TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

11:18 04.10.2023

Հինգ մարդ վիրավորվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնել է տեղական ոստիկանության կոմիսար Ռիչարդ Ուորլին։ Հրաձգությունը տեղի է ունեցել Բալթիմորի Մորգան պետական ​​համալսարանի մոտ։ Նախկինում հաղորդվում էր չորս տուժածի մասին։ «Այս պահին հայտնի է 18-22 տարեկան հինգ տուժածի մասին: Կարծում ենք, որ ստացած վնասվածքները չեն սպառնում նրանց կյանքին», – […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:12 04.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը […]

̰
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը

08:02 04.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը: Մուրադ Մակեդոնի Հակոբյանը ծնվել է 1955 թ. Երևան քաղաքում։ 1961-1971 թթ. սովորել է Հովսեփ Շամամյանի պարարվեստի դպրոցում։ 1973-1975 թթ. որպես պարող ծառայել է Կարմիր […]

̰
Հինգ պարզ հնարք՝ խրոնիկական հոգնածությունից ազատվելու համար

23:59 03.10.2023

Սննդաբան Կարինա Անթրամը պատմել է հինգ պարզ հնարքի մասին, որոնք կօգնեն ազատվել խրոնիկական հոգնածությունից։ Նրա խորհուրդը մեջբերում է Metro-ն։ Ըստ Անթրամի՝ ուժն ու էներգիան վերականգնելու համար առաջին բանը, որ պետք է անեք, սովորեք կառավարել ձեր մտքերն ու արարքները։ Նա նշել է, որ առանց ինքնատիրապետման ցանկացած ջանք անօգուտ կլինի։ «Մեծ, հավակնոտ, համարձակ նպատակ դրեք: Դա ձեզ […]

̰
Ֆրանսիան իր հիվանդանոցներում կընդունի ԼՂ-ից տարհանված ծանր վիրավորված 4 հիվանդի

23:25 03.10.2023

Ի հավելումն Հայաստանին արդեն իսկ տրամադրված 5 տոննա հրատապ բժշկական օգնությանը՝ Ֆրանսիան իր հիվանդանոցներում կընդունի Լեռնային Ղարաբաղից տարհանված ծանր վիրավորված 4 հիվանդի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, ով այսօր ժամանել է Հայաստան։

̰
Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին

22:20 03.10.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]

̰
Մոսկվայում կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից հանել պայուսակ, որի մեջ եղել է 20 մլն ռուբլի

20:28 03.10.2023

Մոսկվայի հարավ-արևելքում չորս անհայտ անձինք կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 20 միլիոն ռուբլի։ Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տեսանյութը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հարձակվողները փախել են արտասահմանյան Infiniti մեքենայով, նրանց որոնում են։ Տուժածը հոսպիտալացվել է։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի […]

̰
Նշվել են բանկոմատների հինգ սխալներ, որոնց պատճառով կարող եք գումար կորցնել

20:17 03.10.2023

Բանկոմատով որոշ գործարքներ կարող են հանգեցնել գումարի կորստի: Փրայմ գործակալության հետ զրույցում PG Partners իրավաբանական ընկերության ավագ կառավարիչ Պետր Գուսյատնիկովը թվարկել է հինգ տարածված սխալ. Առաջինը սխալ մուտքագրված PIN կոդն է: Երրորդ անհաջող փորձից հետո քարտը կարգելափակվի։ Իսկ եթե «պլաստմասսա»-ն խրվում է բանկոմատի ներսում, ապա պետք է բանկային մասնաճյուղում քաղվածք գրել և սպասել, որ աշխատակիցները […]

̰
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

19:38 03.10.2023

Երևանի Մետրոպոլիտենը հայտնում է․ «Հարգելի’ ուղևորներ, Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմի հսկայածավալ աշխատանքի շնորհիվ՝ մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30 վրկ։ Երևանի մետրոպոլիտենի աշխատակազմը հավատարիմ է իր կարգախոսին։ Մեր մեծ թիմի համար ամենակարևորն ուղևորների անվտանգ երթևեկությունն է։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ուղևորներին՝ ըմբռնման համար»։

̰
ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի

19:33 03.10.2023

ԿԽՄԿ-ն օգնել է սեպտեմբերի 29-ից ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց։ Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի թվիթերյան (X) էջում։ Կարմիր խաչի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թույլ է տվել օգնել ցանկացողներին տարհանել Արցախից. «Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք […]

̰
Արցախից բռնի տեղահանված Մանգասարյանների ընտանիքում ծնվել է երրորդ զավակը

19:27 03.10.2023

Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած Մանգասարյան ընտանիքի երրորդ զավակը։ Այդ մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի ծառայությունից։ Ծնողները փոքրիկին Լուսե են անվանակոչել՝ որպես լույս ու մխիթարություն այս ծանր օրերին: Փոքրիկն ու մայրիկը առողջ են։ Լուսեն ծնվել է 2570 գրամ քաշով ու 48 սանտիմետր հասակով։

̰
Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը

18:45 03.10.2023

Այսօր Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ են, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և […]

̰
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների  ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

18:41 03.10.2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար: Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների: Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի […]

̰
Արցախ. ՄԱԿ-ի ուշացած այցն ու պաշտոնական Երևանի գնահատականը

17:26 03.10.2023

30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]

̰
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ժամանեց ու տեղափոխվեց ոստիկանություն

13:36 03.10.2023

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք են տեղափոխել 1980 թ. ծնված Արման Ս.-ին: Փետրվարի 22-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողը:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում Հայաստանում

13:20 03.10.2023

Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա:  

̰
Նազելի Բաղդասարյանը հայտնել է վերջին տվյալներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը

12:57 03.10.2023

Հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 918»,-ասաց Բաղդասարյանը:  

̰
ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է  license.emis.am հարթակում

12:33 03.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով: Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ մասնագետները համապատասխան ուղղորդում կիրականացնեն՝ տվյալ բնակավայրի դպրոցների և լիցենզիայով […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

11:43 03.10.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

11:38 03.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց […]

̰
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու դեպք

11:32 03.10.2023

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Բաշինջաղյան փողոցից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա մի պատանի: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Սակայն ըստ բժշկի` տղան ի վիճակի չէր հաղորդում տալու: Նախաձեռվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում էլ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

11:16 03.10.2023

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2376 խախտում՝ պահպանման հատուկ տարածք տեղափոխելով 95 մեքենա: Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում՝ տեսանյութում.

̰
Մեղրիում ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն

11:10 03.10.2023

Հոկտեմբերի 2-ից 11-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն: Այս մասին հայտնում է Մեղրիի համայնքապետարանը: Բնակիչներին հորդորում են ձայներ լսելուց խուճապ չառաջացնել։

̰
Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

11:03 03.10.2023

Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

10:35 03.10.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: ‼️Մասնավորապես՝ արտադրական շինության պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել, […]

̰
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում

10:23 03.10.2023

Ադրբեջանի կողմից 9-ամսյա սովի պաշարման ժամանակ 90-ամյա Անեշկան ուներ մեկ նպատակ՝ նորից տեսնել որդուն։ Նրա մասին X-ի իր միկրոբլոգում պատմում է Սիրանուշ Սարգսյանը: «Ադրբեջանի ներխուժումից հետո նա հասավ Գորիս՝ Հայաստան, մոտ մեկ տարվա ընթացքում առաջին և վերջին անգամ գրկեց որդուն՝ մահալով նրա գրկում»: During Azerbaijan’s 9-month starvation siege, 90-year-old Aneshka kept going for one goal: […]

̰
Սևանի և Պուշկինի լեռնանցքների թունելներում կգործեն երթևեկության սահմանափակումներ

08:53 03.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը […]

̰
102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

23:42 02.10.2023

ԱՄՆ 102-ամյա բնակչուհի Փերլ Թեյլորը սոցիալական ցանցերում բացահայտել է երկարակեցության գաղտնիքը և պատմել, թե ինչ է անում մտքի սրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է Insider-ը։ Կուբացի կինը, ով ապրում է ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, պարբերաբար խորհուրդներ է տալիս սննդի և մաշկի խնամքի վերաբերյալ TikTok սոցիալական ցանցում։ Թեյլորի մասնակցությամբ վերջին տեսանյութերից մեկը հավաքել է […]

̰
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

23:15 02.10.2023

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ […]

̰
Հրազդանի ԲԿ-ի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող անձանց

21:53 02.10.2023

Այսօր Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող մեր հայրենակիցներին։ Իրականացվել է նրանց առողջական վիճակի նախնական գնահատում` ըստ անհրաժեշտության, պատշաճ և ժամանակին նեղ մասնագիտացված հետազոտությունների և բուժման կազմակերպման համար:

̰
BACK_TO_TOP