Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+12.82 oC

Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան

21:52 20.07.2023

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը արցախցիներին կոչ է անում հնարավորինս բարձրաձայնել, որ ԼՂ-ում վիճակն օրհասական է: Մասնավրապես գրել է.

«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։
Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։
Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։

ՄԻ պաշտպանը կիսվել է Դիանա Սարգսյանի գրառմամբ, ով ասում է.

«Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.
Մարդիկ ապրում են՝
•գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
• հերթերի մեջ
•անվերջ քաոսի ու անորոշության մեջ
• հոգեբանական բռնություն
• ուժասպառ են
•սոված,
• նյարդային
և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…
Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։
Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել , հետո հիշում ենք , որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։
Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…
Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա. բոլորը փորձել են իրար տեղ տալ։
Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք կին է վատացել է։
Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել , նախ հղի կնոջը ապա նաև Արցախը»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

23:40 13.05.2025

Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումեն

Ֆուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով իտալուհին փորձել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: «Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները […] ...

Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

23:34 13.05.2025

Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետ

23:23 13.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպումներ կունենա Երևանում երիտասարդների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դե ինչ, հարգելի հայրենակիցներ: Հաշվի առնելով, որ ասելիքը գնալով շատանում է և երիտասարդների հետ շփման բավականին լավ փորձ կա, որոշել եմ, մարզեր այցելելուց զատ, հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ: Սկսենք Էրեբունի վարչական շրջանից: Հանդիպումը տեղի կունենա ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և […] ...

40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին

23:11 13.05.2025

40-ամյա վարորդը Աշտարակի կամրջի հարևանությամբ կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի […] ...

«Բայերը» փոխարինող է գտել Ալոնսոյին

22:52 13.05.2025

«Բայերը» փոխարինող է գտել Ալոնսոյին

Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Մոնակոն» գլխավորող 55-ամյա Ադի Հյուտերին, գրում է L’Equipe-ը: Ավստրիացին «Մոնակոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականը, այդ պատճառով գերմանական ակումբը մտադիր է վճարել նրա հրաժարագինը: Նախկինում Հյուտերը Բունդեսլիգայում գլխավորել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»: Նա երկու անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ […] ...

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

22:45 13.05.2025

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...

BACK_TO_TOP