TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.39 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում սպանություն կատարած անձը փորձել էր ինքնասպանություն գործել

15:30 07.08.2023

Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա և 40-ամյա երկու տղամարդ: Հաղորդվել էր նաև, որ 36-ամյա Արշակ Սարդարյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի […]

̰
Պարզվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության հանգամանքները

15:18 07.08.2023

2023 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է: Դեպքի առթիվ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, […]

̰
Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5162 խախտում

14:41 07.08.2023

Հուլիսի 31-ից օգոոստոսի 7-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5162 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 173 քաղաքացի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ հայտնաբերվել է 431 խախտում

14:32 07.08.2023

Անվտանգ ճանապարհային երթևեկությունն ապահովելու նպատակով ՃՈ ծառայողները հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոննների 431 խախտում։ Մանրամանսերը՝ տեսանյութում։

̰
Թռչնաֆաբրիկայից շուրջ 18 մլն դոլարի գողություն էին կատարել

14:10 07.08.2023

Կտայքի ոստիկանները բացահատել են թռչնաֆաբրիկայից 18 մլն դոլարի գողությունը։ Պահեստապետը, համաձայնության գալով Աբովյան քաղաքում գործող խանութներից մեկի սեփականատիրոջ հետ, հանցավոր գործունեության մեջ ներքաշելով բեռնատարի վարորդին ու բանվորներից մեկին, ֆաբրիկայի տարածքից շուրջ 7 տարվա ընթացքում գողացել են 18 միլիոն դոլարին համարժեք հատիկավոր կեր և միկրոէլեմենտներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

13:31 07.08.2023

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 55-ամյա Արամ Մ.-ին, որը 2021 թ. հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածի մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Սպանություն Գյումրիում՝ դանակի գործադրմամբ․ առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է

13:24 07.08.2023

2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Նույն օրը նշված բժշկական […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:39 07.08.2023

Օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 72-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է […]

̰
Ավազակային հարձակում՝ Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրում

12:17 07.08.2023

Օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Աշտարակի խճուղու ռեստորանային համալիրներից մեկի պահակը և հայտնել, որ ատրճանակով զինված անձինք ռեստորանից հափշտակել են խմիչք, այլ իրեր: Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 04.00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք մտել են ռեստորանային համալիր, որտեղ կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի […]

̰
Oգոստոսի 4-7-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 150 դեպք

12:08 07.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որից 4-ը՝ նախկինոմ կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, խուլիգանության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, ծառերը, թփերը ապօրինի հատելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու […]

̰
«Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթացներ 911 օպերատորական անձնակազմի հետ

11:55 07.08.2023

ՀՀ ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի կողմից օգոստոսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում առկա և առցանց ձևաչափերով իրականացվել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված 90 աշխատակիցների հետ։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել օպերատորական անձնակազմի հոգեբանական պատրաստականությունը՝ օպերատորական գործունեության, […]

̰
Հայաստան ներթափանցող հզոր ջերմային ալիքն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

11:18 07.08.2023

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկացնում է. չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, […]

̰
Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ․ Տիգրան Աբրահամյան

09:52 07.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար: Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին […]

̰
Գետափ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:29 07.08.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Օգոստոսի 8-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Գետափ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

09:19 07.08.2023

Oգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Oգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց […]

̰
Հայտնի է ճարպակալման հիմնական պատճառը

08:56 07.08.2023

Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզան հանգեցնում է գիրության և այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են շաքարախտը և լյարդի ճարպային հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Philosophical Transactions ամսագրում։ Հեղինակները նշում են, որ ֆրուկտոզան այլ կերպ է գործում, քան մյուս սննդանյութերը՝ նվազեցնելով ակտիվ էներգիան, վնասելով միտոքոնդրիային: Այս շաքարը խթանում է սննդի ընդունումը և նվազեցնում է նյութափոխանակությունը: Այսպիսով, […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

08:34 07.08.2023

ՀՀ Պն-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:

̰
Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 16 ահազանգ է ստացվել

08:27 07.08.2023

Օգոստոսի 5-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Բերդ, Արմավիր, Գյումրի, Արթիկ, Մասիս, Էջմիածին քաղաքներում և Ախուրյան, Այգեկ, Ազատան, Պռոշյան, Գետամեջ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 6 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:15 07.08.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ռուսաստանում 1181 կայք արգելափակվել է հղիության արհեստական ​​ընդհատման համար դեղերի վաճառքի պատճառով

00:04 07.08.2023

«Ռոսզդրավնադզորը» արգելափակել է ավելի քան հազար ինտերնետային ռեսուրս, որտեղ նրանք վաճառում էին հղիության արհեստական ​​ընդհատման համար դեղեր, նման կայքերի արգելափակման աշխատանքները կշարունակվեն, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հրամանի նախագիծ էր հրապարակել աբորտի դեղերը քանակական հաշվառման ենթակա դեղերի ցանկում ընդգրկելու մասին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք դեղատներում հիվանդներին տրամադրվում են, այդ […]

̰
Դիետոլոգն ասել է, թե ում չի կարելի սեխ ուտել

23:53 06.08.2023

Սեխը կարող է վնասել հղի կամ կերակրող կանանց և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց առողջությանը, Evening Moscow-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Բացի դրանից, բժիշկը խորհուրդ չի տալիս երեխաներին ու տարեցներին վաղահաս մրգեր ուտել։ «Այն կարող է պարունակել հսկայական քանակությամբ նիտրատներ, որոնք կառաջացնեն գլխապտույտ, հիպոքսիա և ֆիզիկական վիճակի վատթարացում»,- պարզաբանել է մասնագետը։ Սակայն սեխը նույնպես […]

