11:55 17.11.2023
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին Կենտրոնական բաժնի գործընկերների հետ: Նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը ութին, իրացման նպատակով ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Մյասնիկյան պողոտայի տներից մեկում ձերբակալվեց ՌԴ քաղաքացի երկու տղամարդ: Ձերբակալման պահին տան հյուրասենյակում նկատելի էին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և թմրանյութ պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ: 29-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին Մարաշի բաժանմունք: Նույն օրը […]
11:37 17.11.2023
Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված անցած գիշեր և այսօր առավոտյան ժամերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են տեղումներ, ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրությունների վրա ձյան տեսքով։ Ձյուն է տեղացել Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի բարձրադիր բնակավայրերում, առանձին հատվածներում ձևավորվել է 5-10սմ բարձրությամբ ձնածածկույթ։ Ներկա […]
11:32 17.11.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Գուրգեն Պողոսյան Աշոտի» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ «ՕՐՍԵՏՏՈ» հանգստյան գոտում գործող ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։
10:12 17.11.2023
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Վերջիններս նպատակ ունեն նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաև միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու […]
09:09 17.11.2023
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով:
22:51 16.11.2023
Բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ատամնաբուժական խնդիրներից մինչև ներքին օրգանների հիվանդություններ, զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։ Բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում նշել է այս խնդրի այլ ոչ ակնհայտ պատճառներ։ Ըստ Դիմչիկովայի՝ ամենից հաճախ բերանի տհաճ հոտը հայտնվում է կարիեսի, պարոդոնտիտի, ատամների ու լնդերի այլ հիվանդությունների պատճառով։ Դրա պատճառ կարող են լինել նաև կոկորդի, […]
22:27 16.11.2023
Երուսաղեմի Հայկական թաղամասում կրկին լարվածություն է: Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի հայ երիտասարդ է ձերբակալվել: Ի՞նչ է տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախապատմությունը հիշեցնեմ՝ այստեղ կա վիճելի խնդիր: Երկու տարի առաջ Հայոց Պատրիարքությունը վիճելի մի գործարք է կնքել, ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ 98 տարի ժամկետով իսրայելական մի ընկերության վարձակալության […]
22:13 16.11.2023
Կնոջ համար հղիանալու իդեալական տարիքը 19-35 տարեկանն է, ասել է վերարտադրողական ոլորտի մասնագետ Մարինա Զաբորսկայան։ Այս մասին նա խոսել է Gazeta.Ru-ի հետ զրույցում։ Բժիշկը բացատրել է, որ տարիքի հետ կանանց ձվաբջիջների որակը արագորեն նվազում է: Այս դեպքում կնոջ առողջական վիճակն ու ներքին զգացողությունները դեր չեն խաղում, զգուշացրել է Զաբորսկայան։ Նաև, ըստ վերարտադրողական մասնագետի, տարիքի հետ […]
20:55 16.11.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ ճանապարհային անվտանգ մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով: Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ներքին գործերի և ՀՀ առողջապահության […]
18:18 16.11.2023
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Դրանք նպատակ ունեն նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաև միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ […]
15:37 16.11.2023
2018-ից ի վեր 170 000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում: Դա աշխատատեղերի աճ է ավելի քան 30 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ արձանագրել նաև, որ 2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս: Ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դարձել է 1.2 տոկոս: Բայց էլի եմ […]
15:23 16.11.2023
Երևանն ի՞նչ տեսք կունենա Ամանորին: Մայրաքաղաքի տոնական ձևավորման, գեղարվեստական լուսավորման աշխատանքների և կազմակերպվող միջոցառումների մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ «Այս տարի հրատապության խնդիր չունենք, ինչպես նախորդ տարի մանկական Եվրատեսիլի ժամանակ էր, հետևաբար, լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, […]
14:57 16.11.2023
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել իր ղեկավարած կառույցի աշխատանքի եւ պաշտպանության ոլորտի բյուջետային հատկացումներին եւ իրականացվելիք ծրագրերին: «2024 թվականի համար նախատեսվել է շուրջ 755 մլրդ 291 մլն դրամ, որն աճել է 101 մլրդ 512 մլն դրամով կամ 15,5 տոկոսով: Ընդ որում […]
14:35 16.11.2023
Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս […]
13:49 16.11.2023
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցում հայտնաբերել և Արարատի բաժին են տեղափոխել 27-ամյա Ծովիկ Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: […]
13:18 16.11.2023
Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհին, ամրագոտին չկապելու համար, կանգնեցրել են Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները նկատել են, որ նա ինչ-որ բան է փորձում թաքցնել պայուսակում: Պարեկների պահանջով վարորդը բացել է պայուսակը, որի մեջ նկատել են մոխրացված հետքերով կաթուցիչ: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է […]
13:04 16.11.2023
Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել, որը նոյեմբերի 15-ին իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ: Պարզվել է, որ գյումրեցի 48-ամյա տղամարդը Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի մի բնակարանի պատուհանը բացել, մտել էր ներս և գողացել գազի ջեռուցման կաթսա: Նա բնակարանային գողություն կատարելու կասկածանքով հրավիրվել է Մուշի բաժին և խոստովանել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
12:30 16.11.2023
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա ուսապայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով: 49-ամյա տղամարդը, հայտնաբերված զենք-զինամթերքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի […]
11:56 16.11.2023
Նոյեմբերի 12-ի երեկոյան ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի գինետան մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք, նույնիսկ կրակոց է հնչել: Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 4 հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ներգործություն, գույքը ոչնչացնելը կամ վնասելը, զենքի գործադրմամբ խուլիգանություն և հրազեն ապօրինի կրելը: […]
11:46 16.11.2023
Նոյեմբերի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք: Նոյեմբերի 9-ին Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին նրանք կանգնեցրել են Նոր Կյանք գյուղի 29-ամյա մի բնակչի վարած «ՎԱԶ-21214»-ը: Վարորդը պարեկներին հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայական չունի, այնուհետև կասկածելի վարքագիծ է դրսևորել՝ գրպանից փայլաթիթեղի փաթեթ է հանել, ապա նորից դրել […]
11:08 16.11.2023
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն կարողանում ինքնաթիռները վայրէջք կատարել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով աղբյուրներին: Նրանք հայտնել են, որ «Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մոտ 40 րոպե է՝ սավառնում է օդանավակայանի երկնքում՝ խիտ մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել։ Աղբյուրի տեղեկություններով՝ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն […]
10:36 16.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
10:23 16.11.2023
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23.00-ից նոյեմբերի 17-ի ժամը 07.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
08:40 16.11.2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ հանդիպեցինք ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հետ` նախագահ Փոլ Քրեքորյան գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քարտեզային հավաստի ապացույցներով ներկայցրել եմ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, արցախահայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Ներկայացրել եմ […]
08:10 16.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արարատի մարզում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:59 15.11.2023
Մալայզիայում փեսացուն հարսանիքից մեկ օր առաջ հայտնաբերել է, որ իր հարսնացուն այլ ամուսին, ինչպես նաև երեխաներ ունի։ Այս մասին հայտնում է Malay Mail-ը։ Մալայզիայի Կուչինգ քաղաքի 28-ամյա բնակիչը 2021 թվականին հանդիպել է մի կնոջ։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Հարսանիքը պետք է տեղի ունենար 2023 թվականի նոյեմբերի 10-ին։ Տոնակատարության նախօրեին փեսացուն […]
23:30 15.11.2023
Ռեժիմին հետևելը և գարնանը արձակուրդ պլանավորելը կօգնի նվազեցնել սեզոնային դեպրեսիայի ախտանիշները։ Այս և այլ եղանակներ առաջարկել է պրակտիկ հոգեթերապևտ Էրին Ռիդելը, գրում է Business Insider-ը։ Հոգեթերապևտը նշել է, որ աշնանն ու ձմռանը հուզական վիճակի բարելավման տեխնիկայի մեծ մասը պարզ է՝ պետք է ժամանակին պառկել քնելու, ավելի հաճախ քայլել մաքուր օդում և թույլ տալ քեզ հանգստանալ։ […]
23:11 15.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք հաստատվել է սահմանապահ Բերդավանում: Կառավարության տրամադրած աջակցության շնորհիվ բնակարաններ են վարձել, լուծել են առաջին անհրաժեշտության խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]