TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրները լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

21:23 02.10.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերին ու հետագա քայլերին ուղղված քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոնին», որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ […]

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 59 հազար 59 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից

20:50 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ 59 հազար 59 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական  աջակցությունից․ «Դա ենթադրում է, որ նրանք օգտվել են  կամ կեցավայրերից, կամ կան որոշ դեպքեր, երբ ԼեռնայիՆ Ղարաբաղից բռնի տեղահանված  ունեն կեցավայրեր, սակայն  նրանց տրամադրվել է  սնունդ, հիգիենայի պարագաներ, նախնական ֆինանսական միջոցներ»,-ընդգծել […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր 91 031 հայրենակից հաշվառվել է

20:36 02.10.2023

Այս ժամի դրությամբ ԼՂ-ից Հայաստան 100.520 անձ  է հատել Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21.107 տրանսպորտային միջոց։ Հաշվառվել է 91.031 անձ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ 59.059 անձ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից:

̰
ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քննիչների թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ

20:10 02.10.2023

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու […]

̰
Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 472 երեխա

18:37 02.10.2023

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը Երևանում ծնվել է 472 երեխա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Երևանի Կոնդ թաղամասում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը

14:12 02.10.2023

2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. վարչապետ

13:54 02.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում […]

̰
Հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

13:20 02.10.2023

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, «Շիրակ» օդանավակայանի սահմանային անցակետում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն: 2017 թ. սեպտեմբերի 22-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրին միանալու հնարավորություն

13:00 02.10.2023

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրի նպա­տակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարութ­յու­նում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել

11:50 02.10.2023

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, առնվազն 20 չվերթ է հետաձգվել, ևս ութը չեղարկվել է, համաձայն Yandex-ի տվյալների։ Մոսկվայի ժամանակով՝ ժամը 9.14-ի տվյալներով՝ Վնուկովոյում չորս չվերթ է հետաձգվել, յոթը՝ չեղարկվել, ինը չվերթ հետաձգվել է Դոմոդեդովոյում, յոթ չվերթ՝ Շերեմետևոյում, ևս մեկը՝ չեղարկվել։ Երկուշաբթի օրը թանձր մառախուղ է եղել Մոսկվայի հյուսիս-արևմուտքին սահմանակից մերձմոսկովյան շրջաններում, տեսանելիությունը չի […]

̰
Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտաարդը ձերբակալվել է

11:42 02.10.2023

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, և ինքը, պաշտպանվելով, խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաև` գլխին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե: Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող […]

̰
Համագյուղացիների վեճը վերածվել էր խուլիգանության և ավարտվել դանակահարությամբ

11:19 02.10.2023

Համագյուղացիների վեճը վերածվել էր խուլիգանության և ավարտվել դանակահարությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

11:03 02.10.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ – չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, – հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

10:55 02.10.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Բժիշկը բացահայտել է ակնեներն ինքնուրույն հեռացնելու վտանգավոր հետեւանքները

10:28 02.10.2023

Հնդիկ թերապևտ և մաշկաբան Ռաջա Արորան բացահայտել է ինքնասեղմվող բշտիկների վտանգավոր հետևանքները։ Համապատասխան նյութը տեղ է գտել նրա TikTok էջում։ Բժշկի խոսքով՝ այս մեթոդը չի բարելավի արտաքին տեսքը, այլ կառաջացնի մաշկի կարմրություն ու այտուց։ Բացի դրանից, մասնագետը նշում է, որ բշտիկների սեղմումը հրահրում է սպիների և հիպերպիգմենտացիայի առաջացում, որոնք կարող են անհետանալ միայն մի քանի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 02.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

08:09 02.10.2023

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Վայք քաղաքներում, Նորատուս, Ախուրյան և Ձորաղբյուր գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել […]

̰
Արցախցի տատիկը խնամքով հարդարեց մազերը՝ ի հարգանք իր լսարանի. վերածնունդ լինելու է, նույնիսկ այս դժվարին ու աղետալի օրերից հետո. Դավիթ Դանիելյան

00:01 02.10.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված գրանցման կետում մի արտասովոր ու անսպասելի իրավիճակի ականատեսը եղա: Լրագրողը մոտեցավ մի ընտանիքի և խնդրեց մի քանի հարցի պատասխանել: Ընտանիքի տատիկը թոռնիկից ճշգրտեց՝ արդյո՞ք նկարահանելու են, թե՞ ոչ: Տեղեկանալով, որ նկարահանելու են՝ թոռնիկին խնդրեց […]

