TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը

20:31 27.10.2023

750-ից ավելի թեմաներ, մոտ 3200 հեղինակներից ընդգրկված ասացվածքներ, ասույթներ, աշխարհի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող գունեղ էջեր. լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած 5 տարիների ծավալուն աշխատանքը ամփոփող «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը: Սա Գրենիկ Հակոբյանի 2-րդ հեղինակած գիրքն է. առաջինը հրատարակվել է 2019-ին: Այն վերաբերել է գործարարությանը, իր մեջ ընդգրկել է լավագույն մտքեր, կյանքի տարբեր […]

̰
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:55 27.10.2023

Հոկտեմբերի 27-ին, ժամը 18։30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Բովեր» կոչվող հանդամասում քաղաքացին և իր ընկերը մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Բովեր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ս. Հ․-ին (ծնված 2007 թ․) […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին

19:43 27.10.2023

Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանական Կարմիր Խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։ Զրույցի ընթացքում Հայոց […]

̰
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը արցախցիներին կտա բարձր երաշխիքներ

18:16 27.10.2023

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։ Վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրից էլ արդեն օգտվել է 41 հազար 611 անձ: Արցախից բռնի տեղահանված անձանց երեկ Կառավարության որոշմամբ տրվեց նաև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս գործընթացի ու աջակցության ծրագրերի […]

̰
Հուշանվեր-թղթադրամներով խարդախությունները շարունակվում են. իրավապահները հորդորում են զգոն լինել

14:57 27.10.2023

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի 36 և 37 տարեկան բնակիչներ խարդախությամբ իրացնում են հուշանվեր-թղթադրամներ: Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզային, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սեբաստիայի փողոցում խարդախություն կատարելու պահին նրանց հայտնաբերեցին ու ձերբակալեցին: 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց չորսական 100 և […]

̰
Արմավիրի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել

14:52 27.10.2023

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ իրացնելով ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները, հոկտեմբերի 24-ին Արմավիրի շուկայի տարածքում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Սարդարապատ գյուղի 60-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: 60-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են […]

̰
Հետախուզվող երիտասարդները հայտնաբերվեցին Էրեբունու փողոցում

14:19 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ԱԱԾ ԵՔՎ աշխատակիցների հետ, հոկտեմբերի 26-ին Էրեբունու փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 19-ամյա Մանվել Պ.-ին և 18-ամյա Վալերի Գ.-ին: Նրանք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

14:01 27.10.2023

Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից […]

̰
Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

13:22 27.10.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կանեփ աճեցնելու մի քանի դեպք են բացահայտել: Հոկտեմբերի 24-ին օպերատիվ տեղեկությունների հետքերով նրանք մեկնել էին Էջմիածնի 50-ամյա մի բնակչի տուն: Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է կանեփից պատրաստված չոր զանգված, ինչպես նաև զինամթերք ունի: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջը ներկայացնել իրավապահներին: Նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Դոնի Ռոստովի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

12:42 27.10.2023

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները հոկտեմբերի 26-ին Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշե» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 33-ամյա վարորդ Արտուշ Գ.-ն օգոստոսի 14-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ձյան պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

11:00 27.10.2023

Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան պատճառով հետաձգվել է առնվազն 37 չվերթ, ևս ութը չեղարկվել է։ Այս մասին տեղեկությունը պարզ է դառնում Yandex Schedule ծառայության տվյալներից: Մոսկվայի ժամանակով ժամը 7:50-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 10 չվերթ, երկուսը չեղարկվել է, «Դոմոդեդովոյում»՝ 19 հետաձգվել է, վեցըէ չեղարկվել, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է ութ չվերթ: Նախօրեին Հիդրոմետկենտրոնը ձյան, բքի և […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:07 27.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բանտից ուղղաթիռով փախած ֆրանսիացին պատմել է, որ ոգեշնչվել է հայտնի ֆիլմից

23:42 26.10.2023

Ֆրանսիայում բանտից ուղղաթիռով փախած բանտարկյալին նոր ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հայտնում է Le Monde-ը։ 51-ամյա Ռեդուան Ֆայիդը փախել է Ռեո քաղաքի բանտից 2018 թվականի հուլիսի 1-ն։ Հանցագործի հարազատները ուղղաթիռ են իջեցրել բանտի ներքին բակում, որտեղ հատուկ պաշտպանիչ ցանց չկար։ Ուղղաթիռն առևանգել էր Ֆայիդի  եղբայրը՝ Ռաշիդը, պատանդ վերցնելով օդաչուին։ Բանտից փախած ֆրանսիացին երեք ամիս մնացել […]

̰
Իտալիայում անօթևանը շահել է 37 հազար եվրո, բայց չի կարողանում գումարը վերցնել

23:20 26.10.2023

Կենտրոնական Իտալիայի Սենիգալիա քաղաքից անօթևան տղամարդը վիճակախաղով շահել է 37000 եվրո, սակայն չի կարող վերցնել իր շահումը, քանի որ չունի անհրաժեշտ փաստաթղթեր, գրում է Corriere Adriatico թերթը։ Ջանլուիջին՝ Կասանո մականունով, որը նա ստացել է ի պատիվ Ռոմայի և Մադրիդի «Ռեալի» հայտնի նախկին ֆուտբոլիստի, Անկոնա նահանգի քաղաքում վիճակախաղի տոմսերի մշտական ​​գնորդն էր և միշտ օգտագործում էր […]

̰
Թբիլիսին Երևանին ու Բաքվին կրկին իր միջնորդական ծառայություններն է առաջարկում

22:43 26.10.2023

Վրաստանի վարչապետը կրկին հիշեցրել է այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման հարցում Թբիլիսին պատրաստ է հատուկ  առաքելություն ստանձնել: Այդ մասին Իրակլի Ղարիբաշվիլին ասել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի բացման իր խոսքում: Կոնկրտ ի՞նչ է ենթադրում Ղարիբաշվիլիի նախաձեռնությունը և  ինչպե՞ս է Բաքուն վերաբերվում այս նախաձեռնությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօրվա այդ ֆորումի […]

̰
Աշտարակում քաղաքացին ընկել է փոսը

21:00 26.10.2023

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի Հերոսներ փողոցի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացի Ա. Դ.-ին (ծնված 1987 թ․) […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում

20:55 26.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, որոնք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի […]

̰
Այրվել է մոտ 600 հակ անասնակեր

20:18 26.10.2023

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Արցախի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:24-ին, մարվել՝ 18:34-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

̰
Քայլեր են ձեռնարկվում անշարժ գույքի ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու ուղղությամբ

18:43 26.10.2023

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում թղթային փաստաթղթաշրջանառության ծավալները նվազեցնելու նպատակով՝ կստեղծվի էլեկտրոնային միջավայր: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) և Կադաստրի կոմիտեի e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում: Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գույքի տեղեկատվության տրամադրման համար դիմումների հետ ներկայացվում են փաստաթղթեր։ […]

̰
Նոյեմբերի 1-ից կգործեն նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար

18:14 26.10.2023

Նոյեմբերի 1-ից կգործեն նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 🔹Ժամը 10:00-21:00-ը շենքերից պետք է ապահովեն առնվազն 10 մ հեռավորություն 🔹 21:00-23:00-ը՝ 100 մ: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք

17:17 26.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է որպես միջոցառման շահառու դիտակել նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձանց, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 […]

̰
Սպանություն Պապինո գյուղում. Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողին

15:50 26.10.2023

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Բավրայի սահմանային անցակետում ձերբակալվեց և Աշոցքի բաժին տեղափոխվեց Գյումրիում հաշվառված 43-ամյա մի տղամարդ: Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականին, ՌԴ Կալուգայի մարզի Պապինո գյուղում, ազգությամբ հայերի միջև ծագած վեճի հետևանքով: Լինելով բռնցքամարտիկ` այն ժամանակ դեռևս 33-ամյա տղամարդն օգտագործել էր մասնագիտական հմտությունները, նաև […]

̰
Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:43 26.10.2023

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արմավիրցի 37-ամյա մի տղամարդ տան նկուղում և կից օժանդակ շինությունում կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեում զննություն կատարվեց։ Նկուղից հայտնաբերվեցին դեղանականաչավուն չորացված, մանրացված զանգված՝ ընդհանուր մոտ 580 գրամ, և արմատախիլ արված կանեփի երկու բույս։ Թմրանյութ պահելու և […]

̰
Եղեգնաձորի բնակիչը դանակահարել էր 33-ամյա երկու տղամարդու․ նախաքննությունն ավարտվել է

15:16 26.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնաձորի 38-ամյա բնակչի կողմից դանակի գործադրմամբ 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023 թվականի փետրվարի 12-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կտրած-ծակած թափանցող վերքեր» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 33-ամյա երկու տղամարդ՝ Վայոց ձորի […]

̰
Սոչիի իրավապահների կողմից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

14:33 26.10.2023

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 25-ին Բազումի բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Պ.-ն: Նա ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (Մարդու առևանգումը) մեղադրանքով: Արթուր Պ.-ի կամովին ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը կալանավորվեց

14:03 26.10.2023

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 25-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 33-ամյա Արա Մ.-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Մեթամֆետամին ու մարիխուանա. Քրեական ոստիկանության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումը

13:40 26.10.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին Արաբկիրի գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ձերբակալվեցին Երևանի բնակիչ, 30, 33 ու 35 տարեկան երեք տղամարդ և, վերջինիս վարած «Նիսանով» հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ 33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին […]

̰
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Արմեն Փամբուխչյանը

13:26 26.10.2023

Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու արտահերթ նիստ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է ընտրված ավագանու անդամներին, խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: Արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը, Սարգիս Մադաթյանը: Փոխքաղաքապետերը հանդես են եկել ելույթներով: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Երևանի թիմը համալրած նոր պաշտոնյաները […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:23 26.10.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 36-ամյա Մյասնիկ Գ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 13-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 267.1-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Պարեկները վանաձորցի երիտասարդին հայտնաբերեցին հանցանքի վայրում

12:59 26.10.2023

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.27-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Վանաձոր քաղաքի հանրախանութներից մեկի աշխատակիցն ու հայտնել, որ հանրախանութի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, որ խանութում դիմակավորված անձ կա, հնարավոր է, որ գողության նպատակով է մուտք գործել: ՊԾ Լոռու մարզի պարեկները Տիգրան Մեծի փողոցում ծառայության ընթացքում ժամը 00.37-ին նշված հանրախանութի նկուղում հայտնաբերել, գողության […]

̰
BACK_TO_TOP