20:55 16.11.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ ճանապարհային անվտանգ մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով:
Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ներքին գործերի և ՀՀ առողջապահության նախարարությունների, պետական շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ավտոմեքենաների միջազգային ֆեդերացիայի (FIA), ԵՄ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրրերի, Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրերի (iRAP), Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքի (EASST) ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերը նշվածի համատեքստում ՏԿԵՆ-ն ցանկանում էր բոլոր շահագրգիռ պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկեր և դոնոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ճանապարհային անվտանգության ոլորտում առկա խնդիրների և դրանց բարելավմանն ուղղված գործողությունների վրա։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը բացման խոսքում ներկայացրել է Հայաստանում ճանապարւային անվտանգության հիմնախնդիրները։
Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների՝ վարորդների, հետիոտների, ուղևորների, այդ թվում՝ երեխաների կողմից ճանապարհային երթևեկության կանոններին ծանոթանալու և դրանց հետևելու պահանջը:
Նշվածից հետևում է, որ Հայաստանը պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, և՛ վթարի տվյալների կառավարման համակարգին կատարելագործմանը, և՛ հետվթարի խնամքի համակարգի ստեղծմանը, և՛ ճանապարհներից օգտվողների խոցելի խումբին և՛ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած մահերի և լուրջ վնասվածքների թվի նվազեցմանը, և՛ կրթական ծրագրերի և հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը։
Նոյեմբերի 15-ին կայացած համաժողովի ընթացքում տիկին Ղալեչյանը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի մշակման խմբի խորհրդատու Պողոս Շահինյանի հետ ներկայացրել է նաև Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության և 2023-2027թթ․ գործողության միջոցառումների ծրագրի նախագիծը՝ հատուկ շեշտադրում կատարելով Հայաստանում ճանապարհային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգի մոտեցում» (Safe System Approach) քաղաքականությանը կարևորության վրա։
Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի տնօրեն Դոն Լամբերտը ողջունելով ներկաներին նշեց, որ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կատարվող ներդրումների շրջանակներում ԱԶԲ-ն ներդրումներ է կատարում նաև ճանապարհային անվտանգության ոլորտում լավ կառավարման և տեխնիկական կարողությունների զարգացման մեջ, որպեսզի որոշում կայացնողները կարողանան պահպանել ճանապարհային անվտանգության բարձր չափանիշները և ձեռնարկել միջոցներ ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։
Միաժամանակ, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածքշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարֆ Էվերարդը իր ելույթում նշեց, որ ճանապարհային անվտանգությունը հանրային առողջության առաջնահերթություններից մեկն է։
Նոյեմբերի 16-ին միջազգային փորձագետները ներկայացրել են ճանապարհային անվտանգության ոլորտում միջազգային լավագույն փորձը, որից հետո Աշխատաժողովի մասնակիցների մասնակցությամբ, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկներում (կրկեսի հարևանությամբ) և հիշյալ հյուրանոցի մոտակայքում գտնվող Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցին հարող ճանապարհահատվածում իրականացվել է ճանապարհային անվտանգության գնահատման գործնական աշխատանք։
Ճանապարհային անվտանգության միջազգային փորձագետների օգնությամբ աշխատանքային խմբերը նշված հատվածներում գնահատել են ճանապարհային անվտանգության առկա մակարդակները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ այդ հատվածներում անվտանգության բարելավման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
09:09 14.05.2025
Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումներըՖրանսիան օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ իր պահուստներից Ուկրաինա սարքավորումներ և տեխնիկա տեղափոխելու համար և չի կարող ավելացնել մատակարարումները՝ առանց վտանգի ենթարկելու իր անվտանգությունը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք Ուկրաինային տվեցինք այն ամենը, ինչ ունեինք: Մենք նույնիսկ շատ ավելի արագ արտադրեցինք. սա նույն ռազմական տնտեսությունն է: Բայց դուք […] ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...