TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ. 2 մարդ զոհվել

12:08 13.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 158 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 13, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, թմրանյութի իրացման՝ 4, վստահված գույքը հափշտակելու, շորթման և խուլիգանության՝ 3-ական, […]

̰
Բաղրամյանի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

11:53 13.11.2023

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Ալիկ Ն.-ին: Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել […]

̰
300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության է ընդունել քաղաքացուն. կոռուպցիոն դրսևորման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:36 13.11.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը: Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ […]

̰
Երևան-Աբու Դաբի չվերթի 37-ամյա ուղևորին փնտրում էր Ղրիմի Հանրապետության Ֆեոդոսիա քաղաքի ոստիկանությունը

11:09 13.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Երևան-Աբու Դաբի չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 37-ամյա Դմիտրի Բ.-ին, որը օգոստոսի 16-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Ֆեոդոսիա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

09:59 13.11.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները: 2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Աբովյան համայնքում: «Առաջին ծրագրով ավելի քան 140 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները […]

̰
Երևանի պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները

09:34 13.11.2023

Նոյեմբերի 9-ին Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 441 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 15 մեքենա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի` Աշտարակից Արարատ տեղամասում միջին նորոգման աշխատանքներ են

09:11 13.11.2023

Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ36+212- կմ47+490 հատվածում՝ Աշտարակից Արարատ տեղամասում, ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Կապալառու կազմակերպությունը ֆրեզավորել է ասֆալտբետոնե վերին շերտը և տեղադրում է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Կատարվում է նաև իջատեղերի կառուցում, կողնակների լրացում։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:06 13.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և կարգավիճակ տալու վերաբերյալ

14:14 12.11.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և կարգավիճակ տալու մանրամասների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չինացի գիտնականները ԴՆԹ-ի երկու հավաքածուով ստեղծել են աշխարհի առաջին քիմերային կապիկը

22:16 11.11.2023

Աշխարհի առաջին քիմերային կապիկը ԴՆԹ-ի երկու հավաքածուով ստեղծվել է չինացի գիտնականների կողմից: Այս մասին հայտնել է CNN-ը։ Նշվում է, որ կենդանին ծնվել է՝ cynomolgus macaque-ի ցողունային բջիջները կապիկի նույն տեսակի գենետիկորեն տարբեր սաղմի հետ համատեղելով։ Ըստ գիտնականների՝ սա ցողունային բջիջների միջոցով ստեղծված պրիմատների քիմերայի առաջին կենդանի ծնունդն է աշխարհում: Կապիկը ապրել է ընդամենը տասը օր՝ […]

̰
Նշվել են ապրանքային մեծ շուկաներում կեղծիքները ճանաչելու ուղիներ

22:07 11.11.2023

Դուք կարող եք շուկայում կեղծիք հայտնաբերել՝ որոշակի ապրանք ստանալուց հետո պիտակի QR կոդը սկանավորելով: Այս մասին Փրայմ գործակալությանը հայտնել է ապրանքային փորձագետ Ելենա Ռայկովնա: Գնումներ կատարելուց առաջ փորձագետը խորհուրդ է տվել ուսումնասիրել ապրանքի բնութագիրը, լուսանկարները, մեկնաբանությունները և տեսանյութերը։ Լավ գաղափար կլինի ուսումնասիրել վաճառողի պրոֆիլը շուկայում: Գնման պահին գնորդը պետք է ստուգի ապրանքի «Ազնիվ նշան» մակնշման […]

̰
Կռիվ չեմ ուզում. Արցախից Հայաստան եկած 13-ամյա Ժենյան՝ դժվար ժամանակաշրջանի ու ուսումը շարունակելու ցանկության մասին

21:32 11.11.2023

Սեպտեմբերի վերջին Արցախից Հայաստան եկած 100,000-ից ավելի փախստականների մեկ երրորդը կազմում են երեխաները, ովքեր այժմ փորձում են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին: 13-ամյա Ժենյան, ով ստիպված է եղել փախչել Հայաստան՝ իր հայրենի համայնքում ռազմական գործողությունների սրումից հետո, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչներին

20:32 11.11.2023

Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն է եղել Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։ Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն են բերել Երևանի […]

̰
Հայաստանում ձվի և կաթնամթերքի գները հոկտեմբերին աճել են, հացաբուլկեղենինն ու ձավարեղենինը՝ նվազել

