավունք: Ո՞վ է այս «փայլուն» առաջարկի հեղինակը: Արդյո՞ք դա մասնավոր նախաձեռնություն է, թե՞ իշախության հետ համաձայնեցված առաջարկ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս առաջարկը այսօր մեջլիսի առավոտվա նիստում հնչեցրել է պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևը: Նա առաջարկել է ադրբեջանցի փախստականներին […]
21:23 22.12.2023
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան, Սիսիանի Զանգեր հատվածում, եղանակի, վատ տեսանելիության ու թեթև բքի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտնում է Ինչպես հայտնում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ 100-ից ավելի մեքենաներ չեն կարողանում շարժվել։Տեղում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզ […]
20:10 22.12.2023
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Մեղրիի, Արարատի, Ջերմուկի, Աշոցքի, Անիի, Թալինի, Աբովյանի, Սիսիանի, Սևանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
19:45 22.12.2023
Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ «62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի: Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանոցով ու ձեռագործ աշխատանքներով: Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք: Տոնավաճառը բաց […]
15:54 22.12.2023
«Disrupting Harm»-ը (վերջ տալ վնասին) լայնածավալ և բազմակողմանի հետազոտական ծրագիր է, որը երեխաների նկատմամբ առցանց սեռական ոտնձգության և բռնության մասին յուրահատուկ պատկերացում է տալիս՝ պետություններին տրամադրելով համապատասխան ճանապարհային քարտեզներ՝ ամրապնդելու վտանգների կանխարգելման և արձագանքման համակարգերը: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերության «Անվտանգ համացանց» նախագծի կողմից, մի հարկի տակ է հավաքել միջազգային […]
14:30 22.12.2023
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հանձնաժողովի անդամներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը դեկտեմբերի 21-ին այցելել են ՍՕՍ մանկական գյուղ «Կոտայքի» մասնաճյուղ: Գյուղի փոքրիկ բնակիչների օրն իրական տոնի վերածելու համար կազմակերպվել էր ամանորյա հրաշք պարգեւող տոնական միջոցառում: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ […]
14:14 22.12.2023
Ոստիկանությունը պարզել է Պրահայում ուսանողի կողմից սպանված բոլոր 13 մարդկանց ինքնությունը, լրագրողներին ասել է Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։ «Հինգշաբթի օրը Պրահայի Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տղամարդը սպանել է 13 մարդու, այնուհետև ինքն է ինքնասպան եղել»,- ասել է փոխվարչապետը։ Ռակուշանը հավելել է, որ 25 վիրավորներից երեքը այլ երկրների քաղաքացիներ են՝ երկուսը […]
14:03 22.12.2023
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արման Ի.-ն: Նա նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 253-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով: Արման Ի.-ն ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: Խափանման միջոցը՝ կալանք:
12:58 22.12.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Լ․Հ․-ի կողմից դատապարտյալ Ա․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա աղոթագրքի միջից հայտնաբերվել է բացիկ, որում թաքցված է եղել պոլիէթիլենային տոպրակով հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, շագանակագույն զանգված։ Լ․Հ․-ն ձերբակալվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և […]
11:39 22.12.2023
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 21-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 19-ամյա Սերյոժա Թ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
10:46 22.12.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արթին Մէն» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտում (քաղաք Երևան) և «Արնուշ» ՍՊԸ-ի ընդեղենի մածուկների արտադրամասում (քաղաք Երևան) կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ տնտեսավարողների արտադրական գործունեության կասեցումները վերացվել են։
10:40 22.12.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ այսօր ձմեռային արևադարձն է։ «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը սկսում է երկարել»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
10:14 22.12.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պայմանավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և քաղաքացիների հոսքի կտրուկ աճով, մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը և մաքսային ձևակերպումներն ավելի արագ ու պատշաճ կազմակերպելու նպատակով:
10:09 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և համերգը, որին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտարարել էր «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է կին արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը, արվեստի և […]
09:48 22.12.2023
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Գնդեվազ-Ջերմուկ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:16 22.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
23:55 21.12.2023
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից, փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը: «Ծրագրում՝ փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաեւ տաք ու համեղ հյուրասիրություն: Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի […]