TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

20:17 27.09.2023

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել […]

̰
Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ

19:44 27.09.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է հայտարարության մեջ, որին կից հրապարակել են լուսանկարներ։

̰
«Լիրիկան»` դեղատնից. 43-ամյա կինը կալանավորվեց

16:29 27.09.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ: Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի […]

̰
Մարմնական ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

13:37 27.09.2023

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 26-ամյա Գոռ Գ.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ

13:10 27.09.2023

Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում կամավորների ներգրավվման ուղղությամբ և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս ուղղությամբ։ «Արդեն իսկ և՛ Գորիսում, և՛ […]

̰
Հետախուզվում էր հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով

12:50 27.09.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 44-ամյա Էդգար Հ.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է

12:13 27.09.2023

Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հաղթանակ կամրջի տակ կրակոցի ձայներ են լսվում: Մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել […]

̰
Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու հիմքով մեղադրանքներ են առաջադրվել նրան, նրա դստերն ու որդուն

11:49 27.09.2023

Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով […]

̰
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին

11:43 27.09.2023

Վաղարշապատի ոստիկանները Փարաքարում հայտնաբերել են մեթամֆետամին: Այն այլ տեսակի թմրանյութերի հետ միասին հայտնաբերվել է 43 և 40-ամյա տղամարդկանց մոտ: Նրանք խոստովանել են, որ ձեռք են բերել տելեգրամից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Սպանություն Օրգով համայնքի վարչական տարածքի սարում

11:22 27.09.2023

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են […]

̰
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են

10:48 27.09.2023

Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են: 32 և 56-ամյա տղամարդիկ եղել են Եղեգնաձորի բնակիչներ: Նրանց ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Այգեձորի նախկին կինոթատրոնի շենքին կից սենյակներից մեկում հայտնաբերվել է 60 հատ հրանոթային արկ

09:21 27.09.2023

Սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեձոր բնակավայրի նախկին կինոթատրոնի շենքին կից առանձին սենյակներից մեկում արկեր կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ն. Կարապետյանի կողմից ճշտվում են օպերատիվ տեղեկությունները և պարզվում է, որ այն հավաստի է ու ոստիկանները այցելում են նշված վայր, որտեղ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:13 27.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Արցախի քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ զոհվածների դիերի ճանաչման և պայթյունի հետևանքով անհետ կորածների նույնականացման համար

20:23 26.09.2023

Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԱՀ քննչական կոմիտեից խնդրում են հարազատներին ներկայանալ կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։

̰
Սեպտեմբերի 19-26-ը ՄԻՊ արագ արձագանքման խմբերը առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետ

19:42 26.09.2023

Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ​ ՀՀ քննչական կոմիտե, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև տարբեր բժշկական հաստատություններ։ Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները վերոհիշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել […]

̰
ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ

18:48 26.09.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023 թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

̰
Խեղված ճակատագրեր, բռնի տեղահանվածներ. արցախցիների անցնող օրը

18:37 26.09.2023

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]

̰
20:00-ին Առողջապահության նախարարն ու ՀՀ վարչապետի խոսնակը կներկայացնեն «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը

18:28 26.09.2023

Ժամը 20:00-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կներկայացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Այն ուղիղ եթերում կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջով, յութուբյան պաշտոնական ալիքով եւ Հանրային հեռուստաընկերությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

̰
Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան

18:14 26.09.2023

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստահավաք աշխատանքների արդյունքներ՝ Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ: Նույնականացված տվյալներ» ։

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

15:12 26.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,, […]

̰
Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերում  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

14:27 26.09.2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գորիսի և Կոռնիձորի Հումանիտար կայաններում սեպտեմբերի 24-ից ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Արցախում պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

14:24 26.09.2023

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում: Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

̰
Հայտնաբերել են գազանների կողմից հոշոտված վիճակում

14:01 26.09.2023

Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին: Կատարվում է նախաքննություն:

̰
Ճապոնիան պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ․ Մասանորի Ֆուկուշիմա

13:10 26.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող […]

̰
Սպանություն՝ Օրգով համայնքի վարչական տարածքի սարում

12:41 26.09.2023

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են […]

̰
Հովիվը ձերբակալվել է մեկ այլ հովվի սպանության կասկածանքով

11:44 26.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված […]

̰
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. Արցախի ԱԻ պետական ծառայությունը հորդորում է չշտապել

11:34 26.09.2023

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ ՆԳՆ-ին: «Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` […]

̰
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ԱՆ

11:29 26.09.2023

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն […]

̰
Մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն

11:22 26.09.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

̰
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսները մեկնել են Կոռնիձոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզեր տեղափոխելու համար

11:18 26.09.2023

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր:

̰
BACK_TO_TOP