TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախցիները նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական ևս 50.000 դրամ աջակցություն

11:44 09.11.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կօգտվեն երկամսյա սոցիալական միջոցառումից: Նրանք նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական 50 հազար դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար: Այս նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին, որի մեկնարկին ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են […]

̰
Կեղծ թղթադրամ իրացնողներից մեկը հայտնաբերվել է, մյուսը ներկայացել է ոստիկանություն

11:29 09.11.2023

Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ […]

̰
Արմավիրի մարզում հայտնաբերվել է ավտոմեքենա՝ կրակոցի բազմաթիվ հետքերով. կա վիրավոր

11:10 09.11.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու եղել է վիրավոր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են […]

̰
Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով հետախուզման մեջ գտնվող երիտասարդը Հայաստան է վերադարձել Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով

11:04 09.11.2023

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 8-ին Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության Բաղրամյանի բաժին է տեղափոխվել 26-ամյա Միսակ Ս.-ն, որը հուլիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ […]

̰
Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող Տ․ Խաչատրյանը հայտնաբերվել է

10:17 09.11.2023

Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23թ․  տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով […]

̰
Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:45 09.11.2023

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

09:00 09.11.2023

Նոյեմբերի 9-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող: Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին, ժամը 17։51-ին։ Հրդեհաշիջման […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:06 09.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հանրային պաշտպաններին տրամադրվող աշխատանքային վճարման ֆոնդը կավելացվի

22:58 08.11.2023

Հանրային պաշտպանների համար սահմանվելու են սոցիալական նոր երաշխիքներ: Համապատասխան նախագիծը ներկայացվել է ԱԺ: Այսօր կայացած մամուլի ասուլիսին էլ նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել  Արդարադատության նախարարի խորհրդականը: «Ավելացվելու է հանրային պաշտպաններին տրամադրվող աշխատավարձային վճարման ֆոնդը՝ 15% չափով: Օրենքում հստակ նշվելու է համապատասխան կարգավորումը, որ տրամադրվող միջոցները պետք է բացառապես ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց  փոխհատուցում տրամադրելուն»,-ասել է […]

̰
Հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ․ Գագիկ Սուրենյան

20:32 08.11.2023

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոյեմբերի 5-ին հանրապետության տարբեր հատվածներում նկատվել է նման երևույթ»:

̰
Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպքեր են բացահայտել

16:50 08.11.2023

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Էջմիածնի 24-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 3,91 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ և 3,52 գրամ կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Երիտասարդն իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ […]

̰
Գազայում զոհվել է ՄԱԿ-ի 92 աշխատակից

16:30 08.11.2023

Գազայում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 92-ի, հայտնել է կազմակերպության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Արդեն մեկ ամիս է անցել Իսրայելի հարձակումից և Գազայի դաժան պատերազմից ու պաշարումից: Ես շատ եմ ցավում, որ Գազայում սպանվել են UNRWA-ի 92 գործընկերներ: Առանց նրանց մենք երբեք նույնը չենք լինի»,- գրել […]

̰
Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ ԼՂ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ․ դեսպան Մկրտչյան

16:15 08.11.2023

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

15:12 08.11.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Արմավիրի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

14:57 08.11.2023

Նոյեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Տանձուտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ 0,20 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի […]

̰
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հերթական բացահայտումը. կոռուպցիոն դրսևորման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

14:50 08.11.2023

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի երկու ծառայող, օգտագործելով ծառայողական լիազորությունները, երեք անձի առաջարկել են 150 000-ական դրամ, իսկ չորրորդին՝ 100 000 դրամ կաշառքի դիմաց ընդունել ՆԳՆ ոստիկանությունում ծառայության, ինչին նրանք համաձայնել են: Այնուհետև կազմակերպել են վերոհիշյալ անձանց հրամանագրման գործընթացը: Երեք անձինք հրամանագրվել են ոստիկանությունում ծառայության, […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

13:25 08.11.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 7-ին բաժին է ներկայացել 47-ամյա Գոհար Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

13:21 08.11.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 23-ամյա Ամրիտպալ Ս.-ին: Օտարերկրացի երիտասարդը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Ոչ սթափ վարորդը փորձել էր կաշառել պարեկներին

12:55 08.11.2023

Նոյեմբերի 6-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում կաշառք տալու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 44-ամյա տղամարդու: Նա «ԲՄՎ» մակնիշի մեքենան վարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և այդ փաստը չարձանագրելու համար պարեկների մեքենան է դրել 20 000 դրամ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […]

̰
Գողացել էր լվացքի մեքենան և վաճառել է համաքաղաքացուն

12:49 08.11.2023

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը […]

̰
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է

12:43 08.11.2023

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մադան-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 70 մետր գլորվել ձորը: Վարորդը՝ 57-ամյա Լեռնիկ Օհանյանը, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Հոգեբանն ասել է, որ միայնակ մարդիկ իրենց երկու անգամ ավելի հանգիստ են զգում, քան ամուսնացածները

11:30 08.11.2023

Միայնակները երկար ժամանակ անհիմն ենթարկվում են բազմաթիվ կարծրատիպերի։ Նրանք, մասնավորապես, համարվում են դժբախտ ու ստորադաս, սակայն ամուսնացած մարդիկ իրենց շատ ավելի քիչ հանգիստ են զգում։ Այս մասին Газета.Ru-ին ասել է սոցիոհոգեբան Նինա Ռուբշտեյնը։ «Միայնակները կամ միայնակ կյանքով ապրող մարդիկ պատասխանատվություն չեն կրում ոչ մեկի համար, բացի իրենցից: Հարաբերությունների մեջ գտնվող կանայք ավելի հաճախ և ավելի […]

̰
Հեռախոսը վերցրել ու փախել էին. Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

11:24 08.11.2023

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում տվեց. նույն օրը, ցերեկը, բջջային հեռախոսը գնելու նպատակով կապ էին հաստատել իր հետ: Հանդիպել էին Կիևյան փողոցում, սակայն անհայտ անձը բացահայտ հափշտակել էր հեռախոսն ու փախել։ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է […]

̰
Գյումրիում ավտոմեքենան չի կարողացել դուրս գալ ջրափոսից

11:10 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 09։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:30 08.11.2023

«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,-հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին

10:25 08.11.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանն: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ […]

̰
Մեղրաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:15 08.11.2023

«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,-հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում

10:03 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

09:57 08.11.2023

Նոյեմբերի 8-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 25 փրկարարական ծառայող։ Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։

̰
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գևորգ Խաչատրյանի եղբայրը

09:24 08.11.2023

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գևորգ Խաչատրյանի եղբայրը։ ՀՀ Պն-ն տեսանյութ է ներկայացրել։

̰
BACK_TO_TOP