TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.86 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:33 06.08.2023

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Oգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում […]

̰
Բժիշկը սննդային կախվածության պատճառ է համարել մանկության տարիներին քաղցրավենիքի քարոզչությունը

13:34 06.08.2023

Թերապևտ Սվետլանա Կուպրինան ասաց, որ սննդային կախվածությունը, ցանկացած տեսակի սննդային խանգարում ավելորդ քաշի ամենատարածված պատճառներն են, որոնք ապագայում հղի են գիրության զարգացմամբ։ Газета.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ սովի և հագեցվածության վերահսկումը պատկանում է թափառող նյարդին։ Հագեցվածության զգացումը մարդու մոտ առաջանում է, երբ ուղեղը նրանից ազդանշան է ստանում։ Ուտելուց հետո կուշտ զգալու համար օրգանիզմին […]

̰
ԿԸՀ-ն ներկայացրել է էլեկտրոնային նոր գործիքակազմերը

11:37 06.08.2023

ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է ԿԸՀ էլեկտրոնային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ընտրություններում: Տեսանյութը` այստեղ։

̰
Աբովյանում բացվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս, հետախույզ Վահագն Թումասյանի կիսանդրին

21:10 05.08.2023

Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ  մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը: Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական […]

̰
Ուզբեկստանում այցելել եմ «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկ. Քերոբյան

19:00 05.08.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Ուզբեկստանում այցելել եմ «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկ, որտեղ ծանոթացել եմ տեխնոպարկի գործունեությանն ու ներդրողների համար ստեղծված հնարավորություններին։ Շրջայցի ընթացքում նաև հետևել ենք այստեղ գործող ընկերությունների արտադրական գործընթացին»,- գրել է նա։

̰
50-ամյա կինը ծանր մարմնական վնասվածք էր պատճառել

12:43 05.08.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 4-ին Սախարովի հրապարակից բաժին են տեղափոխել 50-ամյա Արուսյակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Հրաձգություն է տեղի ունեցել Ստոկհոլմի արվարձաններից մեկում. կա զոհ

11:18 05.08.2023

Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել Ստոկհոլմի արվարձանում՝ Շվեդիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Հանդեն քաղաքում, հրաձգության հետևանքով, հայտնում է Aftonbladet թերթը։ «20-ն անց երկու տղամարդու հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են Ստոկհոլմից հարավ գտնվող Հանինգ մունիցիպալիտետի Հանդենի կենտրոնում գտնվող փողոցում… Զոհերից մեկը մահացել է»,- ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ […]

̰
Տղամարդն առանց թռիչքների այցելել է աշխարհի բոլոր երկրները և 10 տարի անց վերադարձել տուն

21:50 04.08.2023

Մարդը, ով պնդում է, թե առաջին ճանապարհորդն է, ով այցելել է աշխարհի բոլոր երկրներ առանց թռչելու, վերադարձել է տուն: Այդ մասին գրում է Metro-ն։ 44-ամյա դանիացի Թորբյորն Պեդերսենը՝ Թոր մականվամբ, տասը տարի ճանապարհորդել է և շրջել աշխարհով մեկ։ Միաժամանակ նա երբեք չի օգտվել օդային երթեւեկությունից եւ չի վերադարձել տուն։ Նա ճանապարհորդել է ավտոբուսով, գնացքով, նավով […]

̰
Ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն կոչ անում հայերին և ազերիներին չշտապել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում

21:21 04.08.2023

Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում.    Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]

̰
Զինվորական ծառայության ավարտին՝ 1 միլիոն պատվովճար. ՊՆ-ն շարունակում է համալրել կանանց գումարտակը

21:02 04.08.2023

Պաշտպանության նախարարությունը շարունակում է համալրել կանանց գումարտակը: Այսմասին նախարարությունը տեսանյութ է հրապարակել: Նշենք, որ կառավարության որոշմամբ ներդրվել է 18-27 տարեկան կանանց համար կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն, որի ավարտին մասնակից կանայք կստանան 1 միլիոն դրամ պատվովճար: Ծառայությունը կարող է շարունակվել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով:

̰
Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը

20:55 04.08.2023

Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին Հարգելի գլխավոր դատախազ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները […]

̰
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Զորիկ Շահրամանյանի քույրը

20:48 04.08.2023

«Էրեբունի» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Զորիկ Շահրամանյանի քույրը՝ 3300 գ քաշով, 49 սմ հասակով: Ծնողները նրան Արիանա են անվանակոչել: Ծնունդն ընդունել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը: Մայրիկին և բալիկին տանը սպասում են 17 տարեկան քույրը և 13 տարեկան եղբայրը: Մանուշ Սահակյանն ասում է՝ կրկին երեխա ունենալու մասին առաջին […]

