09:48 21.07.2023
Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ամառային այս շոգ օրերին օրական իրականացնում է շուրջ 70․000 ուղևորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը։ Գնացքի մեջ նստած ուղևորին թվում է՝ գնացքը սլանում է բարձր արագությամբ, սակայն իրականում շարժակազմի շահագործման առավելագույն արագությունը սահմանված է 60կմ/ժ-ը։ «Նշենք նաև, որ սահմանված արագությունը ամրագրված է Երևանի մետրոպոլիտենի հրահանգներում և անվտանգության նորմերում։ Բոլորին մաղթում […]
09:19 21.07.2023
Գրեթե ամբողջ Իսպանիայում շոգի սկսվելու պատճառով տագնապ հայտարարվելուց հետո երկրի բնակիչները սկսել են ավելի ու ավելի շատ դիմել ամառային շոգի դեմ պայքարի ավանդական միջոցներին՝ հովհարներին, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ «Հունիսի վերջին և ամբողջ հուլիսին հովհարների վաճառքը նախորդ ամիսների համեմատ աճել է մոտավորապես 40 տոկոսով: Շատ մարդիկ չեն լքում իրենց տները առանց այս պարզ, բայց […]
09:11 21.07.2023
Ավիատոմսեր գնելիս կարող եք գումար խնայել՝ հետևելով արտարժույթի փոխարժեքին, ինչպես նաև աշխատանքային օրերին գիշերային և երեկոյան ժամերին գնումներ կատարելով, ՌԻԱ Նովոստիին ասել է Yandex Travel-ի արտադրանքի տնօրեն Եվգենի Աբրամզոնը։ «Ավիատոմսերի արժեքի վերահաշվարկը՝ ելնելով փոխարժեքից, տեղի է ունենում երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը, հետևաբար, եթե փոխարժեքն աճի, ավելի լավ է տոմսեր գնել չորեքշաբթի կամ ավելի ուշ, իսկ եթե […]
08:41 21.07.2023
Իսահակյան-Գյումրի ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
21:56 20.07.2023
Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը: Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական […]
21:52 20.07.2023
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը արցախցիներին կոչ է անում հնարավորինս բարձրաձայնել, որ ԼՂ-ում վիճակն օրհասական է: Մասնավրապես գրել է. «Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր […]
21:28 20.07.2023
Հուլիսի 19-ին, ժամը 05.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 45-ամյա Գարեգին Ա.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 6-ից Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
21:18 20.07.2023
Անտառային հրդեհների դեմ պայքարող Թուրքիան հինգշաբթի օրվանից բախվում է նոր ջերմային ալիքի, որը հատկապես կազդի երկրի արևմուտքի և հանրաճանաչ հանգստավայրերի վրա, գրում է Yeni Şafak թերթը։ «Առաջիկա օրերին Թուրքիան, որը պայքարում է անտառային հրդեհների դեմ, ակնկալում է շոգի նոր ալիք։ Հինգշաբթի օրվանից «անապատի շոգը» մեծապես կազդի Թուրքիայի արևմուտքի վրա»,- հայտնում է հրատարակությունը։ Երկրորդ ջերմային […]
20:49 20.07.2023
Կիոտոյի և Ֆուկուի համալսարանների (Ճապոնիա) գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը թույլ է տալիս մարդկանց աճեցնել նոր ատամներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Գործիքը նպաստում է մարմնում հակամարմինների արտադրությանը, որոնք արգելափակում են USAG-1 գենը: Այս գենը սահմանափակում է ատամների աճը մարդկանց և այլ կենդանիների մոտ։ Միևնույն ժամանակ, շնաձկների և որոշ կրծողների մոտ, որոնք ունակ […]
20:30 20.07.2023
2023թ. հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Մասնավորապես, օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին: 2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել […]
20:11 20.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մարգարյան փ. 31, 33, 37, 41, 43, 45 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Դուրյան, Հաղթանակի, Շահումյան 1-ին փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 4, 6, 7 փողոցների առանձնատներ, Ավան` 4-րդ փողոց 2-րդ, 3-րդ […]
19:52 20.07.2023
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի պետական սահմանն ամենահաճախը հատել են ՌԴ քաղաքացիները։ Սա են վկայում Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները։ Գործակալության տվյալներով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել գրեթե 300 հազար անգամ, իսկ երկրորդ եռամսյակում՝ ավելի քան 443 հազար անգամ։ Վրաստանը լքած ռուսների թիվն առաջին եռամսյակում գերազանցել է 320 հազարը, երկրորդում՝ 427 հազարը։ Aliq Media-ի […]
18:39 20.07.2023
Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լեհ բժիշկներից մեկը փորձել է անօրինական կերպով հանել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անալիզների նմուշները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Նրանց արտասովոր և կասկածելի պահվածքից հետո, մենք ցանկություն չունենք շարունակելու համագործակցությունը»,- aliq․ge-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը։ Նա […]
16:00 20.07.2023
Հայաստանը ներկայացնող 10 ստարտափներ «#Armenia» (Հայաստան) միասնական տաղավարի ներքո Փարիզում մասնակցել են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսին: Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրել են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում:
15:36 20.07.2023
Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Հարթակում ներկայացված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝ ✅ բովանդակությանը, ✅ դիմելու կարգին, ✅ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։ Իրազեկման հարթակը հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով։ Բաժանորդագրվելով […]
15:29 20.07.2023
44-օրյա պատերազմում երկու որդի կորցրած Մելքոնյանների ընտանիքում նորից արու զավակ է լույս աշխարհ եկել : Դավիթը ծնվել է փոխնակ մոր ծառայության ծրագրի շնորհիվ: Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ ծրագրի արդյունքում 5 -րդ երեխան է Դավիթը, որ փոխնակ մոր օգնությամբ ծնվել է պատերազմում որդի կորցրածների ընտանիքում: Այս ծրագրի շրջնակներում շուտով ևս 8 ընտանիքում […]
15:14 20.07.2023
Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 20-21-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, […]
14:54 20.07.2023
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1819 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է 579,6 […]
14:38 20.07.2023
Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 16-ի ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում Սևանի թերակղզու լողափերից մեկում «Տոյոտա» մակնիշի մեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, անլար ականջակալ, բջջային հեռախոս, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և 320 000 դրամ: Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել […]
14:18 20.07.2023
Հուլիսի 19-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ջանֆիդա գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կգ 400 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի բույսեր։ 52-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրել է նաև հողում թաղված ընդհանուր 2 կգ 250 գրամ […]
12:44 20.07.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով: Մասնավորապես՝ սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ, պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, […]
12:39 20.07.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
12:16 20.07.2023
Հուլիսի 19-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում գողացել են իր ինքնագլորը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է 13-ամյա մի տղա: Նա հայտնաբերվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
12:08 20.07.2023
Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ։ Ընթանում են 1.5կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: