10:52 23.10.2023
Արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը դիմել է ՀՀ Կառավարությանը` Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից, ս.թ. սեպտեմբերի 25֊ից հոկտեմբերի 31֊ը ընկած ժամանակաընթացքում, տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ներելու խնդրանքով։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Գիտակցեկով որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները Արցախում […]
08:44 23.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հարզդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա կնոջ հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան […]
08:12 23.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 23.10.2023
Հոկտեմբերի 22-ին, ժամը 23:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շինուհայր գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:26-ին, մարվել՝ 01:52-ին: Այրվել են չշահագործվող տան մուտքի փայտե ծածկը մոտ 40 քմ, […]
23:25 22.10.2023
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 14:30-ին: […]
20:35 22.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Վանաձորում գտնվող արցախցի երեխաների համար անցկացվեց «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառումը: Այս մասին հայտնում է Վանաձորի համայնքապետարանը։ Վանաձորի Շառլ Ազնավուր անվան մշակույթի պալատում 2-11 տարեկան 340 արցախցի երեխա մասնակցեց հեքիաթային շոու ծրագրի’ ծաղրածուի, հեքիաթների կերպարներիուհսկա մուլտհերոսների մասնակցությամբ։ Նախաձեռնությունը «Բեյբի բում» կազմակերպության տնօրեն Հենրի Հովսեփյանին է, որն իրականացվեց Վանաձորում գործող […]
18:54 22.10.2023
Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնութան ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել […]
17:10 22.10.2023
«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ․Խ․-ն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից Մ․Խ․-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և […]
14:56 22.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 38 շենքի հարևանությամբ, տրոլեյբուսի հոսանքալարերը պոկվել, վնասել են էլեկտրալարերն ու կախվել ճանապարհով մեկ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: Չեն վնասվել նաև տվյալ հատվածով անցնող տրանսպորտային միջոցներ: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի […]
14:28 22.10.2023
Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։ Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ […]
12:42 22.10.2023
Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են […]
11:49 22.10.2023
Հոկտեմբերի 22-ին, ժամը 08:49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կարասար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին, «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան […]
11:30 22.10.2023
Բուենոս Այրեսից hոկտեմբերի 21-ին Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ […]
10:07 22.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:32 21.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնում է, որ եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրներ է բարձրաձայնել Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում։ «Սինջարի ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, մտահոգություն ունեն, որ իրենց […]
22:07 21.10.2023
Ժամանակակից երեխաները մեծացել են այնպիսի պայմաններում, երբ ցանկացած տեղեկատվություն հասանելի է նրանց, մինչդեռ ավագ սերունդը սովոր է այն փաստին, որ ամբողջ գիտելիքը ձեռք է բերվում ավելի երկար, ավելի փորձառու գործընթացի միջոցով: Երիտասարդ սերունդը չի հասկանում մեծահասակների փորձի արժեքը: Բացի դրանից, նրանք սովոր են գործել շատ ավելի արագ։ Հոգեբան Իրինա Գրիշինան Gazeta.Ru-ին պատմել է ժամանակակից և […]
20:27 21.10.2023
Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]
19:46 21.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանն արձանագրել […]
19:29 21.10.2023
Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հայտնում է․ «Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։ Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց […]
18:58 21.10.2023
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» հիվանդանոցային խմբի վիրաբույժ, Ֆրանսիական լույս ասոցիացիայի հիմնադիր բժիշկ Լևոն Խաչատրյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։ Նրանք մտքեր են փոխանակել Արցախից բռնահանվածների առողջապահական և սոցիալական կարիքների վերաբերյալ:
18:23 21.10.2023
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքն այսօր բերվել էր Զինվորի տուն և կատարվեց անձնակազմի օրհնություն: Այդ մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։ Այսօր նշվում է ավետարանիչների տոնը, և քանի որ Ղուկասը նաև բժիշկ էր, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս օրը՝ հոկտեմբերի 21-ը հռչակվել է բժշկական ոլորտի սպասավորների օրհնության օր: Օրհնության կարգը կատարեցին Իզմիրլյան բժշկական […]
17:55 21.10.2023
Միանվագ 100 հազար դրամի չափով աջակցության գումարներն արդեն փոխանցվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ շահառու հանդիսացող անձանց շուրջ 95 տոկոսին, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը ստացած շահառուների ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 200 անձ։ «Որոշ մասի գումարները փոխանցվելու […]
17:50 21.10.2023
ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն կցագրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 41 հազար անձ, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում իր բուժումը շարունակում է 151 անձ: Նախորդ շաբաթների ընթացքում լավացումով 100 անձ արդեն դուրս է գրվել և շարունակում […]
17:08 21.10.2023
ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 260 միլոն դրամ է հատկացրել մարզպետարաններին` ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենցաղային կարիքները հոգալու համար, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Բաշխումը տեղի է ունեցել ըստ մարդկանց տեսակարար կշռի, ովքեր կայանել են այդ մարզերում: Այդ գումարները մարզպետներին տրամադրվել են մի քանի […]
14:25 21.10.2023
Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։ Մարզերում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ […]
13:30 21.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]
13:14 21.10.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Փարաքար գյուղի ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:45-19:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի, Արաբկիր 39, 41, 43 փողոցների, Կոմիտասի 54-54Բ զույգ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
12:59 21.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, […]