̰
ՄԻ պաշտպանն արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու հարցին

22:11 06.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքել է հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու հարցին: «Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: […]

̰
Օգոստոսի 7-ի հոսանքանջատումների գրաֆիկը

20:21 06.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շինարարների փ. 15/2 շենք, Արզումանյան փ. 20Ա շենք, Սիսակյան փ. 16 շենք, Անդրանիկի փ. 19, 25, 27, 31 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Ե․Թադևոսյան փ․ 3, 5, 7 շենքեր, Գորգագործների փ․ 21, 26 շենքեր, […]

̰
Իսրայելում ռեստորաններից մեկը շոկոլադե պաղպաղակ է մատուցում զուգարանակոնքի մեջ

19:13 06.08.2023

Իսրայելում ռեստորաններից մեկը հյուրերի համար շոկոլադե պաղպաղակի արտասովոր մատուցում է պատրաստել։ Համապատասխան տեսանյութերը հայտնվել են սոցիալական ցանցերում։ Թել Ավիվի ռեստորաններից մեկում ոչ ստանդարտ աղանդեր է հայտնվել։ Մատուցողները շոկոլադե պաղպաղակ են մատուցում սպիտակ զուգարանակոնքի մեջ: Աղանդերը նախատեսված է մի խումբ հյուրերի համար։ Տեսանյութի հեղինակները գոհ են մնացել ներկայացումից ու ճաշակից։ Դեսերտի արժեքը հյուրերը չեն հայտնել։ Հուլիսին […]

̰
Նշել է շոգին ավտոմեքենայի անվտանգ լիցքավորման երկու կանոն

17:33 06.08.2023

Ամռանը մեքենան լիցքավորելիս անհրաժեշտ է պահպանել երկու կանոն՝ հրդեհ չհրահրելու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է Ազգային ավտոմոբիլային միության (ԱԱՄ) փոխնախագահ Անտոն Շապարինը։ Օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում ավտոմեքենայի բաքի մեջ բենզին լցնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ դյուրավառ նյութի առանձնահատկությունները, ընդգծել է Շապարինը։ Նրա խոսքով՝ շոգ եղանակին մեքենան չի կարելի լիցքավորել ավելորդ քանակությամբ վառելիքով՝ […]

̰
Մասնագետները պատմել են, թե ինչպես ընտրել ճիշտ կարտոֆիլը

17:07 06.08.2023

Կարտոֆիլ ընտրելիս պետք է կենտրոնանալ նրա գույնի, ձևի, հոտի և չափի վրա՝ պտուղները պետք է լինեն միջին չափի, պարունակեն սննդանյութերի օպտիմալ քանակություն, ՌԻԱ Նովոստիին ասել են Ռոսկաչեստվոյում։ «Արժե նախապատվությունը տալ միջին չափի կարտոֆիլին, քանի որ նման պալարները պարունակում են սննդանյութերի օպտիմալ քանակություն և նվազագույն քանակությամբ վնասակարություն: Չնայած այն հանգամանքին, որ մինչև 4 միլիմետր վնասը ընդունելի […]

̰
Անցնող աշխատանքային շաբաթը ՇՄ նախարարության կառույցներում

16:52 06.08.2023

Անցնող աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում «Սևան» ազգային պարկում ՊՈԱԿ-ի ղեկավարները մասնակցել են Գավառում վարչապետի մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը: ՊՈԱԿ-ի ղեկավարները մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի, նախարարի տեղակալի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ Սևանում կազմակերպվախ հանդիպմանը։ Ազգային պարկ վերջիններիս այցի նպատակը «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն […]

̰
Սննդաբան Պոնոմարևան թվարկել է վարսակի ալյուրի օգտակար հատկությունները

15:56 06.08.2023

Արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար արժե օրական մանրաթելերի ընդունումը հասցնել 30 գրամի: Օգոստոսի 5-ին MedicForum-ին տեղեկացրել է դիետոլոգ Վասիլիսա Պոնոմարևան։ Նա ասում է, որ լուծվող բջջանյութը ոչ միայն մեծացնում է ձեր սննդակարգը, այլ նաև օգնում է այն կանոնավոր պահել և բարելավում է աղիների թափանցելիությունը, ինչը դետոքսիկացնում է լյարդը: Պոնոմարևան ընդգծել է, որ արյան մեջ […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:33 06.08.2023

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Oգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում […]

̰
Բժիշկը սննդային կախվածության պատճառ է համարել մանկության տարիներին քաղցրավենիքի քարոզչությունը

13:34 06.08.2023

Թերապևտ Սվետլանա Կուպրինան ասաց, որ սննդային կախվածությունը, ցանկացած տեսակի սննդային խանգարում ավելորդ քաշի ամենատարածված պատճառներն են, որոնք ապագայում հղի են գիրության զարգացմամբ։ Газета.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ սովի և հագեցվածության վերահսկումը պատկանում է թափառող նյարդին։ Հագեցվածության զգացումը մարդու մոտ առաջանում է, երբ ուղեղը նրանից ազդանշան է ստանում։ Ուտելուց հետո կուշտ զգալու համար օրգանիզմին […]

̰
BACK_TO_TOP