TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

36-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիի Տերյան փողոցում

13:48 15.11.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Գյումրի քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 36-ամյա Էդուարդ Մ.-ին: Նա նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]

̰
Երեքից երկուսը զինված էին. Արմավիրի մարզային վարչության համագործակցված աշխատանքի արդյունքը

13:35 15.11.2023

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացրին Վաղարշապատի քրեական հետախույզների և մարզի պարեկների հետ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով նոյեմբերի 14-ին Երևան-Էջմիածին ճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտ, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ երեք տղամարդիկ: 59-ամյա տարեկից երկու երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեկական ատրճանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: […]

̰
Գողացած մեքենայով վթարի էր ենթարկվել

13:16 15.11.2023

Նոյեմբերի 14-ի ժամը 16.20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արշակունյաց պողոտայում կայանված իր «ԳԱԶ 31029»-ը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Արագածոտնի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան առևանգել է 56-ամյա մի տղամարդ, ինչից հետո Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և մարմնական […]

̰
Նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

13:10 15.11.2023

Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա մի բնակչի: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է […]

̰
Ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին. նա ձերբակալվել է

12:23 15.11.2023

Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում երեք եղբայրներ […]

̰
24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը

11:57 15.11.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 09.00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Կամոյի և Ա. Թովմասյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

11:49 15.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 43-ամյա Էդուարդ Ա.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 16-ից Ղազախստանի Հանրապետության Նուրսուլթան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը ներկայացվել է ԵԱՀԿ տարածաշրջանային հանդիպմանը

11:24 15.11.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերի 9-10 մասնակցել է ԵԱՀԿ Կանխարգելման ազգային մեխանիզմների և քաղաքացիական հասարակության կանխարգելմանը նվիրված 6-րդ տարածաշրջանային հանդիպմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը, քննարկվել են «Հոգեբուժական օգնությունն ազատությունից զրկման վայրերում», «Առաջարկությունների […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:10 15.11.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի երկու բնակիչ ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և իրացնում։ Նոյեմբերի 7-ին իրավապահները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35-ամյա, 36-ամյա, 40-ամյա և 44-ամյա չորս տղամարդու։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, […]

̰
Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

11:03 15.11.2023

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 70-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Տեղեկությունները ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հաստատեց, որ թմրանյութ ունի: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց 7,76 գրամ մարիխուանայի նմանվող […]

̰
Եղվարդ քաղաքում և Քասախ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:57 15.11.2023

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում և Քասախ բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Աղավնավանքում ԱԹՍ գործարկելու հետ կապված  տեղի է ունեցել վիճաբանություն, գործադրվել է զենք. 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

10:44 15.11.2023

2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել […]

̰
Շամիրամ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:30 15.11.2023

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:45 15.11.2023

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին

09:30 15.11.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։ Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:08 15.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գազայի հիվանդանոցում նորածինները ողջ են և պետք է տարհանվեն․ NBC News

23:49 14.11.2023

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Աշ-Շիֆա» հիվանդանոցի 36 նորածին դեռ ողջ են և պետք է տարհանվեն, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով բուժհաստատության բժիշկներից մեկին: «Մենք դեռ ոչ մի արժանահավատ առաջարկ չենք ստացել նրանց տարհանման վերաբերյալ։ Բանակցությունները միայն սկսվեցին եգիպտական ​​կողմից․ հարցրեցին, թե քանի երեխա կա, ինչ են նրանց անունները»,-հեռուստաալիքը մեջբերում է հիվանդանոցի բժիշկներից մեկի խոսքերը։

̰
Ինչո՞ւ է Վրաստանը համաձայնել ապահովել իր տարածքով ֆրանսիական սպառազինության տարանցումը Հայաստան

21:57 14.11.2023

Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն:  Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]

̰
ՄԻ պաշտպանն ընդունել է քաղաքացիների. քննարկվել են տարբեր բնույթի հարցեր

20:32 14.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ընդունել է քաղաքացիների։ Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ Քաղաքացիների ընդունելությունը կրում է շարունակական բնույթ։

̰
Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

19:03 14.11.2023

Նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են […]

̰
Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» երրորդ փուլը

18:23 14.11.2023

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկումը այս տարի ընդգրկել է քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի ու կինոյի ավանդույթներին, արդի միտումներին։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ֆրանսերենի ուսուցումը: Այս համատեքստում մասնակիցները 2023 թվականի հունիսից Երևանում և Գյումրիում ուսումնասիրում են ֆրանսերեն։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Ուղիղ 25 տարի՝ երեքով միասին․ ՀՀ վարչապետը կնոջ և դստեր հետ լուսանկար է հրապարակել

18:06 14.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ուղիղ 25 տարի՝ երեքով միասին»։     Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

̰
Հայաստանը ողջունել է վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը

17:36 14.11.2023

Հայաստան-Եվրոպա խորացող համագործակցություն, կառուցվող նոր կամուրջներ՝ քաղհասարակության ու փորձագիտական հանրության մեջ: Հայաստանը ողջունել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մեր երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Երևանում անցկացվել է հայ-լեհական փորձագիտական առաջին համաժողովը՝ հայ և լեհ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում:

̰
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել

15:43 14.11.2023

Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։ Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա […]

̰
Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է․ ի՞նչ խնդիր է վերհանում հեռուստաընկերության նոր նախագիծը

15:27 14.11.2023

Նոյեմբերի 16-ից «Շանթի» եթերում պրեմիերա է. նոր բազմասերիանոց դրամա՝ «Կախվածություն»: Ինչի՞ մասին է ֆիլմը, ի՞նչ խնդիր է վերհանում և ի՞նչ լուծումներ առաջարկում: Ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց այդ ամենին անդրադառնալու գաղափարը: Մեզանից շատերն իրենց բավականաչափ տեղեկացված են համարում այն մասին, թե ինչ է թմրամոլությունը։ Շատերս կարդացել ու վերընթերցել ենք բազմաթիվ հոդվածներ, վիճակագրական տվյալներ այս չարիքի կործանարար […]

̰
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:17 14.11.2023

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն իմանալու դեպքում ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
Կենսաչափական անձնագրերը 2024 թ. չեն տրամադրվի

15:03 14.11.2023

2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների եւ երկրում […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

14:22 14.11.2023

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 13-ին Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է տեղափոխվել 31-ամյա Դավիթ Խ.-ն: Նա հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]

̰
Ֆաթիմա Զուրաբովան որոնվում է որպես անհետ կորած

14:11 14.11.2023

Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2002 թվականին ծնված Ֆաթիմա Զուրաբովան։ Նոյեմբերի 8-ին նա ժամանել է Հայաստան,և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։ Այս մասին նշվում է ոստիկանության տարածած տեսանյութում։

̰
Իրավախախտումները չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել

14:05 14.11.2023

Գեղարքունիքի մարզի պարեկները նոյեմբերի 13-ին, ժամը 22.12-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Մեքենայի տեխզննման ժամկետը լրացած լինելու և կասեցված վարորդական իրավունքի վկայականի իրավախախտումները չարձանագրելու համար վարորդը 5000 դրամ կաշառք էր առաջարկել պարեկներին։ Կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով 38-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա […]

̰
BACK_TO_TOP