18:05 10.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Այդ մասին հայտնում են ՔԿ տեղեկատվական բաժնից: ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի […]
15:48 10.10.2023
Երևանի քաղաքապետարանում գումարված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին 32 կողմ, 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ է ընտրվել Տիգրան Ավինյանը։ Բացի նրանից, այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նիստին մասնակցել են ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից 3-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:27 10.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները: «260 հազար զբոսաշրջիկ՝ 2023թ. սեպտեմբերին․ լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ): Արդյունքում մենք ունեցել ենք 1 միլիոն 850 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:05 10.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 58-ամյա Վլադիսլավ Պ.-ն: Նա 2009 թ. ապրիլի 23-ից Արաբական Միացյալ Էմիրությունների Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
13:15 10.10.2023
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ 2023 թ․ երրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Մասնավորապես, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2023 թ-ի երրորդ եռամսյակի […]
12:54 10.10.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել 49-ամյա Հովհաննես Ս.-ն: Նա 2001 թ. փետրվարի 5-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
12:09 10.10.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության` 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, մարդու առևանգման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի […]
11:44 10.10.2023
Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5: Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն […]
11:09 10.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է․ 2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու […]
10:17 10.10.2023
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Կառույցի կողմից 2023 թվականի սեպտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք: Մասնավորապես՝ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Ստացված 98 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 68 հաշվարկ՝ 223.180.870 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել […]
09:41 10.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների […]
08:52 10.10.2023
Մազերի ծավալը տեսողականորեն մեծացնելու համար մազերը ներկելու մեթոդները բացահայտել է գեղեցկության մասնագետ, ռուս ոճաբան Իվան Սուբոտան։ Մազերը վնասելը բավականին հեշտ է, բայց դրանք վերականգնելը՝ շատ դժվար և ժամանակատար։ Պահանջվում են թանկ պրոցեդուրաներ և դասընթացներ: Ըստ Իվան Սուբոտայի՝ օգնության կարող է գալ գունավորումը, որը տեսողականորեն կմեծացնի մազերի ծավալը և թույլ կտա հեշտությամբ անցնել մազերի վերականգնման շրջանը։ […]
08:31 10.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։ Լարսի […]
21:08 09.10.2023
Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45): Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,-նշված է հաղորագրության մեջ։
14:39 09.10.2023
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի բնակիչ երեք երիտասարդ իրենց մոտ պահում են կեղծ 20000-դրամանոցներ և պատրաստվում են իրացնել Արտաշատ քաղաքում և կից բնակավայրերում: Իրացնելով օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները հոկտեմբերի 7-ին երիտասարդներին Շահումյան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Արտաշատի բաժին, որտեղ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են կեղծ 20000-դրամանոց […]
12:58 09.10.2023
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին: 59-ամյա վարորդը ներկայացվել է […]
12:21 09.10.2023
«Ակտիվ քաղաքացի» հարթակը քաղաքացի Գագիկ Գրիգորյանից ստացել է առաջարկություն. Երևան քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ կիրականացվի ծառատունկ՝ քաղաքացիների կողմից միմյանց ծառ նվիրելու միջոցով։ Երևանի քաղաքապետարանը, հետաքրքիր համարելով այս առաջարկը, որոշել է այն քննարկել ձեզ հետ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Հաշվի առնելով, որ ցանկացած գաղափարի հաջողելը կախված է դրա կատարումից, հորդորում ենք նախագծի իրականացմանը կողմ անձանց […]
11:56 09.10.2023
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հսկա հերթեր են գոյացել ուղեբեռի սպասարկման համակարգում անսարքության պատճառով։ Օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը ֆիքսվել է Aviatorschina Telegram ալիքի կողմից տարածված տեսանյութում։ Պորտալի տվյալներով՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 05:00-ի սահմաններում հաշվառման ուղեբեռի գոտիները կանգ են առել: Արդյունքում, ուղեւորները տոմսեր տրամադրելուց հետո ստիպված են եղել իրենց ճամպրուկները տեղափոխել մեծ ուղեբեռի բաժին։ Հենց այստեղ է […]
11:21 09.10.2023
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 4-րդ գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 58-ամյա Ժորա Դ.-ին, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
11:13 09.10.2023
Ճարպակալումը որոշելու պարզ միջոց է նշել սննդաբան Միխայիլ Գինցբուրգը «Երեկոյան Մոսկվա»-ին տված հարցազրույցում։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հասակի վերջին երկու թվերին, քանի որ դրանք համարվում են նորմալ քաշ։ «Օրինակ, եթե մարդու հասակը 170 սանտիմետր է, ապա նրա նորմալ քաշը կազմում է 70 կիլոգրամ»,- բացատրել է բժիշկը։ Գիրությունը կարելի է հաշվարկել նաև մարմնի զանգվածի […]
11:06 09.10.2023
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող Նորիկ Բեգունցը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ ընդունվել է ստացիոնար բուժման: Հոկտեմբերի 7-ին հաղորդվել էր, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս է […]
10:45 09.10.2023
Տավուշի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:36 09.10.2023
Գերմանիայի Մաքս Պլանկի Կենդանիների վարքագծի ինստիտուտի և Բարսելոնայի բնական գիտությունների թանգարանի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է Հարավային Ամերիկայում և Եվրոպայի որոշ մասերում հայտնաբերված վանական պարակեթ թութակների ձայնային բնութագրերը: Նրանք եզրակացրել են, որ յուրաքանչյուր թռչուն ունի իր ուրույն ձայնային տոնը, որը թույլ է տալիս ճշգրիտ ճանաչել կոնկրետ անհատին: Հետազոտությունը հրապարակվել է Royal Society Open Science (RSOS) […]
10:18 09.10.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողությունները […]
09:52 09.10.2023
Այսօր Կոլումբոսի օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատնից։
08:12 09.10.2023
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։
08:02 09.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Պուշկինի լեռնանցքի թունելով՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00։ Լարսի […]
23:59 08.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները բնակություն են հաստատել նաև Լոռիում: Մարզային կառույցները փորձում են հրատապ լուծում տալ կեցության և առաջնային անհրաժեշտության այլ հարցերի:
21:44 08.10.2023
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: «Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 […]