Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ․ Տիգրան Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.83 oC

Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ․ Տիգրան Աբրահամյան

09:52 07.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար:
Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին հպարտ խոստովանողը, բավարար է նրան ճանաչելու համար:
Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորվել էր:
Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն` դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարևոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:
Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ, որովհետև նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:
Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը քպ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր` քպ շտաբի հայտնի լուսանկարը վկա:
Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր

21:15 17.05.2025

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր

Մայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 17.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, 3ա շենքեր, Մաշտոցի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, […] ...

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

20:48 17.05.2025

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

20:35 17.05.2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:24 17.05.2025

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP