TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր

10:54 29.09.2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը նոր սկզբունքով իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր: 2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնելու 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն ոլորտի մասնագետները: Հավաստագրման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների Օրենսդրական փոփոխությունների կիրարկումը սահուն կազմակերպելու և […]

̰
Մ. Շուշանյանը կալանավորվել է. նա ֆեյսբուքում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր էր հնչեցրել

10:46 29.09.2023

Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, […]

̰
Սպանության փորձ Հրազդանում

10:40 29.09.2023

Սպանության փորձ Հրազդանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել

10:12 29.09.2023

Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ բռնի տեղահանվածների հաշվառման կենտրոններում

09:53 29.09.2023

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

̰
Ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի և Պուշկինի լեռնանցքների թունելներով

09:30 29.09.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, […]

̰
Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին Հայաստան

23:58 28.09.2023

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արցախցիները Երևանի քաղաքապետարանի տրամադրած 25 ավտոբուսներով շարժվեցին դեպի Հայաստան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձ է ժամանել Հայաստան 22:00-ի դրությամբ

23:30 28.09.2023

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

̰
Արցախցի պետական գործիչներից էլ ո՞ւմ է Ադրբեջանը մտադիր մեղադրանք ներկայացնել

22:29 28.09.2023

Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի»  տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]

̰
Անահիտ Մանասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

20:45 28.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու […]

̰
ՌԴ խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները օրվա ընթացքում Ստեփանակերտից Սիսիան են տեղափոխել 114 մարդ, որից 78-ին՝ ծանր վիճակում

20:09 28.09.2023

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է նախարարության՝ սեպտեմբերի 28-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները շարունակել են Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած տեղի բնակիչներին, ինչպես նաև Ղարաբաղի բուժհաստատություններից հիվանդներին տեղափոխել Հայաստանի տարածք (Սիսիան բնակավայր)՝ նրանց՝ Երևան հետագա տեղափոխման համար։ Օրվա ընթացքում տեղափոխվել է 114 մարդ, որից 78-ը` […]

̰
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

19:56 28.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ. 34, 35, 36, 37, 38 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոցին հարակից առանձնատներ, Նորք՝ 17 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Դավիթ Բեկ փողոցի հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարին

19:33 28.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող […]

̰
Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած

19:17 28.09.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Ալյոշա Աղաջանյանը։ Ալյոշա Աղաջանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է. դատախազության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 28.09.2023

2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող տարածքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի […]

̰
Գործադիրը 360 մլն դրամ է հատկացրել ԼՂ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար

15:48 28.09.2023

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 […]

̰
Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ

15:37 28.09.2023

Այս օրերին Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

̰
Քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

15:23 28.09.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր: Նախագծի հեղինակի հավաստմամբ գործող օրենքով, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու […]

̰
Քննարկվել են ներառականության ապահովմանն ու մշակութային կրթությանն առնչվող մի շարք հարցեր

15:10 28.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։ Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ, բացի առօրյա […]

̰
Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ

14:03 28.09.2023

Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ

13:18 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերն այս պահին շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ […]

̰
Քանի՞ անձ է ԼՂ-ից ժամանել Հայաստան 12։00-ի դրությամբ

12:59 28.09.2023

12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 հազար 386 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

̰
46-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

12:44 28.09.2023

ՆԳՆ ոստիկանության Թալինի և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա Ներինա Պ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

̰
Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

12:07 28.09.2023

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկված 66-ամյա Գարիկ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

11:51 28.09.2023

Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության […]

̰
Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

11:41 28.09.2023

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, […]

̰
Հոգեբանական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին

11:29 28.09.2023

ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։ Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները ներկայացված են ստորև։ Ցանկ:

̰
Փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել են անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի  6 բնակչի

11:10 28.09.2023

ԱՀ ՆԳՆ-ից ուրախությամբ տեղեկացնում են, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

̰
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 65 հազար 500-ի. Տիգրան Խաչատրյան

11:00 28.09.2023

Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]

̰
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 ավտոբուսներ ուղևորվել են Խնձորեսկ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար

10:33 28.09.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար: Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն […]

̰
BACK_TO_TOP