̰
Գիտնականները նոր նյութ են ստեղծել Արեգակի էներգիան «զսպելու» համար

22:51 01.10.2023

Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ կարողացել են նոր հատկություններ հաղորդել խոստումնալից կիսահաղորդչային նյութին: Նրանց խոսքով, նոր տեխնոլոգիան թույլ կտա լույսի ազդեցության տակ քիմիական ռեակցիաներ իրականացնել՝ էներգիա արտադրելու, ջուրը մաքրելու և այլ խնդիրներ լուծելու համար: Այն նաև կբարձրացնի ֆոտոբջիջների զգայունությունը։ Արդյունքները հրապարակվել են Communications Chemistry-ում։ Ֆոտոկատալիզը, այսինքն՝ լույսի էներգիայի օգտագործմամբ քիմիական ռեակցիաների արագացումը, այլընտրանքային […]

̰
Գիտնականները բացահայտել են դրական հույզեր զգալու ունակությունը նույնիսկ դեպրեսիայի ժամանակ

22:15 01.10.2023

Լոնդոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մի խումբ հոգեբույժներ պարզել են, որ նույնիսկ այնպիսի ախտորոշումը, ինչպիսին է դեպրեսիան, մարդուն չի զրկում դրական հույզեր զգալու ունակությունից։ Գիտական ​​աշխատանքը հրապարակվել է Journal of Affective Disorders ամսագրում։ Հետազոտության ընթացքում հեղինակները գնահատել են 1710 մասնակիցների արդյունքները, ովքեր իրենց վիճակը գնահատել են Մանչեսթերի կյանքի որակի կարճ սանդղակով (MANSA): Արդյունքների համաձայն՝ կլինիկական դեպրեսիա […]

̰
Արցախում նվիրյալ մարդկանց խումբը գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար. Գեղամ Ստեփանյան

20:10 01.10.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար: Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր […]

̰
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ

18:15 01.10.2023

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը […]

̰
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են. Հունան Թադևոսյան

17:43 01.10.2023

ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։

̰
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար. ՏԿԵ նախարար

17:02 01.10.2023

Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1350-ը։ Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` բռնի տեղահանված քաղաքացիներին տեղափոխելու համար։ «Մենք ավտոբուսների 2 […]

̰
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կփոխանցվի արցախցիների վարձավճարների գումարը. վարչապետի մամուլի խոսնակ

16:12 01.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 490 անձ է ժամանել Հայաստան, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 103 , այս մասին Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտնել է, որ տեղաբաշխում է տեղի ունենում ՀՀ տարբեր մարզերում, հաշվառման գործընթացին զուգահեռ ճշգրտվում են սոցիալական ծրագրերի իրագործման մեխանիզմները: «Եվս 1 խորհրդակցության […]

̰
Կանադացին կերել է 135 չիլի պղպեղ. «սկսվել են ուժեղ ցավեր»

15:05 01.10.2023

Կանադացի Մայքլ Ջեքը կերել է 135 չիլի պղպեղ՝ դրանով իսկ գերազանցելով իր սեփական համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Տղամարդուց պահանջվել է վեց րոպե 49,2 վայրկյան՝ 50 Carolina Reaper պղպեղ ուտելու համար։ Այս բանջարեղենը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակծու պղպեղը։ Ջեքը  շարունակել է` ուտելով ևս 85 պղպեղ։ Միջին հաշվով, մեկ […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հոկտեմբերի առաջին օրերին

14:20 01.10.2023

Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ին շրջանների զգալի մասում, շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 4-ին առանձին վայերում՝ […]

̰
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները ներկա են գտնվել «Համայնքային գործունեության հարցերի շուրջ» աշխատաժողովին

12:57 01.10.2023

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները շարունակում են հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր հիմնադրամների և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս օրերին սփյուռքահայ երիտասարդներն այցելել են ծրագրի գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ, հանդիպել հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի և իր թիմի հետ՝ ծանոթանալով հիմնադրամի գործունեությանը Հայաստանում: Մասնակիցների հանդիպումը «reArmenia» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ կրում էր ««ռեԱրմինիա». […]

̰
Համազգային աղոթքի օր Արցախի համար հոկտեմբերի 1-ին

11:53 01.10.2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում համազգային աղոթք Արցախի համար:  

̰
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը

11:48 01.10.2023

այ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: […]

̰
BACK_TO_TOP