Վիճաբանություն, ծեծկռտուք ու կրակոցներ Հրազդան քաղաքում. վիրավորները հայր ու որդի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+14.09 oC

Վիճաբանություն, ծեծկռտուք ու կրակոցներ Հրազդան քաղաքում. վիրավորները հայր ու որդի են

22:50 18.09.2023

Երեկ` սեպտեմբերի 17-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի սալջարդ վերք, մարմնի բազմակի սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Տիգրան Խ․-ն է։Մինչ տեղում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոց է տեղափոխվում «ձախ քունքային շրջանի և աջ ականջի շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացի։

Ոստիկանները պարզում են, որ նա նույնպես Հրազդանի բնակիչ 50-ամյա Գնել Խ․-ն է։Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորների, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 3-րդ շենքի բակում Հրազդան քաղաքի բնակիչներ 34-ամյա Գարիկ Հ․-ն, 37-ամյա Լևոն Ս․-ն և 36-ամյա Միխաիլ Մ․-ն վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված Տիգրան Խ-ի և Գնել Խ․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց, իսկ ըստ օպերատիվ տվյալների Լևոն Ս․-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել գետնին, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի։Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գարիկ Հ․-ին, Լևոն Ս․-ին և Միխաիլ Մ․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հայր ու որդի են, իսկ դեպքի վայրում հայտնաբերված ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Գարիկ Հ․-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

22:06 11.05.2025

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին

Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի և պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Այս մասին Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս […] ...

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

21:26 11.05.2025

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

21:16 11.05.2025

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած […] ...

BACK_TO_TOP