20:39 07.11.2023
Ավտոմատ փոխանցման տուփի մոտալուտ խափանման նշաններից են, երբ արագությունը փոխելիս ցնցվում է փոխանցման տուփը, յուղի վառվող հոտ է գալիս և շարժիչն ունենում է անսովոր բարձր արագությունը: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է ավտովերանորոգման վարպետ տեսուչ Սերգեյ Շաբունինը։ «Հիմնական նշանը շարժակների փոխման ժամանակ ցնցումներն են: Դուք կարող եք դրանք զգալ նույնիսկ անշարժ վիճակում, երբ տեղափոխում եք D […]
20:08 07.11.2023
Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթեւոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Անսպասելի փակվեց պատգամավորի կյանքի վերջին էջը: Մանրամասները՝ ԱԺ ռեպորտաժում:
19:52 07.11.2023
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԼՂ բնակչների հետ կատարվածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ: «Հայաստանում շարունակվում է ողբերգությունը: Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 հազարավոր փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են»,-գրել է Իդալգոն։ Նա գրել է նաև, որ Փարիզը կոչ է […]
18:26 07.11.2023
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է պատվաստումների կարևորությունը։ «Բոլոր ժամանակներում ամեն մի նոր պատվաստանյութի մասին տարբեր, հաճախ զավեշտի հասնող միֆեր են հյուսվել, երբեմն նաև կոնկրետ ուղղորդված հակապատվաստումային արշավներ կազմակերպվել: Սակայն հիվանդությունների տարածվածության վիճակագրությունը ժամանակով է փաստում` մի շարք հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:
17:48 07.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ 100 հազար դրամ աջակցությունը ստացել է 104 հազար 200 շահառու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանցից 75 հազար 725-ը չափահասներ են, 28 հազար 475-ն անչափահասներ։ «Մեր մյուս ծրագիրը վերաբերում էր 40+10 հազարական դրամ […]
15:52 07.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:47 07.11.2023
Բաքու է այցելել Ասգարդիա վիրտուալ ինքնահռչակ պետության նախագահ Իգոր Աշուրբեյլին: Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Ո՞վ է այդ Աշուրբեյլին ու ի՞նչ պետության մասին է խոսքը, ո՞ւմ հետ է նա հանդիպել Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իգոր Աշուրբեյլին Ադրբեջանում հայտնի ազնվական տոհմի ներկայացուցիչ է, էթնիկ ադրբեջանցի է, որը վաղուց […]
15:40 07.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին: ԱՄՆ Միջազգային գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադարական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման […]
14:51 07.11.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 6-ին օդանավակայանում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 31-ամյա մի օտարերկրացու: Նա օդանավակայանի ժամանման սրահի նստարանի վրայից գողացել էր 52-ամյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային անձնագիր, 4075 եվրո, 36 դոլար և այլ իրեր: 31-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է […]
14:33 07.11.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց աշխատանքի վերաբերյալ։ «2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ հաղորդագրությամբ նախարարության […]
13:18 07.11.2023
Նոյեմբերի 6-ին դեսպան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի Excel սրահում կազմակերպված «Համաշխարհային ճամփորդական շուկա» (World Travel Market) ամենամյա ցուցահանդեսին ներկայացված հայկական տաղավար։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից։ «Հայաստանը ներկայացնող տաղավարը ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ հայկական զբոսաշրջության ոլորտին։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուր-օպերատորները ներկայացրել են Հայաստանի ներուժն ու գրավչությունը զբոսաշրջության ոլորտում»,-ասված […]
12:57 07.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: Կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու և դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։ Հանրակրթության մատչելիություն Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում տեղակայված հաստատությունների. […]
12:45 07.11.2023
Հոկտեմբերի 26-ին ոստիկանության ամփոփագրում տեղ գտավ մի հաղորդագրություն։ Նախորդ օրը, ժամը 20-ից հոկտեմբերի 26-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Սունդուկյան փողոցի կիսակառույց շինությունից գողացել էր շինարարական գործիքներ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արաբկիրի քրեական հետախույզներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Ավան թաղամասի 38-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվեց, […]
12:27 07.11.2023
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է […]
12:22 07.11.2023
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Լեքսուս», կայանված «Նիսան» և կայանված «Ակուռա» մակնիշի ավտոմեքենաները. «Լեքսուսի» 36-ամյա վարորդը, «ԲՄՎ»-ի 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Նոյեմբերի 5-ին, ժամը 19.45-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Սուբարու», «Նիսան» և […]
12:15 07.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ: «Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]
12:10 07.11.2023
ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ: 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից […]
11:52 07.11.2023
Նոյեմբերի 2-ի գիշերը, ժամը 01.56-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Առափի գյուղի 46-ամյա և 25-ամյա երկու բնակիչ: Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
11:48 07.11.2023
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և ժամը 11։30-ին Դդմասար բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:28 07.11.2023
Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արագածոտն գյուղի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 20 և 28 տարեկան երկու բնակչի, իսկ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի բեռնախցիկի տուփում հայտնաբերվել է կանեփանման զանգված: 20-ամյա երիտասարդը հայտնել է, որ […]
10:46 07.11.2023
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, 2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի […]
10:37 07.11.2023
2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, […]
09:30 07.11.2023
Նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:33 07.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:25 07.11.2023
Մոսկվայի օդանավակայանները կսկսեն մատնահետքեր վերցնել ժամանող միգրանտներից. աս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության միգրացիոն հարցերով գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հստակեցվում է, որ նման առաջարկով է հանդես եկել քաղաքային իշխանությունը։ Կազակովայի խոսքով՝ շուտով ծրագրվում է սկսել մատնահետքերի և միգրանտների լուսանկարման աշխատանքները։ Կազակովան նշել է, որ այս ընթացակարգերը, ինչպես նաև բժշկական զննումները […]
23:45 06.11.2023
Երկարաթև շնաձուկը, որն ըստ Ժակ Կուստոյի, ամենավտանգավորն է աշխարհում, Եգիպտոսի ափերի մոտ հարձակվել է ջրասուզակի վրա։ Daily Mail-ն ուշադրություն է հրավիրել միջադեպի տեսանյութի վրա։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 66-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ Գարի Վիրգոն և նրա գործընկերը սուզվել էին: Շնաձուկը որոշ ժամանակ պտտվել է նրա շուրջը, իսկ հետո հարվածել է նրա գլխին: Հարվածն […]
22:29 06.11.2023
Պարագվայում երկու երեխաների մայրը որովայնի ուժեղ ցավերով գնացել է հիվանդանոց և հանկարծակի լույս աշխարհ է բերել իր երեխային։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Կապիատա քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալբա Ռամոսը հայտնել է, որ իրենց մոտ 33-ամյա մի կին է ընդունվել որովայնի ուժեղ ցավերի գանգատներով։ Երբ նրա մոտ արյունահոսություն է սկսվել, բժիշկները գինեկոլոգ են կանչել։ Նա […]
22:19 06.11.2023
Կարիք չկա արդարացումներ գտնելու աննրբանկատ հարցերին ի պատասխան։ «Երեկոյան Մոսկվան» հրապարակել է արձագանքելու ճիշտ եղանակները։ Ինչպես նշում է հրատարակությունը, պատասխանելիս պետք է փորձել պահպանել ընկերական վերաբերմունք, չկորցնել ինքնատիրապետումը։ Լավագույն լուծումը քաղաքավարի կամ սառը մերժումով պատասխանելն է (օրինակ՝ կներեք, ես չեմ ուզում խոսել այս թեմայի շուրջ կամ չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք այս թեման)։ […]
22:06 06.11.2023
Առողջությունը բարելավելու համար հարկավոր է շաբաթական երեքից հինգ անգամ մարզվել, ասել է ֆիթնեսի մասնագետ Անդրանիկ Ավետիսյանը։ Մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է մարզավիճակը պահպանելու պարզ միջոցի մասին։ Ավետիսանը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել սպորտային գործունեությանը։ Այս ժամանակը, ավելացրել է նա, կարելի է բաժանել 30 րոպեանոց մարզումների հինգ օրվա ընթացքում կամ 50 րոպեանոց […]
21:40 06.11.2023
Աչքերի համար նախատեսված դիմակով քնելը թույլ է տալիս մարդուն ավելի լավ հանգստանալ և ուժ ձեռք բերել, վստահեցրել է հոգեբան Ալեքսեյ Սապկինը։ Ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը բավականաչափ քնելու անսովոր և պարզ միջոցը նա անվանել է Lente.ru-ի հետ զրույցում: Սապկինը նշել է, որ գիտնականները դիմակ կրելու հետ կապված քնի որակի երկարաժամկետ հետազոտություններ չեն անցկացրել, սակայն որոշ […]