16:03 11.11.2023

Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների՝ հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 8,4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4,3 տոկոսով, հացինը՝ 7,1 տոկոսով, մակարոնեղենինը՝ 11,3 […]

̰
Պարզվել է Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին վրաերթից զոհվածի ինքնությունը

12:51 11.11.2023

Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին, ժամը 21-ին, պարզվել է, որ վրաերթից մահացած անձը Երևանի 31-ամյա բնակիչ Էլսիկ Դավթյանն է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

12:31 11.11.2023

Նոյեմբերի 10-ին, ժամը 19.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 1981 թ․ ծնված Ռոման Մ․-ին։ Անցած տարվա նոյեմբերի 28-ից նա հետախուզվում էր Կենտրոնական բաժնի կողմից՝ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին:

̰
Տուժած հետիոտնը մահացել է հիվանդանոցում

12:15 11.11.2023

Նոյեմբերի 9-ին հաղորդվել էր Աշտարակ քաղաքի Երևանյան և Ս. Սարգսի փողոցիների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի մասին։ Նոյեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված Աշտարակի բնակիչ, 1961 թ․ ծնված Սամվել Պարամուզյանը, գիտակցության չգալով, մահացել է:

̰
Բացահայտվել է հարաբերություններում ամենատարածված սխալներից մեկի պատճառը

10:10 11.11.2023

Զուգընկերոջ հանդեպ մշտական ​​քննադատությունը հարաբերություններում ամենատարածված սխալներից է, որն առաջանում է զսպված զգացմունքների պատճառով, ասում է սեքսապաթոլոգ Իսայա Մակքիմին։ Նա բացահայտել է այս սովորության առաջացման պատճառը New York Post-ի հոդվածում։ Ընթերցողը դիմել է Մակքիմիին օգնության համար, քանի որ անընդհատ քննադատում է ամուսնուն և չի կարողանում կանգ առնել: Նրա վեճերի պատճառը կարող է լինել ամուսնու արտաքին […]

̰
Տանն ավելի թանկ տեսք հաղորդելու էժան եղանակներ են անվանվել

09:29 11.11.2023

Դուք կարող եք ավելի թանկ տեսք հաղորդել ձեր տանը՝ ինտերիերին մի քանի տարրեր ավելացնելով, ասում է ինտերիերի դիզայներ Փրեսթոն Կոնրադը: Նա The Sun-ի համար նշել է միջավայրը տեսողականորեն թանկացնելու էժան ուղիներ։ Մասնագետի խոսքով՝ դրա համար խոհանոցում պետք է լինեն կենցաղային տեխնիկա նույն հավաքածուից կամ նույն ոճով պատրաստված։ Բացի այդ, շարունակել է Կոնրադը, ինտերիերն ավելի թանկ […]

̰
Ինչպես հաշտ ապրել սեփական տարիքի հետ և վայելել կյանքը․ հոգեբանի խորհուրդը

09:18 11.11.2023

Դուք կարող եք 21 օրում սովորել վայելել կյանքը և ընդունել ձեր տարիքը, անկախ նրանից, թե քանի տարեկան եք, վստահեցրել է հոգեբան Ինգա Կուտերգինան։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է դա անելու ուղիներ։ Որպեսզի սկսեք վայելել ամեն պահը, Կուտերգինան խորհուրդ է տվել առաջին հերթին թուլացնել նյարդային լարվածությունը և անել ձեր սիրած գործերը կամ գնալ ճամփորդության. դա […]

̰
Հոգեբանը խոսել է ինքնագնահատականի վրա աշխատանքից ազատման ազդեցության մասին

09:09 11.11.2023

Ոմանց համար աշխատանքից ազատվելն արագ և հաճելի է, իսկ ոմանց համար այդ գործընթացը ուղեկցվում է մեղքի, ամոթի և վախի զգացումներով, ինչը հանգեցնում է սթրեսի և դեպրեսիայի: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում խոսել է հոգեբան Մարինա Վելեսը։ Նա նշել է, որ հոգեբանության մեջ այս վիճակը կոչվում է «ինքնախարան»: «Դա այն է, երբ մարդն իրեն ճնշում է, […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:31 11.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Արտաքին և ներքին գրավչություն, ձայն, հոտ. ի՞նչ գործոններ են ազդում զուգընկեր ընտրելու վրա

08:26 11.11.2023

Առողջապահության առցանց կառավարման ծառայության հոգեբան Բուդու Քրիստինա Իվկովան և ծանոթությունների հավելվածի PR մենեջեր Մամբա Նատալյա Կրասիլնիկովան «Իզվեստիային» պատմել են, թե ինչի վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ և կանայք կյանքի ընկեր ընտրելիս և ինչ գործոններ են ազդում նրանց ընտրության վրա: Այսպիսով, Կրասիլնիկովան նշել է, որ տեսողական շփումը ծանոթության առաջին քայլն է, և արտաքին գրավչությունը առանցքային կետ […]

̰
104-ամյա պարաշյուտիստը բացահայտել է երկար կյանքի գաղտնիքը

23:46 10.11.2023

Չիկագոյից 104-ամյա կինը մտադիր է հերթական անգամ պարաշյուտով ցատկել և դառնալ պատմության ամենատարեց պարաշյուտիստը։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Դորոթի Հոֆներն առաջին անգամ փորձել է այս էքստրեմալ սպորտաձևը՝ նշելով իր հարյուրամյակը։ Կինը հիշում է, որ նման արարքի գաղափարն ինքնաբերաբար ծագել է ընկերոջ հետ զրուցելիս։ Չորս տարի անց հարյուրամյա կինը որոշել է կրկնել այս փորձը և […]

̰
Բժիշկը յոթ մթերք է անվանել, որոնք կարող են բարելավել քունը

23:36 10.11.2023

Յոթ պարզ մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է օգնել բարելավել մարդու քունը: Դիետոլոգ Մոլլի Հեմբրին այս մասին խոսել է Eat This, Not That պորտալի հոդվածում: Առաջին մթերքը բալն է, քանի որ այն պարունակում են քնի հորմոն մելատոնին: Բալի հյութը օգնում է երկարացնել քունը կամ օգնում է նորից քնել, եթե արթնանաք գիշերվա կեսին: Հեմբրին խորհուրդ է տվել […]

̰
Անվանվել է երկարակեցության հիմնական գաղտնիքը

22:08 10.11.2023

Երիտասարդությունը երկարացնելու երաշխավորված ուղիներ չկան, բայց կան գաղտնիքներ, որոնք կարող են պահպանել առողջությունը և մեծացնել երկար ապրելու հնարավորությունը, «Իզվեստիային» ասել է մաշկաբան Ալեքսանդրա Ֆիլևան։ Ըստ Ֆիլևայի՝ մարդու կյանքի տևողությունը 60 տոկոսով կախված է ապրելակերպից, 20 տոկոսը՝ գենետիկայից, նույնքանը՝ էկոլոգիայից և միայն 10 տոկոսը բժշկությունից։ Առողջ ապրելակերպն իր հերթին ձևավորվում է ճիշտ սնվելուց, որակյալ հանգստից և […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը

20:45 10.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, […]

̰
Արցախցիները պարզեցված ընթացակարգերով կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն

18:06 10.11.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ևս 50 հազար դրամի չափով սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Նոյեմբերին և դեկտեմբերին տրամադրվող ամսական այս աջակցությունը նախատեսված է արցախցիների առաջնային սպառողական կարիքները հոգալու համար: Նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց երեկ, որի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացվել  «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին: Մամուլի ասուլիսին ներկայացվել են նաև այն […]

̰
Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար դիմելիությունն այս պահին բավարար չէ.  Արաքսիա Սվաջյան

16:50 10.11.2023

Նախադպրոցական կրթական ծրագրեր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գործունեության լիցենզավորման նպատակով: Գործընթացը սկսվում է համապատասխան կրթական ծրագրի ներկայացմամբ, որը սահմանված կարգով կտրամադրվի մասնագիտական փորձաքննության: Ներկայացված ծրագրի դրական եզրակացության առկայության պարագայում կազմակերպություններն, ըստ սահմանված պահանջների, կարող են լիցենզավորվել: Այս մասին ՀՀ կրթության, […]

̰
Պարզվել են Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած՝ 4 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի հանգամանքները

16:42 10.11.2023

Պարզվել են 2022թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները: 2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի և «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն, իսկ նույն […]

̰
BACK_TO_TOP