TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

20:00 18.11.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրաբեր գյուղի ճանապարհի կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, «Մակարովի» նմանվող 3 ատրճանակ, որսորդական […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

18:20 18.11.2023

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]

̰
Վրաերթի ենթարկված 67-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

17:14 18.11.2023

Նոյեմբերի 17-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել 67-ամյա Մանազար Միքայելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ Տավուշի մարզում

12:53 18.11.2023

Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ «Վարժանքի ընթացքում Բագրատաշեն բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։ Միևնույն ժամանակ […]

̰
Մեղադրյալը, դատարանում լսելով իր վերաբերյալ դատավորի կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի

12:15 18.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով որպես մեղադրյալ` Երևանի բնակի 38-ամյա Գևորգ Սուքիասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա դատարան էր եկել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի […]

̰
Կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

11:43 18.11.2023

ՀՀ կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Ավարտական փուլում է Լոռու մարզի Լորուտ գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգումը

11:31 18.11.2023

Ավարտական փուլում է Լոռու մարզի Լորուտ գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգումը։ 1.6կմ երկարությամբ ավտոճանապարհին այժմ կատարվում են գծանշման, անվտանգության այլ տարրերով համալրման աշխատանքներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
«Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների շնորհիվ աշխարհը ճանաչում է Հայաստանը, հայկական արվեստը». մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը

11:06 18.11.2023

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով, այս մասին հայտարարություն է տարածել  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ «Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից, հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի […]

̰
Հրազդանում ավարտական փուլում է գտնվում Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը

10:37 18.11.2023

Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կառավարության 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր են իրականացվում, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Այս պահին ավարտական փուլում է գտնվում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը: Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ […]

̰
Ինչպե՞ս դիմել. ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները

08:51 18.11.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:23 18.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Կինը հիվանդացել է գրիպով և կորցրել վերջույթները

23:12 17.11.2023

Ամերիկացի կինը գրիպով հիվանդանալուց հետո կորցրել է բոլոր վերջույթները։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Օհայոյի ավագ դպրոցի տնօրեն 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպով հիվանդացել է 2020 թվականի մարտին։ Կինը գնացել է հիվանդանոց, որտեղ նրան հակավիրուսային դեղամիջոց են նշանակել ու ուղարկել տուն։ Հաջորդ օրը Ֆոքսի վիճակը կտրուկ վատացել է։ Կնոջ ընկերը չափել է նրա արյան ճնշումը […]

̰
Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները

20:55 17.11.2023

Այսօրվանից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը […]

̰
Հրեական կրոնական հաստատության դռները հրկիզվել և տեսանկարահանվել են առերևույթ ազգային ու կրոնական թշնամանք հարուցելու նպատակով․ ՔԿ

20:46 17.11.2023

2023թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օր, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 23-րդ հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս, հայտնում են ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում […]

̰
ՄԻՊ-ը, ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու գլխավոր քարտուղարն այցելել են Աբովյան քաղաքում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

19:41 17.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից: Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են […]

̰
ՀՀ-ում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

19:23 17.11.2023

Հայաստանում ԵՄ գրասենյակը ցավակցություն է հայտնել Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածի ընտանիքին։ «Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ և լիակատար ապաքինում»,- նշված է հաղորդագրությունում:

̰
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ

19:06 17.11.2023

Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն […]

̰
ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

18:54 17.11.2023

ՄՊՀ-ն իրականացնում է իր գործառույթները և հետևում, որպեսզի բենզինի շուկայում գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն: Հանձնաժողովի […]

̰
Նոր համագործակցություն ԳՏՃՄ ոլորտում

17:46 17.11.2023

ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել «Հաջորդը՝ հիմա. համախմբվել, ուսանել, հզորանալ» խորագրով համաժողովը։ Այն կայացել է ԿԳՄՍ նախարարության, «ՖաբԼաբ Արմենիա» կրթական հիմնադրամի և դանիական «Լաբսթեր» վիրտուալ լաբորատորիաների ընկերության համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության՝ մենթոր դպրոցների ցանկում […]

̰
Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից. Ռուստամ Բադասյան

17:37 17.11.2023

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեղեկությունը լրագրողներին փոխանցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:  «Կար պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող և 3-րդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, և այդ առումով կար հրատապություն՝ այդ ամեն ինչը կազմակերպելու: Իսկ եթե Մարգարայի կետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ […]

̰
Հայաստանում նշվում է Պարենի համաշխարհային օրը

17:12 17.11.2023

Ամեն տարի աշնանը նշվում է Պարենի համաշխարհային օրը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել սովի խնդիրը և հանրայնացնել դրա դեմ պայքարի ահնրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել բոլորի համար առողջ սննդակարգ ապահովելու կենսական կարևորությունը: Նոյեմբերի 13-17-ը Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, տարրական դասարանների աշակերտների համար […]

̰
Բռնարարի նկատմամբ կկիրառվի էլեկտրոնային հսկողության միջոց

16:40 17.11.2023

Կառավարության որոշմամբ, սահմանվել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի: Որոշման ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, […]

̰
Արմավիրի բաժնի ոստիկանները շուրջ 390 գրամ թմրամիջոց են հայտնաբերել

16:25 17.11.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 57-ամյա մի արմավիրցի հողամասում կանեփ է աճեցնում, իսկ կից օժանդակ շինություններում թմրամիջոց է պահում։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 57-ամյա տղամարդու բնակության հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել են շուրջ 390 գրամ կանեփանման բույս ու մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

̰
Կողոպուտ դեղատանը․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

15:18 17.11.2023

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունները կողոպուտի մասին էին։ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի դեղատներից մեկում 36-ամյա մի տղամարդ 34-ամյա մի կնոջ պարանոցից պոկել, հափշտակել էր ոսկյա շղթան ու դիմել փախուստի։ Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 2-ին տղամարդը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը։ 36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […]

̰
ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն

13:51 17.11.2023

ՀՀ քննչական կոմիտեում Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ըստ ստացված ահազանգի՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ […]

̰
Կոտայքի պարեկները հայտնաբերել են ռազմամթերք

13:45 17.11.2023

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ծառայություն կատարելիս, դիմացի համարանիշի բացակայության համար պարեկները կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: Թերությունը վերացնելու համար պարեկները վարորդին հորդորել են տեղադրել համարանիշը: Իսկ երբ վարորդը համարանիշը փնտրում էր մեքենայի սրահում, վարորդի նստելատեղի տակ պարեկները նկատել են թղթով փաթաթված կասկածելի իր: 32-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում […]

̰
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

13:12 17.11.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

̰
Հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով

13:05 17.11.2023

Նոյեմբերի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Արա Բ.-ն: Նա հուլիսի 25-ից ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Ապօրինի միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Դատարանում սկսված վեճն Արզնու խճուղում ավարտվել էր դանակահարությամբ

12:45 17.11.2023

Նոյեմբերի 16-ի ժամը 13.09-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի Արզնու հատվածից կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 52-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել հիվանդանոց տեղափոխվածի […]

̰
Արմավիրի բաժնի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

12:30 17.11.2023

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Նալբանդյան գյուղում նոյեմբերի 14-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 45-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե 2 փաթեթ և 3 գլանակ, որոնցից մեկը՝ ինքնաշեն։ Փաթեթները լցված էին ընդհանուր 3,82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, իսկ ածխացած հետքերով գլանակների քաշը 15 գրամից ավելի էր։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը […]

̰
BACK_TO_TOP