TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.39 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարեհ Սինանյանն ամփոփել է Ազգային երիտասարդական համաժողովի արդյունքները

21:00 08.08.2023

Օգոստոսի 1-3-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Երևանում առաջին անգամ անցկացրեց Ազգային երիտասարդական համաժողովը:  Համաժողովի արդյունքներն այսօր ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Արցախից, որոնք ցավոք միացան առցանց, և 50 […]

̰
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

20:55 08.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը: Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ […]

̰
Օգոստոսի 9-ի հոսանքանջատումների գրաֆիկը Երևանում և մարզերում

20:26 08.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 2, 4, 6 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նոր Նորքի 2-րդ մ/շ՝ Մոլդովական փողոց 32/2, 37/46, 32/4, 39/3, 39/5 բնակելի շենքեր, թիվ 2 քոլեջ և […]

̰
Պրիմորիեում տղամարդը շանը կապել է բեռնատարին և քարշ տվել ճանապարհի երկայնքով

20:11 08.08.2023

Պրիմորիեի բնակիչը շանը շղթայել է բեռնատարին և ականատեսների աչքի առաջ քարշ տվել ճանապարհով։ Այս մասին հայտնում է IA PrimaMedia-ն ընթերցողների կոչից հետո։ Աղբյուրի համաձայն՝ հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է շունը տուժել տիրոջ ձեռքից, ով նախընտրել է դաժան կերպով ազատվել նրանից։ Զանադվորովկա գյուղի մոտ տղամարդը բեռնատարով քարշ է տվել իր ընտանի կենդանուն։  Միջադեպին ականատես […]

̰
Դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը փոփոխելու մասին միջնորդագրերը

19:45 08.08.2023

ՀՀ դատախազությունը կքննարկի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին միջնորդագիր են ներկայացրել մշակութային գործիչներ, մարզիկներ ու բժիշկներ, որոնք հորդորել են կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ Դատախազության մամուլի ծառայությունը նշել է, որ միջնորդությունը ստացել է, քննարկելուց հետո […]

̰
Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

18:30 08.08.2023

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-յան էջը հայտարարություն է տարածել․ «Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում եւ Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին: Ներկա իրավիճակի մասին ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»,- ասված է գրառման մեջ:

̰
«Ակվատեկի» միջադեպի՝ թյուրըմբռնում առաջացրած արտահայտությունը հանվել է․ ՄԻՊ

18:15 08.08.2023

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ««Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ հրապարակման՝ պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը տեքստի չորրորդ պարբերությունից հանվել է՝ նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է տեղեկատվության փոխանցման այնպիսի մեթոդաբանությունը, որը […]

̰
Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով

16:15 08.08.2023

Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։ 2023թ. 1-ին եռամսյակի Պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 36,188 դրամ, 2-րդ եռամսյակի համար՝ 34,825 դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «1-ին կիսամյակի արդյունքով՝ նվազագույն կենսաթոշակն (36,000 դրամ) արդեն իսկ գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։ Այսինքն, Կառավարության 2021-2026 […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

14:57 08.08.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին, ժամը 05.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 24-ամյա Հայկ Բ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով

14:29 08.08.2023

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 7-ին, ժամը 05.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 30-ամյա Համլետ Մ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (Խարդախությունը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 80 դեպք

14:08 08.08.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 4, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, ավազակության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, հոգեկան […]

̰
72-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

13:17 08.08.2023

Օգոստոսի 8-ին, ժամը 02.19-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Քարակերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 72-ամյա տղամարդու են տեղափոխում հիվանդանոց: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 02.00-ի սահմաններում 72-ամյա քարակերտցու տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մյասնիկյան գյուղի 32-ամյա բնակիչը […]

̰
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ռիսկերի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարությունը

12:52 08.08.2023

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` .վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, […]

̰
Ինչո՞ւ «Ակվատեկ»-ում չեն ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաներին. դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները

12:10 08.08.2023

«Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։ Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։ «Ակվատեկ»-ը […]

̰
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

11:53 08.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում […]

̰
Արմավիրի մարզում ջուր չի լինի՝ պայմանավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով

11:50 08.08.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ժամանակավորապես միակողմանի կփակվի երթևեկությունը Դիլիջանի և Պուշկինի թունելներով

11:44 08.08.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված երկու թունելներով։ Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր և պատճառվող անհարմարության […]

̰
Մագադանի շրջանում ձյուն է տեղացել

10:48 08.08.2023

Մագադանի շրջանի կենտրոնական շրջաններում ձյուն է տեղացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մագադանի շրջանի ռուսական հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ներկայացուցիչը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են տեսանյութերով և լուսանկարներով: Մագադանի շրջանում այս ամառ արդեն երկու անգամ ձյուն է տեղացել՝ հունիսին և հուլիսին։ Միաժամանակ շրջան են գալիս կտրուկ ձյան տեղումներ՝ փոխարինելով շոգ ու չոր եղանակին։ «Մագադանի շրջանի կենտրոնական շրջաններում օգոստոսին […]

̰
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:22 08.08.2023

Օգոստոսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

10:03 08.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու տրամադրել սննդի աջակցության քարտեր։ Ի՞նչ է սննդի աջակցության քարտը։ Ու՞մ է տրամադրվում։ Ինչպե՞ս պետք է օգտագործել այն։ Որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքին քարտի միջոցով։ Որտե՞ղ կարելի է գնումներ կատարել։ Մանրամասները՝ […]

̰
Վոլոգդայում Բելյաշ անունով փրկարար կատվին գիրության պատճառով հեռացրել են ծառայությունից

09:28 08.08.2023

Վոլոգդայի Արտակարգ փրկարարական ծառայությունում աշխատող Բելյաշ կատվին ժամանակավորապես հեռացրել են ծառայությունից՝ ավելորդ քաշի և թունավորման պատճառով, հայտնում է վարչությունը VKontakte-ի իր էջում։ Սպասարկման աշխատակիցների խոսքով, Բելյաշը մայիսից եղել է իրենց մոտ, սակայն հունիսին գիրացել է։ Հետո որոշվել է կատվին դիետա նշանակել, բայց ինչ-որ մեկը թաքուն շարունակել է կերակրել նրան։ Արդյունքում կատվին «ազատել են աշխատանքից», և […]

̰
Զայրացած արջը հարձակվել է վազորդի վրա և լուրջ վնասվածքներ հասցրել նրան

23:44 07.08.2023

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում արջը հարձակվել է վազորդ Բիլ Պալասի վրա և այլանդակել նրա դեմքը։ Այս մասին հայտնում է ABC 11-ը։ Տղամարդը պատմել է, որ վազքի ժամանակ բազմաթիվ անգամ հանդիպել է վայրի կենդանիների, քանի որ ապրում է արգելոցի մոտ։ Ուրբաթ օրը նա հերթական անգամ հանդիպել է գիշատիչի։ Պարզվել է, որ  արջի քոթոթ է։ […]

̰
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային. ԱՀ նախագահ

22:35 07.08.2023

Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]

̰
Սոչիի շրջանում փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել հայերի կողմից երկու ռուսների սպանությունից հետո

21:47 07.08.2023

Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում տեղի կունենան հոսանքանջատումներ

20:18 07.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 48, 48/1, 50/1 շենքեր, Սիսակյան փ. 3 շենք, Անդրանիկի փ. 13, 15 շենքեր, Օհանովի փ. 28 շենք, Սիլիկյան թաղ. 11, 12, 13 փողոցների բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին. Զառա Ամատունի

17:54 07.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օգոստոսի 5-ին տեսակցել են Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված Արցախի բնակչին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Օգոստոսի 5-ին մեր պատվիրակները Բաքվում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին: Ընտանիքի հետ կապի հնարավորություն […]

̰
Կալանավորի մոտ հայտնաբերել են փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով

17:43 07.08.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Մ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ ենթարկել են ամբողջական զննության, ինչի արդյունքում վերջինիս մոտ առկա սպորտային պայուսակից հայտնաբերվել է փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով: Կ.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն:

̰
Աշխատանք փնտրողների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել

17:20 07.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում։ «2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

̰
Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն

17:16 07.08.2023

2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022թվականին՝ շուրջ 189 հազար, 2019-ին՝ 202 հազար զբոսաշրջիկ): Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

̰
Վերջին մեկ շաբաթում Երևան քաղաքում ծնվել է 458 երեխա

16:46 07.08.2023

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Երևան քաղաքում ծնվել է 458 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
BACK_TO_TOP