TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ ավտոմեքենայում

19:10 24.10.2023

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16։12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 16:33-ին: Այրվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը․ […]

̰
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի եղբայրը` փոքր Մհերը

19:04 24.10.2023

ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի եղբայրը` փոքր Մհերը։ Նոր մանկան ճիչը արմատապես փոխել է որդեկորույս ընտանիքի կյանքը՝ դառնալով ապրելու իմաստն ու հույսը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին

18:52 24.10.2023

Հայոց լեռների արքան՝ Կովկասյան ընձառյուծը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

̰
Չարենցավանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված ծննդկանի երեխան մահացած է ծնվել․ մեղադրում են մանկաբարձին

18:28 24.10.2023

Հոկտեմբերի 18-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկան,Կոտայքի մարզի բնակիչ Օվսաննա Հակոբյանի նորածինը մահացել է։ Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Օվսաննան ասում էր, որ հոկտեմբերի 16-ին, հղիության 6-րդ ամսում է գտնվել և իրեն վատ զգալու պատճառով դիմել է «Չարենացավան» բժշկական կենտրոնի ծծնդատանը՝ իրեն հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Պողոսյանին, ով լուրջ չի […]

̰
Հրդեհ ՀրազՋԷԿի տարածքում

18:12 24.10.2023

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13։01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀրազՋԷԿի տարածքում գտնվող երկաթե չշահագործվող շինությունում այրվում է փայտ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 16։50-ին։ Չշահագործվող շինության ներսում այրվել է մոտ 38 խմ փայտ։

̰
Ազատ արձակված գերին լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը վարվել պատանդների հետ

15:56 24.10.2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերությունից ազատված 85-ամյա Յոչևեդ Լիֆշիցը պատմել է, որ հարձակման ժամանակ իրեն ծեծի են ենթարկել, սակայն հետո մարտիկներն իրեն լավ են վերաբերվել, դեղորայք ու սնունդ են տվել։ Լիֆշիցը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները նրան տարել են Գազայի հատված և թունելների «սարդոստայնի» մեջ: Կնոջ խոսքով՝ իրենից վերցրել են ժամացույցն ու զարդերը։ Նա հավելել է, […]

̰
Բեռնատարում մոտ 9 խմ փայտանյութ կար. Գորիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:45 24.10.2023

Հոկտեմբերի 22-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 33-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Մեքենայի թափքում մոտ 9 խմ փայտանյութ կար, որի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նա հայտնել է, որ փայտանյութը բարձել է «Արծվանիկի անտառպետության» պահաբաժնից։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի […]

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

15:08 24.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել

14:33 24.10.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 57-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվեց տղամարդու տունը: Չհրկիզվող պահարանից հայտնաբերվեցին թղթե 22 փաթեթ՝ ընդհանուր 68,95 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, ևս երկու փաթեթ՝ մոտ 5 գրամ կանեփի սերմով: Տանիքում հայտնաբերվեց թղթե 3 փաթեթ՝ […]

̰
Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:37 24.10.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 52-ամյա Մհեր Մ.-ն: Նա 2017 թ. հուլիսի 24-ից Վոլգոգրադի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի ապօրինի կազմակերպումն ու անցկացումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին […]

̰
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել

11:31 24.10.2023

Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: […]

̰
Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր

11:21 24.10.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության […]

̰
Արագածի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու դեպք են բացահայտել

11:17 24.10.2023

Թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփ աճեցնելու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Գեղադիր գյուղում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի 36-ամյա մի բնակչի: Տղամարդը հայտնել է, որ տանն ունի կանեփի չորացված, մանրացված զանգված, իսկ բակում աճեցնում է կանեփ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկվել են գեղադիրցի տղամարդու […]

̰
Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 24-ամյա կնոջը, լուծիչ նյութ է լցրել նրա վրա և այրել. նա կալանավորվել է

10:47 24.10.2023

2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական […]

̰
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Ջրառատ և Քաղսի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:40 24.10.2023

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Ջրառատ և Քաղսի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում և Լարսում

08:04 24.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Հնդկաստանում ՀՀ դեսպանը ԱԳՆ ներկայացուցչի հետ կարևորել է հնդկական կողմի բարձրաստիճան այցերը Հայաստան

20:52 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Չարանջիտ Սինգհի (Charanjeet Singh) հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան (Nilakshi Saha Sinha), տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։ Քննարկվել են երկկողմ օրակարգային, այդ թվում՝ առաջիկա փոխադարձ այցերի կազմակերպման հարցեր՝ կարևորելով նաև հնդկական կողմի բարձրաստիճան այցերի նշանակությունը […]

̰
Մեկնարկել է փրկարարների ատեստացիան. փոխնախարարները հետևել են ընթացքին

20:40 23.10.2023

Հոկտեմբերի 23-ին ՆԳՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում մեկնարկել է փրկարար ծառայողների ատեստացիան, որին հետևել են ատեստացիոն հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Ներկա էին նաև ատեստացիոն հանձնաժողովի անդամներն ու փրկարար ծառայության ղեկավարությունը։ Ատեստացիայի մեկնարկից առաջ նրանք հանդիպել են փրկարար ծառայողներին և հաջողություն մաղթել։ […]

̰
Փարաքարում բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն

20:22 23.10.2023

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42)՝ մշակույթի տանը, բացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։ Կառավորության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կենտրոնում ներկայացված են ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն […]

̰
Արցախցիներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կհատկացվի ևս 50 հազարական դրամ

17:25 23.10.2023

Արցախից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։ 65 հազար 200 արցախցի արդեն օգտվել է 100 հազարական դրամ հրատապ աջակցությունից: Այս մասին հայտնել են «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև մանրամասներ է ներկայացրել արցախցիներին ուղղված հերթական սոցիալական աջակցության մասին: «Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր […]

̰
50-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

16:00 23.10.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 50-ամյա Հայկ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
«Կարմիր գծերին» կփոխարինեն նոր գծերը, կվերանայվեն արտաքին գովազդները. Երևանի քաղաքապետարան

15:05 23.10.2023

Մայրաքաղաքի «Հասարակական կարգի պահպանման ծառայությունը» հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերել է  իրավախախտման 61 դեպք: Տնտեսվարողները մինչև հունվարի 1-ը պետք է արտաքին գովազդն իրականացնեն Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներով: Գործակարգավարական նիստին քաղաքապետ Ավինյանն այս և այլ ոլորտների մասով տվել է նոր հանձնարարականներ: «Բոլոր տնտեսվարողները, ովքեր նախկինից ունեին այս գովազդի թույլտվությունները, պետք է գիտակցեն, որ մինչև հունվարի 1-ը […]

̰
2010 թ.-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով

14:18 23.10.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 54-ամյա Տիգրան Հ.-ն, որը 2010 թ. մարտի 17-ից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

13:53 23.10.2023

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 41-ամյա Վարդան Գ.-ն: Նա մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Վարդան Գ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

̰
Արմավիրի քրեական հետախույզներն ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

13:47 23.10.2023

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 61-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահները մեկնեցին նշված հասցե: Նրանք ակնհայտ տեսանելի վայրում նկատեցին կանեփի չորացված բույսեր: Տղամարդը հայտնել է, որ նաև տանն ունի կանեփից պատրաստված չոր զանգված: Դեպքի առթիվ նախաձեռնվել […]

̰
Կրակել և վնասել էր համագյուղացու մեքենան

13:18 23.10.2023

Հոկտեմբերի 22-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ նկատել է, որ իր «Շևրոլե» մակնիշի մեքենայի վրա հրազենային հետքեր կան: Դեպքի վայրի զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են որսորդական ողորկափող հրազենի երկու կոտորակներ: Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ էր արձակել

12:59 23.10.2023

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 02.00-ին Նուբարաշենի 9-րդ փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել: Նուբարաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը ներկայացել է […]

̰
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծվեն հատկապես ազգային փոքրամասնությունների համար

12:35 23.10.2023

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը տեխնիկական եւ բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետում առաջարկել եմ «զավակ» բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը կամ անձինք, որոնք ունեն քաղաքացի զավակ կամ ծնող: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի […]

̰
55-ամյա տղամարդը հետախուզվում էր Մարոկկոյի իրավապահների կողմից

12:29 23.10.2023

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 20-ին Ներքին Չարբախի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 55-ամյա Մայ Ա.-ին: Նա մարտի 13-ից Մարոկկոյի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

12:25 23.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին:

̰
BACK_TO_TOP