12:11 04.11.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվայում գործուղման մեջ գտնվող ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբին է ներկայացել և նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 57-ամյա Աղաբեկ Ս.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
11:54 04.11.2023
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Չարենցավանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտաշես Ս.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք […]
11:45 04.11.2023
Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սեւակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարեւանությամբ։ Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կինն ունի ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել […]
11:37 04.11.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերխմբի կողմից նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Վիգեն Ն.-ն, որը 2022 թ. մարտի 31-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
10:34 04.11.2023
Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը: Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։ Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝ Ստուգել համայնքի […]
09:35 04.11.2023
Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչներից մեկը նշել է իր 107-ամյակը և կիսվել երկարակեցության գաղտնիքներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Գլեդիս Քայթլին ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 25-ին Քեմբրիջշիր նահանգի Փրիքվիլոու գյուղում։ Որոշ ժամանակ բրիտանուհին ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատել է որպես դայակ, սակայն ավելի ուշ վերադարձել է իր տուն, որտեղ ապրել է մինչև խոր ծերություն։ 1940 […]
09:07 04.11.2023
Չինաստանում ամուսնացած կինն ամուսնացել է այլ տղամարդկանց հետ՝ գումար և հարսանեկան նվերներ ստանալու համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։ Ցզյանսու նահանգից Չժոու ազգանունով 35-ամյա կինը օրինական ամուսնացած էր և դուստր էր մեծացնում, երբ սկսեց ամուսնուց գաղտնի հանդիպել այլ տղամարդկանց հետ: Կնոջ ամուսինը գաղափար չուներ նրա գործերի մասին, քանի որ նա […]
08:24 04.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:04 04.11.2023
Գազայում կանայք ստիպված են ծննդաբերել փողոցներում, փլատակներում, գերհագեցած հիվանդանոցներում կամ փախստականների կենտրոններում՝ շատ վատ սանիտարական պայմաններում, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ: «14 հիվանդանոցների և 45 առաջնային բուժօգնության կենտրոնների փակմամբ որոշ կանայք ստիպված են ծննդաբերել ապաստարաններում, սեփական տներում, փողոցներում, փլատակներում կամ գերբեռնված առողջապահական հաստատություններում, որտեղ սանիտարական պայմանները վատանում են և […]
23:50 03.11.2023
Չինուհին ամուսնացել է հրշեջի հետ, ով փրկել է նրա կյանքը։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ Հրշեջների խումբը չինուհուն փրկել է Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու բնակելի շենքից ընկնելուց։ Կինը պատրաստվում էր ցած նետվել բարձրահարկ շենքից։ Տեսնելով, որ իրեն օգնության են հասել փրկարարները, խուճապի է մատնվել և սայթաքել։ Կնոջը հաջողվել է բռնել քիվը և կախվել շենքի եզրից։ […]
23:23 03.11.2023
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, […]
21:22 03.11.2023
Ռուսաստանում կվաճառվի հազվագյուտ 102 տարվա վաղեմության մեքենա. այս մասին հրապարակումը հայտնվել է Avito Auto պորտալում։ Սամարայի շրջանից վաճառողն առաջարկել է գնել 1922 թվականի արտադրության Ford T մեքենա՝ 68 հազար կիլոմետր վազքով։ Գովազդի համաձայն՝ 20 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով աշխատող մեքենան ունեցել է միայն մեկ սեփականատեր։ Փոխարկիչի արժեքը 17 մլն ռուբլի է։ Մայիսին հաղորդվեց, որ Ռուսաստանում […]
21:08 03.11.2023
Երևանի գեղեցկությունը, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շենքերի նշանակությունն ու տեսքն ավելի ակնառու դարձնելու նպատակով 2024 թ.-ի հունվարի 1-ից իրագործվելու է նախագիծ՝ «Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները» խորագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Մեկ տարուց ավելի մենք Երևանի ավագանու որոշմամբ՝ նախագծի մակարդակով պատրաստեցինք չափորոշիչները, որոնք ընդունվեցին ավագանու […]
20:35 03.11.2023
Նոյեմբերի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 […]
20:25 03.11.2023
Նոյեմբերի 3-ին, ժամը 16։02-ին Գեղաքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18:04-ին: Այրվել է մոտ […]
19:20 03.11.2023
Երևանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է աշնանային էտը: Մայրաքաղաքում իրականացնում են նաև արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքներ: «Այն փողոցներում, որտեղ կան թեղի տեսակի ծառատեսակներ, մենք նախատեսում ենք դրանք աստիճանաբար փոխել Երևան քաղաքում: Այդ փողոցներում լրացումներ չենք կատարում: Մաշտոցի պողոտայի ծառատունկը, լրացման աշխատանքները մեզ մոտ նախատեսված էր գարնանը իրականացնել, բայց չստացվեց: Բարձրացված մանիպուլացիաների արդյունքում այդ աղմուկը մեզ ետ […]
18:05 03.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում կայացրած որոշմանը, ըստ որի հերթական միջոցներ […]
17:47 03.11.2023
Քննություն է իրականացվում պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները: Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդ՝ կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է […]
17:00 03.11.2023
Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականի օգոստոսի 21-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ և 113-րդ հոդվածների մեղադրանքով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելը: […]
16:03 03.11.2023
Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել արցախցի հինգերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աղջիկ երեխան, ում անվանակոչել են Վիկտորյա, ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ապաստանած Սերգեյ և Լիլիթ Սարգսյանների […]
15:25 03.11.2023
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Հ․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ե․ Հ․-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։ Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային […]
15:04 03.11.2023
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Այս մասին այսօր Ազգայն ժողովում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, […]
14:53 03.11.2023
Առողջապահության նախարարությունը հայտարարում է ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակների մասին Երևանի բոլոր վարչական շրջաններում` նոյեմբերի 6-ից: Նախատեսված է` ֆիզիկական և շնչառական մարզանք առողջությանը վերաբերող թեմաներով զրույց-քննարկումներ Հասցեներն ու ժամանակացույցը` այստեղ։
14:16 03.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 27-ի N 2247-Ա/2հրամանովհաստատվել է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից. իրականացման տևողությունը 60 ամիս է։ Մրցույթի հիմնական նպատակներից է ՀՀ գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդումն ու զարգացումը: Ֆինանսավորման երաշխավորված […]
13:58 03.11.2023
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Վրացյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 60-ամյա Տիգրան Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:52 03.11.2023
Վերջին տարիների համեմատ այս տարի «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նկատմամբ աննախադեպ ակտիվություն է նկատվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Վեդին և Գավառը։ Նախորդ տարիներին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված քաղաքներում իրականացված աշխատանքները, քաղաքների կողմից սահմանված նոր նշաձողերը, ծրագրի հանրահռչակման և տեսանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքները, ըստ ամենայնի, տվել են իրենց […]
13:25 03.11.2023
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 2-ին Տիգրան Պետրոսյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: 53-ամյա վարորդը փորձել է պարեկներին փող տալ: Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: Կատարվում է նախաքննություն:
13:19 03.11.2023
Նոյեմբերի 2-ին, ժամը 04.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Պտղնի գյուղի վարչական տարածքի ակումբներից մեկի մոտ, ծեծկռտուք է, դանակահարված քաղաքացի կա, և ահազանգը փոխանցվել է շտապօգնություն: Րոպեներ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից էին հայտնել, որ շտապօգնության խումբը Պտղնիի վարչական տարածքից բուժօգնության է տեղափոխել 36-ամյա երիտասարդի: Հաջորդ […]
13:07 03.11.2023
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի դպրոցներն ու մանկապարտեզները հաջորդ ուսումնական տարվանից կհրաժարվեն կարմիր մսից։ Ներկայացված նախագծին կողմ է քվեարկել Կոպենհագենի քաղաքային խորհրդի անդամների մեծամասնությունը, հայտնում է դանիական DR հեռուստաալիքը։ «Հաջորդ ուսումնական տարվանից Կոպենհագենի մունիցիպալիտետի դպրոցներում և երեխաների խնամքի կենտրոններում կարմիր միս այլևս չի մատուցվի: Կոպենհագենի քաղաքապետարանի մեծամասնությունը երեկ երեկոյան կողմ է քվեարկել դրան», – ուրբաթ հաղորդում է […]
12:50 03.11.2023
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.06-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Հունդաի», «Նիսան», «Լեքսուս» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. անհայտ ավտոմեքենայի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]