̰
Կյանքից հեռացել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Հարությունյանը

20:33 04.08.2023

Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից, ռեժիսորի օգնական, դերասան, թատրոնի նվիրյալ Սամվել Հարությունյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Դրամատիկական թատրոնը: Սամվել Հարությունյանը Թատերական ինստիտուտն ավարտել է 1994 թվականին, իսկ Դրամատիկական թատրոնում սկսել է գործունեություն ծավալել 2008 թվականից:

̰
Կաթողիկոսը ԱՄՆ Հայոց թեմի ուխտավորներին կոչ է արել բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին

20:09 04.08.2023

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի։ Տեր Հակոբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հայորդիներին։ Վեհափառ Հայրապետը, իր սերն ու օրհնությունը բերելով ուխտավորներին, կարևորեց դեպի […]

̰
Էդգար Հովհաննիսյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

19:37 04.08.2023

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության […]

̰
Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր

16:57 04.08.2023

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր […]

̰
Կանխվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին թմրամիջոցներով և արգելված իրերով նետված փաթեթի փոխանցումը

14:57 04.08.2023

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ շարունակական պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, օգոստոսի 3-ին շրջայց կատարելիս, ժամը 04:45-ի սահմաններում լսել են առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն՝ միաժամանակ նկատելով, որ դատապարտյալ Գ.Գ.-ն տեղաշարժվում է չբնակեցված մասնաշենքի տարածքի ուղղությամբ՝ դեպի ենթադրյալ առարկան: Քրեակատարողական ծառայողները սահմանված կարգով մեկուսացրել են նշյալ դատապարտյալին և […]

̰
«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 միլիոն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

14:34 04.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով […]

̰
Մարմնական վնասվածքները պատճառել էին 14 և 16 տարեկան եղբայրները

14:24 04.08.2023

Օգոստոսի 3-ին, ժամը 03.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա կին և 33-ամյա տղամարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են օգոստոսի 2-ի գիշերը. ժամը 02.00-ին Նուբարաշենի 13-րդ փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվել էին: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:16 04.08.2023

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 4-ի ցերեկը շրջանների զգալի, 5-8-ն առանձին շրջաններում մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 5-9-ն աստիճանաբար […]

̰
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը

13:25 04.08.2023

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել

13:18 04.08.2023

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու վերջիններիս աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։  «Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների […]

̰
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

12:41 04.08.2023

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեությունը

12:35 04.08.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն ՀՀ քաղաքացիներ Զ.Մ-ի, Ա.Մ-ի, Ա.Մ-ի, Ե.Մ-ի, Ս.Մ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու շուրջ նախնական համաձայնության է եկել «ՍՍ թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Ս.Պ-ի և վերջինիս քրոջ՝ Լ.Պ-ի հետ, որից […]

̰
ՀՀ ՔԿ-ում քննվող վարույթներով խափանման միջոց կալանքկ կիրառման պրակտիկան բարելավվել է. ամփոփում

11:41 04.08.2023

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել է 2023թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով կիրառված խափանման միջոցների պրակտիկան՝ հաշվի առնելով նաև 2022թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված նոր խափանման միջոցների գործարկման ազդեցությունը։ Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ 2023թ․ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց […]

̰
Հաշվի առնելով հրդեհավտանգ իրավիճակը՝ ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացնելու է հերթապահություն

11:19 04.08.2023

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

̰
Ամփոփվել են 2023 թվականի ամառային զորակոչով ստացած բողոքները

10:36 04.08.2023

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների […]

̰
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:27 04.08.2023

Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 հատվածը։ 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9կմ ճանապարհից 3.2կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 1.7կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են հոսանքանջատումներ

10:13 04.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 31Բ, 31/1 շենքեր, Անդրանիկի փ. 43, 51, 45, 49, 47, 53 շենքեր, Վերին Շենգավիթ 10 փողոց 19ա շենք, Վերին Շենգավիթ փ. 10 առանձնատուն, Բագրատունյաց պող․ 29, 31, 53 շենքեր, […]

̰
11-ամյա հրաշամանուկի IQ-ն գերազանցում է Էյնշտեյնի և Հոքինգի ցուցանիշները

22:18 03.08.2023

Մեծ Բրիտանիայում դպրոցական տղան հանձնել է IQ թեստ, գերազանցել Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի ցուցանիշները և միացել Mensa Young Genius ակումբին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 11-ամյա Էդրիան Լին Հոնկոնգից Լոնդոն է տեղափոխվել 2022 թվականին։ Mensa Geek Club-ի IQ թեստում նա ստացել է հնարավոր ամենաբարձր միավորը և դասվել աշխարհի լավագույն ուղեղների մեկ տոկոսի մեջ: […]

̰
BACK_TO_TOP