TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շենքի բակում բարձր խոսելու շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ

12:50 21.10.2023

Հոկտեմբերի 20-ին, Ժամը 23.00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաներում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում բարձր խոսելու շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

12:33 21.10.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին, ժամը 04.00-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 22-ամյա Խաչիկ Թ.-ն, որը հոկտեմբերի 2-ից ոստիկանության Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: […]

̰
Հետախուզվում էր կաշառք տալուն հանցակցելու մեղադրանքով

12:10 21.10.2023

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 65-ամյա Սուրեն Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի (Կաշառք տալուն հանցակցելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

11:44 21.10.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտով, և չորս փամփուշտ: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

̰
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը

11:07 21.10.2023

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և կոմունալ վճարների օժանդակության ծրագիրը։Կառավարության Ֆեյսբուքի էջում ներկայացվել է հարցազրույց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:54 21.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ինչի՞ համար են թուրքական F-16 կործանիչները կրկին տեղափոխվել Ադրբեջան

23:12 20.10.2023

Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]

̰
Հոգեբանը խոսել է երեխաներին գնահատականների համար գումարով պարգևատրելու վտանգների մասին

22:11 20.10.2023

Երեխաներին լավ գնահատականների դիմաց փողով խրախուսելը հանգեցնում է նրան, որ երեխան կորցնում է նոր գիտելիքներ ձեռք բերելու դրդապատճառը: Այս կարծիքը հայտնել է հոգեբան Բոգդան Դերյաբինը։ Մասնագետն ընդգծել է, որ փողով մոտիվացիան սկզբում արագ արդյունք է տալիս և գործում, բայց հետո երեխան կորցնում է առանց վարձատրության սովորելու մոտիվացիան, քանի որ ծնողները երեխային կրթական մոտիվացիայից տեղափոխում են […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանին

20:52 20.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 20- ին, ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Ամերիկայի հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում […]

̰
Կամո Ցուցուլյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ակադեմիա՝ ծանոթանալու ատեստավորման ընթացքին

20:46 20.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ատեստավորման գործընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Կամո Ցուցուլյանը՝ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի և ՃԿՊԱ ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ եղավ տեխնիկական սարքավորումներով հագեցած և հատուկ կահավորված այն լսարանում, որտեղ նախատեսվում է […]

̰
Հարյուր հազար դրամ աջակցությունն արդեն իսկ վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 95 հազար 200 անձի

20:18 20.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95 հազար 200 անձ, այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Աղբյուրը հիշեցնում է, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ […]

̰
Արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում

18:40 20.10.2023

Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը 101 հազար 848 է: Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը արցախցիներին կոչ է անում հաշվառվել: Հումանիտար կենտրոնից հայտնում են, որ արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ «Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 721, Արագածոտնում […]

̰
Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաների համար

17:47 20.10.2023

Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաներին: Թեմայի շուրջ այսօր խոսել են մասնագետներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները: «2 տարեկանների համար՝ կրտսեր առաջին տարիքային խմբերի մասով, իսկապես Երևանում կա խնդիր: Թեև մեր մանկապարտեզները 162-ն են, բայց ընդամենը շուրջ 70 մանկապարտեզում են ձևավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր: Այդ ամենը լիցենզիայով է, բայց լիցենզիան ուղղակի, ուզում եմ այդ […]

̰
Շուրջ մեկ տարի մեքենաներից ավտոպահեստամասեր գողացող երիտասարդները հայտնաբերվել ու ձերբակալվել են

16:50 20.10.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային մաքսատուն-վարչության» ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 29 և 30 տարեկան գյումրեցի երկու երիտասարդ այս տարվա տարբեր ժամանակահատվածներում մաքսատան տարածքում կայանված մեքենաներից պարբերաբար գողություններ են արել: Հոկտեմբերի 18-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել ու Կումայրիի բաժին են տեղափոխվել: […]

̰
Բնակարանային գողության մեջ կասկածվող երիտասարդները հայտնաբերվեցին

16:30 20.10.2023

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում բնակարանային գողության մասին հաղորդում էր ստացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին գողության մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է: Այգեհովիտցի երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով հայտնաբերեցին նաև գողության մեջ կասկածվող մյուս՝ 21-ամյա երիտասարդին, որը նույնպես Այգեհովիտ գյուղի […]

̰
Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

14:11 20.10.2023

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Հարություն Ս.-ն: Նա սեպտեմբերի 9-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

13:54 20.10.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 19-ին տղամարդը Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 3,42 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

̰
Որոնվում է տեսանյութում երևացող անձը

13:46 20.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

̰
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

12:51 20.10.2023

Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա ԱլԱզրիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու ընտանիքների հզորացմանն […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

11:42 20.10.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը` բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Նոյեմբերյանի և Դիլիջանի բաժիններում արձանագրվել է հրացաններ և ռազմամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են ակոսափող հրազեն ու ռազմամթերք։ Իջևանի […]

̰
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

11:11 20.10.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 19-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Սամվել Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 155-րդ (Սպանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սամվել Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարար վարչություններիրականացնում են բնակչության իրազեկման և վարվելակերպի կանոնների ուսուցման միջոցառումներ

10:34 20.10.2023

Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերում կազմակերպվել և անցկացվել են վարժանքներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև թեմատիկ դասընթացներ։ Քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» և «Ազդարարում, պատսպարում և տարահանում»։ Ուսուցանվողներին ներկայացվել էր նաև «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության […]

̰
Հայտնաբերվել են անվավեր փաստաթղթերով օտարերկրացիներ

10:20 20.10.2023

Հանցավորության դեմ համատեղ միջոցների միջպետական ծրագրի շրջանակներում, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համակարգմամբ, տարածքային ստորաբաժանումների հետ նրանց սպասարկման տարածքներում, պարբերաբար իրականացվում են անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումներ: Հերթական համատեղ միջոցառումն անցկացվեց ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ: Ստուգայցեր կատարվեցին սպասարկվող տարածքի հյուրանոցներում, օտարերկրացիների կողմից վարձակալած բնակատեղիներում: Հայտնաբերվեցին ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրերի և վիզաների վարչության Կոտայքի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 20.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Տիգրան Խաչատրյանը և Ֆիլիպ Լըկլերկն ընդգծել են բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ ծրագրերի կարևորությունը

23:40 19.10.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվիրակությանը, ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները

21:40 19.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի […]

̰
Կրակոցներ Երևանում. տղամարդն ասել է, որ կրակել է Արցախի նախագահի կողմից իրեն պարգևատրած ատրճանակից

20:31 19.10.2023

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, […]

̰
«Շողեր» մսուր-մանկապարտեզն օրենքի խախտմամբ օտարվել է. քրեական հետապնդում է հարուցվել համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

15:59 19.10.2023

Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: […]

̰
Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մեքենաներից գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են

15:54 19.10.2023

Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գյումրեցի երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Հյուսիսային մաքսատան տարածքում կայանված մի շարք մեքենաներից գողացել են պահեստամասեր: Հոկտեմբերի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա և 29-ամյա երկու երիտասարդների, որոնք խոստովանել են, որ գարնանից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած […]

̰
Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:39 19.10.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Փարաքար գյուղի 49-ամյա մի բնակիչ իր տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Տեղեկությունները հաստատվեցին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի վայրում նկատել են 21 կանեփի բույս: Տանտերը հայտնել է, որ տանը թմրանյութ է պահում: Դեպքի առթիվ […]

̰
BACK_TO_TOP